Արարատի մարզպետարանից վարակի առկայությունը բացառում են․ ինչո՞ւ են արագիլները դժվարանում թռչել

Լուրեր

08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
Բոլորը

ՀՀ Արարատի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Հայկազ Տերտերյանն այսօր շրջայց է կատարել Արարատի մարզի Հովտաշատ գյուղում և արձանագրել՝ Հովտաշատում արագիլների վարակի մասին ներկա պահին խոսելն անհիմն է։

Factor.am-ի հետ զրույցում Տերտերյանը նշեց, որ եթե նախորդող օրերին Հովտաշատում նկատվել էր արագիլների պասիվություն, ապա այսօր իրավիճակն այլ է։

«Մի քանի օր արագիլները դժվարանում էին թռչել, դրա վերաբերյալ տարածվում էին տարբեր վարկածներ, որոնցից մեկը բարձր ջերմաստիճանն էր։ Ըստ մեկ այլ վարկածի՝ արագիլների պասիվության պատճառը նաև Հրազդան գետի ջրում ինչ-որ նյութերի առկայությունն է։ Խոսքն ինչ-որ կպչուն յուղային նյութերի մասին է, որոնք չգիտենք ինչպես, հայտնվել են ջրում և այնտեղ լողացող արագիլների փետուրները այդ նյութը դարձնում է կպչուն, ծանրացնում է, ինչի պատճառով էլ թռչունները պասիվացել են»,- ասաց նա։

Արարատի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Հայկազ Տերտերյանն ասաց, որ գետի ջրերից նմուշներ են վերցրել, և դա ենթարկել փորձաքննության, կարճ ժամանակ անց կլինեն նաև փորձաքննության արդյունքները։ «Բայց արդեն իսկ էս պահի դրությամբ բացառվել է վարակի առկայությունը»,- ասաց Տերտերյանը։

Հիշեցնենք, որ օրերս համացանցում եղավ գրառում այն մասին, որ Կենդանաբանության ինստիտուտի բակ են տեղափոխել արագիլներ, որոնց փետուրների վրա եղել է յուղային շերտ և արագիլներն ի վիճակի չեն եղել թռչել։