Աֆղանստանում վարչապետի թեկնածուի գրասենյակի մոտ պայթյունի հետևանքով 20 մարդ է զոհվել

Լուրեր

08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
Բոլորը

Աֆղանստանի վարչապետի թեկնածու Ամրուլլա Սալեհի գրասենյակի վրա հարձակման հետևանքով Քաբուլում զոհերի թիվը 20-ի է հասել, 50 տուժած կա: Նրանց թվում է նաև Ամրուլլա Սալեհը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով աֆղանական Tolo News հեռուստաալիքն ու ԱՖղանստանի ՆԳՆ ներկայացուցիչ Նուսրաթ Ռահիմին։

Ավելի վաղ հաղորդվել էր մեկ զոհի և 13 տուժածի մասին: Tolo News հեռուստաալիքը հայտնել է, որ հարձակվողները 4-ն են եղել, իսկ պատահարի պահին Ամրուլլա Սալեհի գրասենյակում նրա օգնականներն են եղել։

Աֆղանստանի աջակցման ՄԱԿ-ի առաքելությունն այսօր իր թվիթերյան էջում հայտարարություն է տարածել, որում դատապարտել է Աֆղանստանի վարչապետի թեկնածուի ղեկավարած «Green Trend» քաղաքական շարժման գրասենյակի վրա հարձակումը։

«ՄԱԿ-ը դատապարտում է վարչապետի թեկնածուի գրասենյակի վրա հարձակումը։ Թեկնածուները խաղաղ քաղաքացիներ են։ Նախընտրական քարոզչության ընթացքում բռնությունը չպետք է տեղ ունենա»,- ասվում է հայտարարության մեջ։

Աֆղանստանի ՆԳՆ-ի տվյալներով՝ շենքից, որտեղ գտնվում է «Green Trend»-ի գրասենյակը, ավելի քան 1500 մարդ է տարհանվել։ ԱՖղանական ուժերը նաև վնասազերծել են հարձակումն իրականացրած չորս անձանց:

Նելլի Մելքոնյան