«Եթե կրթական ծրագրի բաղադրիչներից մեկն արդյունավետ չէ, ծրագիրը խնդիրներ է ունենում». կրթության փորձագետ.ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
Բոլորը

Համաշխարհային  բանկի և պետական բյուջեի ֆինանսավորմամբ 2014 թվականից իրականացվող կրթության բարելավման ծրագրի շրջանակում իրականացրել ենք կրթության և գիտության բյուջետային ծախսերի արդյունավետության գնահատում և մոնիթորինգ։ Այս մասին այսօր «Կրթության և գիտության բյուջետային ծախսերի  արդյունավետության  գնահատման և մոնիթորինգի արդյունքները 2019թ․ երկրորդ եռամսյակին» թեմայով ասուլիսի ընթացքում նշեց «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ի կրթության փորձագետ Արմեն Քթոյանը։

Նրա խոսքով՝ ուսումնասիրել են մի քանի հիմնական ծրագիր, որոնց թվում՝  նախադպրոցական հաստատությունների ստեղծման ծրագիրը։ «Երեխաների երկու երրորդը մինչև դպրոց գնալը կրթություն չի ստանում, և սա հետագայում հնարավորություն չի տալիս առավելագույնս բացահայտել ոլորտը»,- նշեց Քթոյանը։

Նրա խոսքով՝ նախապես որոշված էր, որ մինչև 2019-ի սեպտեմբեր պետք է 120 նախադպրոցական հաստատություն ստեղծվեր, ուր 5-6 տարեկան 2400 երեխա պետք է հաճախեր։

«Այս պահին 97 նախադպրոցական հաստատություն կա կառուցված։ Ծրագիրը երկարաձգվել է մինչև 2021 թվականը։ Այդ ժամկետում նախատեսվում է 134 մանկապարտեզ կառուցել»,- ասաց Քթոյանը։

Կրթության փորձագետը նաև 2019 թվականի սկզբի դրությամբ վերանորոգվող 17  դպրոցներից խոսեց՝ նշելով, որ տարեսկզբից դեռ 5 ավագ դպրոց է շահագործման հանձնվել։

«Թերակատարումներից մեկն այն է, որ ծրագիրը վերանայվեց և ժամկետները երկարացվեցին։ Այժմ 2021 թվականի համար թիրախը ևս 12 դպրոցի կառուցումն է»,- նշեց Արմեն Քթոյանը։

Կրթության փորձագետի խոսքով՝ եթե կրթական ծրագրի բաղադրիչներից մեկն արդյունավետ չէ, ծրագիրը խնդիրներ է ունենում։

Քթոյանն անդրադարձավ նաև անապահով ընտանիքների երեխաների ուսման վարձի փոխհատուցմանը՝ նշելով, որ պետությունը հաճախ վճարում է այն երեխաների համար, որոնք իրականում վճարունակ են։

«Պետք է ավելի լավ ուսումնասիրել այն երեխաներին, որոնք դիմում են ուսման վարձի փոխհատուցում ստանալու  համար։ Շատ հաճախ նրանք ի վիճակի են վճարել և պետությունն իր գումարը նրանց է տալիս՝ ավելի անապահով պայմաններում գտնվող երեխաների փոխարեն»,- ընդգծեց Արմեն Քթոյանը։

Խոսելով իրականացված մոնիթորինգից, փորձագետը նշեց, որ դրա համար 160 միլիոն դրամ է օգտագործվել։

Քթոյանը հավելեց նաև, որ  Հայաստանը  գիտահետազոտական ինստիտուտների որակի ուսումնասիրման վարկանիշային ցուցակում այս տարի 88-րդն է՝ առաջ անցնելով Թուրքիայից, Վրաստանից, Մոլդովայից և Ղրղզստանից։

 

Մանրամասները՝ տեսանյութում:

Նելլի Մելքոնյան