«Վարոսյանն ընդդեմ Հայաստանի». փաստաբանը դիմել է ՄԻԵԴ

Լուրեր

12.11.2026 | 15:51
Սրբուհի Գալյանը հանդիպել է Ռուսաստանի արդարադատության նախարարին
12.11.2026 | 15:43
Ուիթկոֆն ու Քուշները ժամանել են Կրեմլ՝ Պուտինի հետ հանդիպման
12.11.2026 | 15:33
Ասողը գլուխը պատին է տվել, կեղծիք է. Տարոն Չախոյանը` հայհոյելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 15:32
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով հաջորդ դատական նիստը. ՈՒՂԻՂ
12.11.2026 | 15:28
«Մանչեսթեր Յունայթեդը» կապ է հաստատել ԱՄՆ-ի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ
12.11.2026 | 15:23
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
12.11.2026 | 15:19
Զելենսկին հայտարարել է Starshield-ի աշխատանքում նոր խափանումների մասին
12.11.2026 | 15:10
«Հաղթանակ» կամրջով երթևեկությունը ժամանակավոր կդադարեցվի // ԵՄ-ն նոր պատժամիջոցներ կսահմանի ՌԴ-ի դեմ․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 15:02
Մենք ծանոթ էինք Արմեն Գրիգորյանի դիրքորոշմանը. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:55
ԱԺ-ում հիշեցին երեխաների նկատմամբ սեռական բռնության համար դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:48
Հիմա անհրաժեշտ է վերանորոգել մեր երկրների միջև երկաթուղին և բացել սահմանները. Փաշինյանը՝ թուրք լրագրողին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:41
ԱՄՆ-ն առաջարկում է Եվրոպայի «անվտանգության ճարտարապետությունը» քննարկել Ուկրաինայում պատերազմի դադարեցման պայմանների հետ զուգահեռ․ Axios
12.11.2026 | 14:30
«Եղեգնաձորում որևէ քաղաքական ուժի հետ գործարքի չենք գնացել և կոալիցիա չենք կազմել»․ «Հանրապետություն»
12.11.2026 | 14:22
Պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայություններից օգտվողներն ավելի խիստ քրեական պատժի կենթարկվեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:14
19-ամյա Միրա Անդրեևան ուշագրավ ցուցանիշ է գրանցել Ամփոփիչ մրցաշարում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուք սոցիալական ցանցում արված իր գրառմամբ տեղեկացնում է, որ ՄԻԵԴ բողոք է ներկայացրել: «2015թ. դեկտեմբերին ՀՀՓ պալատը գտավ, որ ինքը գրաքննող մարմին է, և որ փաստաբանն իրավունք չունի ճղճիմ հոդվածներ պատվիրողներին պնդուկ ուղեղով չորքոտանիների հետ համեմատող ընդհանրական գրառում կատարել սոցիալական ցանցում»,- նշել է նա:

 

Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.

 

«Վարոսյանն ընդդեմ Հայաստանի…

Երբեք չէի մտածի, որ մի օր էլ իմ անձնական գործով բողոք կներկայացվի եվրոպական դատարան։
Այս գիշեր բարեհաջող կերպով Ստրասբուրգ ուղևորվեց ֆեյսբուքում գրառում կատարելու համար ինձ կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործով, ոլորտի լավագույն մասնագետ Vahe Grigoryan ի կողմից կազմված բողոքը։ 2015թ. դեկտեմբերին ՀՀՓ պալատը գտավ, որ ինքը գրաքննող մարմին է, և որ փաստաբանն իրավունք չունի ճղճիմ հոդվածներ պատվիրողներին պնդուկ ուղեղով չորքոտանիների հետ համեմատող ընդհանրական գրառում կատարել սոցիալական ցանցում։

Արդեն բոլորին հայտնի պատճառներով որոշման դեմ ներկայացված մեր բողոքները մերժեցին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբիկ Ներսիսյանը, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորների եռյակը` Արսեն Մկրտչյանի գլխավորությամբ, ապա բնականաբար նաև նորին սուրբ վճռաբեկություն Արման Մկրտումյանը…

Տարիներ անց, կրկին բոլորի մոտ առաջանալու են հարցեր, թե ինչու՞ այսպես, ո՞վ է մեղավոր, ի՞նչ կարիք կար նման կերպ վարվել, դժվար էր արդյոք օրինական լուծումներ գտնել… բայց դա արդեն բոլորովին այլ պատմություն է»,- գրել է փաստաբանը: