Ոստիկանությունից չեն հստակեցնում, թե ինչու են բերման ենթարկել Կարո Եղնուկյանի կնոջն ու երեխաներին
Ոստիկանությունից չեն հստակեցնում, թե ինչու են բերման ենթարկել Կարո Եղնուկյանի կնոջն ու երեխաներին։ Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Factor.am-ի հարցին ի պատասխան ասացին՝ «ահազանգ են ստացել»՝ առանց այլ մանրամասների։
Ոստիկանության կենտրոնի բաժնում է Եղնուկյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը, որը, իր խոսքով, փորձում է հասկանալ իրավիճակը։
Սեդա Ղուկասյան