Կրասնոյարսկում զինապահեստի պայթյունի հետևանքով չորս մարդ է զոհվել

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Ռուսաստանի Կրասնոյարսկ երկրամասի Աչինսկ քաղաքից ոչ հեռու գտնվող զորամասերից մեկում պայթյունի հետևանքով հրդեհ է բռնկվել։

Ութ մարդ է տուժել։ Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

Տուժածներից հինգն ամբուլատոր բուժման է ուղարկվել, իսկ երեքը՝ հոսպիտալացել, տուժածներից մեկը հրշեջ է, երկուսը՝ զինվորական։

Նախնական տվյալներով՝ հրդեհը բռնկվել է հրետանային զինամթերքի պահեստում՝ արկի պայթյունից:

ՌԴ ԱԻՆ-ը հայտնել է, որ հրդեհի հետևանհքով մոտ հազար մարդ է տարհանվել։

Տարհանումը  երեք բնակավայրում է իրականացվել․ Զաբորկայում՝ 67 մարդ, Ուլույսկի շրջանում ՝ 430 և  Կամենկայում՝ 153, իսկ մանկական ճամբարում 257 երեխայի են տարհանել և  66 մեծահասակի։

Ռազմամթերքի պայթունից հետո բեկորները 15կմ շառավղով ցրվել են։

Աչինսկի իշխանությունները բնակիչներին հորդորել են չմոտենալ զորամասին:

Հրդեհի մարման աշխատանքներին մասնակցում է մարտական 4 հաշվարկ, ինչպես նաև՝ Աչինսկի հրդեհային կայազորի ենթաբաժանումները։

ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն իր տեղակալ Դմիտրի Բուլգակովին և փորձագիտական խումբ է ուղարկել դեպքի վայր։

Նախնական տվյալներով՝ այրվող պահեստում 40 հազար պայթուցիկ է եղել, այդ թվում՝  125 և 152մմ   տրամաչափի։

 

Նելլի Մելքոնյան