ՌԴ ԱԻՆ-ը հայտնել է Սիբիրում անտառային հրդեհների հիմնական պատճառը

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սիբիրում անտառային հրդեհների հիմնական պատճառ է դարձել կրակի հետ անզգույշ վարմունքը: ՌԻԱ Նովոստի-ի փոխանցմամբ՝ այս մասին Պետդումայում աշխատանքային խորհրդակցության ժամանակ հայտնել է ՌԴ ԱԻ նախարարի տեղակալ Իգոր Կոբզևը:

Միաժամանակ, ԱԻՆ տվյալներով, չոր կայծակները կրակի առաջացման հիմնական պատճառը չեն: Ռոսսելխոզի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Միխայիլ Կլիմովը, սակայն, հայտարարել է, որ վերահսկվող գոտիներում, որտեղ հրդեհների մարումը պարտադիր չէ և կատարվում է տեղական իշխանությունների որոշմամբ, անտառային հրդեհները, ամեն դեպքում, սկսվել են չոր կայծակների հետևանքով:

Անտառային հրդեհների պատճառով արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել չորս շրջաններում՝ Իրկուտսկի մարզում, Կրասնոյարսկի երկրամասում, Բուրյատիայում և Յակուտիայում: Հրդեհներն ընդհանուր առմամբ 2.3 մլն հեկտար տարածք են ընդգրկել, ծխի գոտում ավելի քան 600 բնակավայր է հայտնվել:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է շուրջ 10 հազար մարդ, երեք հազար միավոր տեխնիկա և 70 օդանավ: