«Չգիտեմ՝ տնտեսվարողներն իմացե՞լ էին, մեզ սպասո՞ւմ էին, բայց այս հարցի լուծումը մի օրով չենք տալու». ստուգայցեր Վանաձորի մսամթերքի շուկայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.09.2026 | 23:38
Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվել է
17.09.2026 | 23:31
Երթևեկության կազմակերպման փոփոխություն օդանավակայանի խաչմերուկում
17.09.2026 | 23:16
ԱԹՍ-ի հարվածի ենթարկված թուրքական նավի տերը Միջազգային քրեական դատարան բողոք է ներկայացրել Ուկրաինայի դեմ
17.09.2026 | 23:07
Կառլեն Հովհաննիսյանն առաջին գոլն է խփել «Ակրոնում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 22:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.09.2026 | 22:43
Ռիչարդ Կիրակոսյանը Ստամբուլում հոսպիտալացվել է
17.09.2026 | 22:30
Եվրահանձնաժողովն առաջարկել է մինչև 13 տարեկան երեխաներին արգելել օգտվել սոցցանցերից, անձնական հաշիվներ բացելը թույլատրել 15 տարեկանից
17.09.2026 | 22:19
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը պարտվեց Ալինա Չարաևային
17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
Բոլորը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօրվանից Լոռու մարզում սկսել է մշտադիտարկում իրականացնել՝ ստուգելու համար օգտագործվող թարմ մսի՝ սպանդանոցային ծագման հավաստիությունը և մսի վաճառքի կետերի՝ սահմանված նորմերին համապատասխանելիությունը:

Մասնագետները ստուգայցերի մեկնարկը տվեցին Վանաձորի «Լաչինի միջանցք» կոչվող տարածքից: Այստեղ թե՛դրսում, թե՛ կից գտնվող շուկայում մսամթերք է վաճառվում: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի հետ մսի տաղավարներով շրջեցին նաև Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչները:

«Մեր բժիշկների կողմից մսամթերքը փորձաքննություն է անցնում: Միսը պետք է ուղեկցվի համապատասխան սառնարան-մեքենաներով, բայց լինում են դեպքեր, որ գյուղացին միսն ինքն է իր մեքենայով տեղափոխում: Կարող է՝ շատ լավ միս լինի, բայց բեռնախցիկը չհամապատասխանի նորմերին: Զգուշացնում ենք, տեսչությանն ենք տեղեկացնում, որ տվյալ մսեղենը չի տեղափոխվում համապատասխան մեքենայով: Իսկ հիվանդությունների մասով, արդեն ուղեկցող անասնաբուժական փաստաթղթի միջոցով համայնքային անասնաբույժերի հետ կապ ենք պահում, և եթե ինչ-որ բան կա, նրանք, բնականաբար, այս թուղթը չեն տա, քանի որ մորթից առաջ իրենք ստուգում են»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց լաբորատորիայի աշխատակից Արտակ Քոչարյանը:

Քաղաքում գործող 16 մսի կետերից մեկի աշխատակիցները թեև նշեցին, որ իրենք էլ դեռևս չեն կարգավորել սանիտարական գրքույկներ ձեռք բերելու հարցը, սակայն վստահեցրին, որ միսը վաճառում են սանիտարական նորմերին համապատասխան պայմաններում:

Օնիկ Ղևոնդյանն ասում է՝ ինքը ֆերմեր է և բնակչությանը մատակարարում է միայն որակյալ մսամթերք. «Կան տարածքներ, որտեղ, իրոք, առողջության համար վտանգավոր պայմաններ են, բայց մարդիկ այնտեղից են գնում: Մենք կուզենք, որ դա արգելվի, որ մենք կարողանանք այստեղ վաճառել: Հարկ ու տուրք ենք տալիս, բայց վաճառքը շատ թույլ է: Մենք որակով միս ենք վաճառում, որը բժշկի ամենօրյա հսկողության տակ է»:

Շրջելով քաղաքի տարբեր վաճառակետերով՝ Վանաձորում մասնագետները լուրջ խախտումներ չարձանագրեցին, հայտնաբերվածներն էլ հիմնականում կապված էին այն հանգամանքի հետ, որ մսավաճառներից ոմանք չունեին սանիտարական գրքույկներ, թեև դա մսի վաճառքով զբաղվելու համար պարտադիր պայման է:

Վանաձորում առաջին հայացքից ամեն ինչ գրեթե հարթ էր՝ մինչ այն պահը, երբ պարզ դարձավ, որ մսավաճառներից ոմանք նախապես տեղեկացել էին ստուգայցերի մասին և կա՛մ տարածքը համապատասխանեցրել էին սահմանված նորմերին, կա՛մ ընդհանրապես չէին բացել վաճառակետը:

«Գյումրիում ստուգայցերը ավարտին հասցնելուց հետո գիտեինք, որ նույն անվամբ «Լաչինի միջանցք» նաև Վանաձորում կա: Նաև գիտեինք, որ պատկերը նույն կերպ անմխիթար է: Բայց եկանք ու բոլորովին այլ բան տեսանք: Չգիտեմ՝ տնտեսվարողներն իմացե՞լ էին, մեզ սպասո՞ւմ էին, բայց այս հարցի լուծումը մեկ օրով չենք տալու: Հետևողականորեն գալու ենք, և ամենօրյա ռեժիմով փորձելու ենք այնպես անել, որ այսօրվա պատկերը ունենանք: Կային տնտեսվարողներ, որոնք փակել ու գնացել էին՝ հույս ունենալով, որ մի ժամով կամ մի օրով փախչելով՝ կարող են լուծել իրենց խնդիրը: Նման տնտեսվարողների հետ վաղը և մյուս օրը կշփվենք և կարձագանքնենք նրանց պահվածքին»,- ասաց Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը:

Նա հավելեց, որ մեկ ամիս շարունակ թե՛ տեղի, թե՛ Երևանից ժամանած մասնագետները շրջելու են քաղաքում՝ փորձելով ստեղծել օրենքով սահմանված պայմաններ ու նորմեր:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տաթևիկ Ղազարյան