Տաջիկստանի և Ղրղզստանի սահմանին նոր փոխհրաձգություն է տեղի ունեցել

Լուրեր

27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
27.09.2026 | 17:39
Բիլ Գեյթսը զգուշացրել է, որ արհեստական բանականության պատճառով կարող է մինչև մեկ միլիարդ մարդ մահանալ
27.09.2026 | 17:27
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների վերջնական դիրքերը
27.09.2026 | 17:00
ՄՔԾ-ի մի շարք ստորաբաժանումներ և շրջիկ գրասենյակներ այսօր կաշխատեն մինչև 20:00-ն
27.09.2026 | 16:36
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 14:00-ի դրությամբ
27.09.2026 | 16:24
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
27.09.2026 | 15:55
Անձրև, ջերմաստիճանի նվազում․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները
27.09.2026 | 15:06
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
27.09.2026 | 14:38
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները հաղթեցին վերջին տուրում
27.09.2026 | 14:16
Թրամփը Զելենսկիին կոչ է արել Պուտինի հետ պայմանավորվել խաղաղության շուրջ
27.09.2026 | 13:23
ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայով՝ ծննդաբերելու և երեխային քաղաքացիություն ապահովելու նպատակով, չի թույլատրվում․ դեսպանություն
27.09.2026 | 12:36
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում
27.09.2026 | 11:48
Երևանի քաղաքապետարանը սահմանափակել է արցախցիների հավաքն Ազատության հրապարակում
Բոլորը

Տաջիկստանի և Ղրղզստանի սահմանին իրավիճակն ավելի է լարվել, նոր կրակոցներ են հնչել: Միջադեպի հետևանքով սահմանապահ է վիրավորվել: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են Ղրղզստանի պետական սահմանապահ ծառայությունից:

«Բնակչության հետ հանդիպման ժամանակ, որին մասնակցել են սահմանապահ ծառայության ղեկավարն ու Բատկենի նահանգապետը, տաջիկական կողմից երկու կրակոց է հնչել Ղրղզստանի քաղաքացիների ուղղությամբ»,- ասել են գերատեսչությունում:

Ղրղզստանի և Տաջիկստանի քաղաքացիների միջև երկուշաբթի կոնֆլիկտ է տեղի ունեցել: Բիշքեկում հայտարարել են, որ պատճառը տաջիկական Վորուխ գյուղում դրոշի ձողի տեղադրումն է: Ղրղզական Աքսայ գյուղի բնակիչները դեմ են արտահայտվել, բանավեճ է սկսվել, ինչից հետո կողմերից մեկը զենք է կիրառել:

Դուշանբեում էլ հայտարարել են, որ կոնֆլիկտը սկսվել է տաջիկական Վորուխի տարածքում՝ «Աքսայ» գրությամբ սյան տեղադրման պատճառով: Բախման արդյունքում մեկ մարդ է զոհվել, ավելի քան 20 մարդ՝ վիրավորվել:

Նշենք, որ ղրղզա-տաջիկական պետական սահմանի այս հատվածում պարբերաբար կոնֆլիկտ է ծագում տեղի բնակիչների կամ երկու երկրների սահմանապահների միջև: Պատճառը չսահմանազատված տեղամասերն են, որտեղ հնարավոր չէ որոշել՝ որտեղ է անցնում երկու պետությունների սահմանագիծը: