«Համազգայինի ուսանողական ֆորում-2019»-ի շրջանակում աշխարհի տարբեր երկրների մի խումբ ուսանողներ Արցախ են այցելել

Լուրեր

08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
Բոլորը

Համազգային հայ կրթական և մշակութային միության նախաձեռնած «Համազգայինի ուսանողական ֆորում-2019» ծրագրի շրջանակում եռօրյա այցով աշխարհի տարբեր երկրներից Արցախում է շուրջ 35 երիտասարդ: Այս մասին տեղեկացնում է «Արցախպրես»-ը:

«Համազգայինի ուսանողական ֆորում-2019» ծրագրի մասնակիցներն այսօր՝ հուլիսի 27-ին այցելել են Ստեփանակերտի «Ղարաբաղ կարպետ» գորգագործական ընկերություն: Կառույցի տնօրեն Սևակ  Խաչատրյանը  հավաքի մասնակիցների հետ խոսել է «Ղարաբաղ կարպետ» ընկերության գործունեության, ինչպես նաև ձեռքբերումների մասին:

Համազգային  հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի  տնօրեն Հերմինե Ավագյանի խոսքով՝  «Համազգայինի ուսանողական ֆորում-2019» ծրագիրը գործում է արդեն 25 տարի: Նպատակն աշխարհի տարբեր երկրներում ապրող ուսանողների համախմբումն ու հայրենաճանաչողական  այցեր կազմակերպելն է:

«Ծրագրի շրջանակում սփյուռքահայ երիտասարդները հնարավորություն են ունենում մոտիկից տեսնելու և ճանաչելու Մայր հայրենիքի պատմաճարտարապետական հուշարձաններն ու վայրերը, շփվել մշակութային գործիչների հետ, կազմակերպել դասախոսություններ և զրույցներ: Կայցելենք Շուշի, Գանձասար, Նիկոլ Դումանի  տուն-թանգարան, կշրջենք Ստեփանակերտով, կայցելենք զորամասեր և այլն: Ծրագիրը երկշաբաթյա է, որի վերջին երեք օրն անցկացվում է Արցախում»,- նշել է Հերմինե Ավագյանը: Նա ընդգծել է, որ ծրագիրը յուրովի կամուրջ է Հայաստան-Արցախ-Սփյուռք  համագործակցության ընդլայնման  գործում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում