Առաջարկվում է Երևանում ունենալ շների այգի, որտեղ կանցկացվեն շնային մրցաշարեր. (Թարմացված)

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մի քանի օր առաջ Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ ստեղծվել է «Ակտիվ քաղաքացի» էլեկտրոնային հարթակը, որտեղ ցանկացած ոք կարող է առաջարկել Երևանի զարգացման իր նախագիծը:  Առաջարկված նախագծերը կյանքի կոչելու համար համայնքային բյուջեից ընդհանուր հատկացվել է  500 մլն դրամ: Այս պահի դրությամբ ctivecitizen.yerevan.am-ում  առկա է 65 նախագիծ:

Մեծ թվով առաջարկություններ կան քաղաքի աղբահանության վերաբերյալ: Քաղաքացիներից Արման Սնխչյանն առաջարկում է աղբը տեսակավորել, քանի որ, ըստ նրա, այդպիսով աղբահանությունն առավել հեշտ կկազմակերպվի:

Սաթենիկ Կարապետյանը, որը միանգամից չորս տարբեր առաջարկություններ է ներկայացրել, կարծում է, որ Երևանի աղբահանության խնդիրն առավել արագ կկարգավորվի, եթե մայրաքաղաքում լինեն «խելացի աղբամաններ»:

Ըստ նախագծի հեղինակի՝ «խելացի  աղբամանն» ունենալու է արևային էներգիայով աշխատող  ավտոմատ աղբարկղային կոմպակտոր, որը թույլ է տալու հինգ անգամ ավելի շատ թափոններ անցկացնել, քան կանոնավոր կերպով: Եվ երբ աղբամանն ամբողջովին լցվի,  այն փոխանցում է անլար (wireless)  ազդանշան աղբահանության կառավարման կենտրոնի օպերատորին՝ տեղեկացնելով, որ  ժամանակն է այն դատարկելու:

Հերմինե Անտոնյանն էլ առաջարկում է Երևանի գարշահոտ աղբամանները փոխարինել անուշահոտ աղբամաններով: Մասնավորապես, նախագծի հեղինակն առաջարկում է աղբամանների շուրջը հավաքել երկաթից հիմնակմախք (կարկաս) և երկու կողմից տնկել փաթաթվող վարդի թփեր:

Առաջարկների թվում է նաև աղբամանների ծածկերի կառուցումը և վտանգավոր թափոնների ընդունման տերմինալների տեղադրումը: Էդգար Զատիկյանը կարծում է, որ պետք է  կանգառներում աղբամաններ տեղադրել: Նա միակ քաղաքացին է, որն աղբահանության խնդրի լուծման առաջարկությանը զուգահեռ նշել է նաև ծրագրի իրագործման արժեքը՝ երկու միլիոն դրամ:

Առաջարկների թվում է նաև շների այգի ունենալը: Նախագծում ասվում է, որ այգու նպատակն է ստեղծել շների հետ երեխաների մտերմության այնպիսի բարենպաստ պայմաններ, որոնց շնորհիվ, բացի շների նկատմամբ նրանց հետաքրքրությունից, կկոտրվի կենդանիների հանդեպ վախի զգացումը ու դրանից բխող տարաբնույթ ագրեսիայի դրսևորումը:

Այգում ժամանակավոր կպահվեն կորած շները, կլինեն առանձնացված հատվածներ՝ մեծ և փոքր շների համար: Այգում անցկացվելու են նաև շնային մրցաշարեր: Առաջարկի հեղինակը  որպես շների այգու համար հարմար տարածք դիտարկում է Դավիթաշեն համայնքում գտնվող այգու վերջնամասը, որն անհրաժեշտ է ցանկապատել: Նախագծում նաև ասվում է, որ քաղաքապետ Հայկ Մարությանը տվել է իր թույլտվությունը, և Դավիթաշեն համայնքի թաղապետարանն այդ նպատակով  հատկացրել է 200-250 քմ հողատարածք:

 

 

Քաղաքացիների մյուս առաջարկները վերաբերում են արևային էներգիայով աշխատող լուսացույցեր ունենալուն և կանաչ գոտիներն ընդլայնելուն:

Այս հարթակում առաջարկություններ ներկայացնելու համար մնացել է 63 օր ժամանակ:

 

Նարեկ Կիրակոսյան


16:04

Հ. Գ. Նյութի հրապարակումից հետո մեզ հետ կապվեց քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը և տեղեկացրեց, որ activecitizen.am կայքի այս հատվածում նշված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը՝ քաղաքապետը ծրագրին հավանություն չի տվել, Դավթաշեն վ/շ ղեկավարությունն էլ հողատարածք չի հատկացրել՝ դա ընդամենը առաջարկը ներկայացնողի ցանկությունն է:

«Հայկ Մարությանը այս ծրագրին կամ որևէ այլ ծրագրի չէր էլ կարող հավանություն տալ կամ մերժել, որովհետև կայքի գաղափարը հենց կայանում է նրանում, որ քաղաքացիներն իրենք են քվեարկության միջոցով որոշում, թե որ առաջարկին պետք է հավանություն տալ, որին՝ ոչ», – ասաց Կարապետյանը:

Նրա խոսքով, քաղաքացին ուղղակի «Լուծում» բաժնում ներկայացրել է իր պատկերացումը, կայքի ադմինիստրատորն էլ, կայքի կանոնների հետ անհամապատասխանություն չտեսնելով, մեխանիկորեն հրապարակել է: