Պենտագոնը պատրաստվում է ՌԴ-ի հյուսիսային շրջաններում ուսումնասիրություն իրականացնել

Լուրեր

08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
Բոլորը

ԱՄՆ Պաշտպանության նախարարության պաշտպանական լոգիստիկ գործակալությունը կազմակերպություններ է փնտրում՝ «Հյուսիսային բևեռային շրջանի շուկաների ուսումնասիրության» համար։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

Ուսումնասիրություններն իրականացվելու են Կոլգուևի կղզում, Յամալ-Նենեց ինքնավար մարզում, Մուրմանսկի շրջանում, Սեվերնայա Զեմլյա կղզում, Յակուտիայում: Բացի ՌԴ տարածքներից՝ ուսումնասիրության ենթակա շրջանների ցանկում ներառված են նաև Գրենլանդիան, Ալյասկան, Կանադան, Նորվեգիան, Շվեդիան, Իսլանդիան և Ֆինլանդիան:

Ուսումնասիրության մասին ԱՄՆ Պաշտպանության նախարարության փաստաթղթում նշվում է, որ հետաքննության հաշվետվությունները պետք է տեղեկատվություն պարունակեն այն մասին, թե որտեղից են տվյալ շրջաններին մատակարարվում շշալցված ջուր, սնունդ, հագուստ, նավթամթերք և բժշկական պատրաստուկներ, ինչպես նաև տեղեկատվություն այդ վայրերից յուրաքանչյուրում բնական ռեսուրսների և հանքանյութերի առկայության մասին։

Բացի այդ՝ պետք է ցուցակներ կազմվեն ամենից հաճախ օգտագործվող նավահանգիստների, ճանապարհների, երկաթուղային կայարանների մասին, ինչպես նաև տրվեն օդանավակայանների բնութագրերը։

Փաստաթղթի համաձայն՝ հետաքննությունների նպատակն արտակարգ իրավիճակներում ԱՄՆ կառավարության մոբիլիզացիոն կարիքների բավարարման համար համաշխարհային առևտրային հատվածի հնարավորությունների բարելավումն է։

Փաստաթղթում նշվում է նաև, որ հետաքննության ավարտից հետո հաշվետվություններն ԱՄՆ Պաշտպանության նախարարությանն անհրաժեշտ են «IBex» արդյունաբերական բազայի ընդլայնման համար։ Բազան տվյալներ է հավաքագրում աշխարհում առևտրային ձեռնարկությունների հնարավորությունների մասին, նպաստում ամերիկյան զինուժի գործունեությանը, ինչպես նաև մասնակցում տարերային աղետների հետևանքների վերացման աշխատանքներին։

Նելլի Մելքոնյան