«Գեղամ Պետրոսյանին ազատ արձակողներն առաջնորդվել են արդարադատության շահով». Արմեն Խաչատրյանը՝ Մարտի 1-ի գործով սպանության մեջ կասկածվող Պետրոսյանի ազատ արձակման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.10.2026 | 14:59
ՌԴ կառավարությունում մի շարք փոփոխություններ են սպասվում
19.10.2026 | 14:49
Դեպի ԱՄՆ արտահանվող լամինատե դռների մեջ ՊԵԿ-ը հայտնաբերել է շուրջ 38 հազար տուփ թաքցված ծխախոտ
19.10.2026 | 14:41
ԱՄՆ-ը կոչ է արել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկացիներին «բարձր զգոնություն պահպանել»
19.10.2026 | 14:32
Ֆրանիսայում ցուցարարները փակել են Լուվրի մուտքը․ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 14:25
WTA. Հայաստանի ներկայացուցիչը պահպանում է տեղը թոփ-100-ում
19.10.2026 | 14:15
Թունաքիմիկատներ պարունակող կանաչ թեյը Չինաստանից է ներկրվել ՀՀ  և վերարտահանվել Լատվիա․ ՍԱՏՄ-ի նախնական տվյալները
19.10.2026 | 14:04
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ սպասվում են անձրևներ և ամպրոպ
19.10.2026 | 13:53
ՀՀ-ն ու Կոլումբիան ներկայացնում են վտանգված տեսակների վերականգնման միջազգային նոր կոալիցիա․ ՈՒՂԻՂ
19.10.2026 | 13:46
Բեռլինում ու Լոնդոնում ադրբեջանական դեսպանատների մոտ բողոքի ակցիաներ են անցկացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 13:39
Ակցիա՝ Ամուլսարի հանքարդյունաբերության և բնության պահպանության կարևորության վերաբերյալ. ՈՒՂԻՂ
19.10.2026 | 13:38
«Սպարտակի» տնային ստադիոնի հարևանությամբ տեղադրվել է Նիկիտա Սիմոնյանի արձանը. ԼՈՒՍԱՆԿԱՐ
19.10.2026 | 13:30
Արաքսիա Սվաջյանը՝ ՀՊՄՀ ռեկտորի պաշտոնակատար
19.10.2026 | 13:22
Օլիգարխներից մեկի որսատեղին է եղել․ պետությունը 4-5 հազար հա հող է հետ բերել․ Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 13:16
ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը Վաշինգտոնում պաշտոնական ընթրիք է կազմակերպել՝ Մերիդիանի գլխավոր հանդիսությանն ընդառաջ
19.10.2026 | 13:07
Ռուսաստանը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին. զոհ ու վիրավորներ կան
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը ՀԱԿ իրավական հարցերի հանձնաժողովի համակարգող Արմեն Խաչատրյանի հետ

– Պարո՛ն Խաչատրյան, երեկ կալանքից ազատ է արձակվել Մարտի 1-ի գործով սպանության մեջ մեղադրվող Գեղամ Պետրոսյանը: Սա ի՞նչ է նշանակում:

– Մեր օրենսդրությամբ՝ քրեական վարույթի առանձնահատկություններից մեկը հենց այն է, որ նախաքննական մարմինը կա՛մ պետք է ապացուցի մեղավորությունը, կա՛մ անմեղությունը: Քանի որ նախաքննական գաղտնիք է գործում, որևէ մեկս ծանոթ չենք թե՛ մեղադրանքի հիմքերին, թե՛ մեղադրանքը վերացնելու հիմքերին: Սակայն ես կարծում եմ, որ այս պարագայում վարույթն իրականացնող մարմինն առաջնորդվել է արդարադատության շահով, և եթե այդ մեղադրանքը հիմնավորված չի եղել, կայացրել են մեղադրանքը վերացնելու, խափանման միջոցը փոխելու որոշում: Ես այլ բան չէի փնտրի, այնուամենայնիվ, որովհետև Մարտի 1-ի սպանություններն ամենազգայուն դետալն են, և ես չեմ կարծում, որ փոքր-իսկ հիմքերի դեպքում քննչական խումբը կամ նախաքննական մարմինը, այլ հանգամանքներից ելնելով, մեղադրանքը չվերացներ: Այնպես որ, կարծում եմ, այդ որոշումը կայացնելը պայմանավորված է եղել նախաքննական մարմնի ձեռքի տակ եղած ապացույցների գնահատմամբ:

– Կարո՞ղ ենք ենթադրել, որ, այնուամենայնիվ, նախաքննական մարմինն այս պահի դրությամբ սպանությունների բացահայտման համար կառչելու տեղ չունի:

– Մենք Մարտի 1-ի գործի վերաբացումից հետո ունենք տեղեկություններ այդ քրեական գործով, որ տասը տարիների ընթացքում նախորդ իշխանություններն ամեն ինչ արել են՝ այդ գործը կոծկելու, ապացույցները կեղծելու, վերացնելու համար, և օբյեկտիվորեն կան դժվարություններ: Բայց ես չեմ կարծում, որ քննության ընթացքում այդ դրվագով բացահայտումներ չեն լինելու: Ես կարծում եմ, որ նախաքննական մարմինն ունի այդ կամքը՝ բացահայտելու և այդ՝ օբյեկտիվորեն ստեղծված դժվարությունները քննչական խումբը կհաղթահարի: Այս պահին ունենք այն, ինչ ունենք՝ կեղծված ապացույցներ, փոխված պարկուճներ, և հիմա օբյեկտիվորեն շատ դժվար է կառչել ինչ-որ բանից: Այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ բազմաթիվ կլինեն վկաները, այլ ապացույցներ, այլ փաստեր, որոնք, ի վերջո, կբերեն այդ սպանություններն անմիջականորեն կատարողների վրա:

– Պարո՛ն  Խաչատրյան, Գեղամ Պետրոսյանը Փաստահավաք խմբի կողմից հարցաքննվողներից մեկն էր, և նա տեսախցիկի առջև շատ անվրդով ներկայացնում էր, թե, իր բառերով, ինչպես պետք է կանգնեցնել ջարդարարներին, խոսում էր ընդհուպ ճակատից կրակելու մասին: Հնարավո՞ր է, որ այնտեղ, որտեղ չեն հաջողում կրիմինալիստները, հաջողեն հոգեբանները: Այսինքն՝ հոգեբաններն աշխատեին Գեղամ Պետրոսյանի հետ և փորձեին հասկանալ՝ նա կապ ունի՞ սպանությունների հետ, թե՞ ոչ:

– Տեսեք, միևնույն է, քրեական վարույթը Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով է անցկացվում: Շատ դեպքեր են լինում, երբ հաստատ իմանալով՝ անհրաժեշտ ապացուցողական բազան չեն կարողանում նախաքննությունն իրականացնողները ձեռք բերել, որի հիման վրա կարողանանք մեղադրանք առաջադրել, և այդ մեղադրանքը կգնա դատարան: Նախկինում մենք ունեինք արդարացման երկու հասկացություն՝ հանցակազմի բացակայություն և ապացույցների անբավարարություն, երբ դու կասկածելու հիմքեր ունես, բայց բավարար ապացույցներ այլևս չես կարողանում հավաքել: Ես կարծում եմ, որ այս պարագայում երկրորդ տարբերակն է, որովհետև չեմ կարծում, թե ամբողջությամբ հանիրավի նրան կմեղադրեին այդ հանցագործության մեջ: Բայց գործի ծավալն ու բազմաշերտությունը հաշվի առնելով՝ պետք չէ շատ շտապել: Եթե պետք է բացահայտվեն այդ սպանությունները կատարողները, մեղադրանքը պետք է այնպիսին լինի, որ որևէ մեկի մոտ որևէ կասկած չմնա: Այս գործերով հետագայում անգամ միջազգային դատարանների կողմից պետք է կասկած չլինի արդարացի քննության կամ արդեն վերջում՝ դատավճռի հարցում:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Մհեր Արշակյան