Իրանն ու ՌԴ-ն մտադիր են Հորմուզի նեղուցում համատեղ զորավարժություններ անցկացնել

Լուրեր

08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
Բոլորը

Իրանն ու Ռուսաստանն առաջիկայում կարող են համատեղ ռազմածովային զորավարժություններ անցկացնել Հնդկական օվկիանոսում՝ ներառյալ Հորմուզի նեղուցում: Այս մասին տեղական լրատվամիջոցներին հայտնել է Իրանի ՌԾՈՒ հրամանատար Հոսեյն Խանզադին, գրում է «Կոմերսանտը»:

Մոսկվա կատարած եռօրյա այցի ընթացքում իրանցի զինվորական պաշտոնյան նաև երկու երկրների միջև ռազմական համագործակցությունն ընդլայնելու մասին պայմանագիր է ստորագրել:

«Ակնկալվում է, որ ռուս-իրանական համատեղ զորավարժությունները կանցկացվեն առաջիկայում Հնդկական օվկիանոսում: Վարժանքներ կարող են անցկացվել նաև օվկիանոսի հյուսիսային հատվածում, այդ թվում՝ Հորմուզի նեղուցում»,- ասել է Խանզադին՝ հավելելով, որ զորավարժությունները կարող են անցկացվել արդեն այս տարեվերջին:

Հոսեյն Խանզադին նաև նշել է, որ Թեհրանն ու Մոսկվան բանակցում են՝ Կասպից ծովում պաշտպանական ոլորտում փոխգործակցությունն ուժեղացնելու ուղղությամբ:

Համատեղ վարժանքների անցկացման մասին հայտարարվել է Պարսից ծոցի գոտում աճող լարվածության ֆոնին: Պարսից ծոցից Օմանի ծոց երթուղով շարժվող բրիտանական նավը կանգնեցնելու՝ Իրանի փորձը լցանավային պատերազմի հերթական փուլը դարձավ: Տարածաշրջանում այս լարվածությունն առաջացել է Թեհրանի դեմ Վաշինգտոնի պատժամիջոցների ավելացման ֆոնին: