Մինչ օրս չկա տվյալ՝ ով է պատասխանատվության ենթարկվելու աղտոտված ջրանցքների համար․ բնապահպան

Լուրեր

02.09.2026 | 14:15
Ստամբուլի մոտ երկու նավ է բախվել․ անձնակազմի 10 անդամ անհետ կորած է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 14:10
Transfermarkt. Ամռան ամենաթանկ տրանսֆերների տասնյակը
02.09.2026 | 13:55
Պուտինը մեկնաբանել է Ռուսաստանում նոր զորահավաքի ալիքի մասին լուրերը
02.09.2026 | 13:46
Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ տարածված տեսանյութի առնչությամբ ՄԻՊ-ը վարույթ է սկսել
02.09.2026 | 13:35
US Open. 40-ամյա Գաել Մոնֆիսն ուշագրավ ցուցանիշ է գրանցել իր ծննդյան տարեդարձի օրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 13:27
Գերմանիան փակում է ռուսական հյուպատոսությունը՝ Լայպցիգի օդանավակայանի դեմ հարձակման փորձից հետո
02.09.2026 | 13:18
Եթե պետք լինի զենքը կվերցնենք ու կպաշտպանենք մեր հայրենիքը. Դանիելյանը` Արցախ վերադարձի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 13:16
Հայաստանից ԱՄԷ է արտահանվել 60 տոննա ձուկ․ ըստ Էկոնոմիկայի նախարարության՝հայկական ձկնամթերքի նկատմամբ մեծ պահանջարկ կա
02.09.2026 | 13:13
Նոր նշանակումներ Կառավարությունում
02.09.2026 | 13:05
Ադրբեջանում զինամթերքի պահեստում պայթյուն է տեղի ունեցել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 12:54
Արամազդ Ղալամքարյանը վերանշանակվել է Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնում
02.09.2026 | 12:45
Ռուսական զորքերը հարվածել են Օդեսային. բնակելի շենք է վնասվել, կան տուժածներ
02.09.2026 | 12:34
Լևոն Մովսիսյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ
02.09.2026 | 12:14
Ժոզե Մոուրինյոն նոր կարգապահական կանոն է սահմանել «Ռեալում»
02.09.2026 | 12:11
Պուտինը՝ Գյումրիի ռուսական ռազմաբազայի մասին//Գագիկ Խաչատրյանը 2 ամսով կալանավորվեց. ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Արարատյան հարթավայրում գտնվող ջրանցքները՝ մասնավորապես Հովտաշատ համայնքում եղածները, աղտոտված են ինչ-որ յուղային նյութով։ Այդ ջրանցքներ մտնող թռչունների փետուրներին է կպչում այդ յուղային շերտը, ինչի հետևանքով նրանք չեն կարողանում թռչել, հետևաբար, եթե ջրանցքի ջուրն աղտոտված է, ապա մենք պարբերաբար այս նույն պատկերին ենք ականտես լինելու և թռչել չկարողացող թռչունների թիվը գնալով ավելանալու է։

Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց բնապահպան Սիլվա Ադամյանը՝ նշելով, որ արագիլների պասիվացման օրվանից անցել է 12 օր, սակայն մինչ օրս չկա հստակ տվյալ, թե ինչ է կատարել տեսչական մարմինը ջրանցքների աղտոտվածության հարցը պարզելու համար, կան արդյոք մարդիկ, որոնք պետք է դրա համար պատասխանատվություն կրեն և ինչ է փաստվել այդ աղտոտված ջրերից վեցրած նմուշներով։

Հիշեցնենք, որ օրեր առաջ այս խնդրի վերաբերյալ Factor.am-ը զրուցել էր ՀՀ Արարատի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Հայկազ Տերտերյանի հետ, որը նշել էր, որ շրջայց է կատարել Արարատի մարզի Հովտաշատ գյուղում և արձանագրել՝ Հովտաշատում արագիլների վարակի մասին խոսելն անհիմն է։

«Մի քանի օր արագիլները դժվարանում էին թռչել, դրա վերաբերյալ տարածվում էին տարբեր վարկածներ, որոնցից մեկը բարձր ջերմաստիճանն էր։ Ըստ մեկ այլ վարկածի՝ արագիլների պասիվության պատճառը նաև Հրազդան գետի ջրում ինչ-որ նյութերի առկայությունն է։ Խոսքն ինչ-որ կպչուն յուղային նյութերի մասին է, որոնք, չգիտենք ինչպես, հայտնվել են ջրում և այնտեղ լողացող արագիլների փետուրները այդ նյութը դարձնում է կպչուն, ծանրացնում է, ինչի պատճառով էլ թռչունները պասիվացել են»,- հայտնել էր Տերտերյանը։

Բնապահպան Սիլվա Ադամյանն ասուլիսի ընթացքում խոսեց մեկ այլ խնդրից ևս՝ Երևանի աղբահանության հարցը համարելով այս սեզոնի հրատապ լուծում պահանջող հարցերից կարևորագույնը։

«Մենք հիմա մի շարք են սկսել, որը կոչվում է «կարգին աղբ»։ «Սիվիլվոյս» հասարակական կազմակերպության կամավորները մեկնում են մայրաքաղաքի տարբեր մասեր ու ֆիքսում են աղբի հետ կապված իրավիճակը։ Սա միայն քննադատության համար չէ, այլև արվում է, որ խնդիրը բարձրաձայնվի, ու քաղաքային  իշխանությունն իմանա, թե որտեղ ինչ պետք է արվի, սակայն սայլը տեղից չի շարժվում։ Ուզում եմ, որ հասկանան, որ իրենց հարաբերությունները «Սանիթեքի» հետ քաղաքացիներին բացարձակ հետաքրքիր չէ, թե ով է ում դատի տալիս, մեզ հետաքրքիր չէ»,- ասաց բնապահպանը։

Աղավնի Սուքիասյան