Oգոստոսին բժշկասոցիալական փորձաքննություն է անցել 3566 անձ

Լուրեր

12.11.2026 | 15:59
Վենսը դիտարկում է Իրանի ԱԽ քարտուղար Մոհսեն Ռեզայիի հետ ուղիղ հանդիպման հնարավորությունը․ WSJ
12.11.2026 | 15:51
Սրբուհի Գալյանը հանդիպել է Ռուսաստանի արդարադատության նախարարին
12.11.2026 | 15:43
Ուիթկոֆն ու Քուշները ժամանել են Կրեմլ՝ Պուտինի հետ հանդիպման
12.11.2026 | 15:33
Ասողը գլուխը պատին է տվել, կեղծիք է. Տարոն Չախոյանը` հայհոյելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 15:32
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով հաջորդ դատական նիստը. ՈՒՂԻՂ
12.11.2026 | 15:28
«Մանչեսթեր Յունայթեդը» կապ է հաստատել ԱՄՆ-ի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ
12.11.2026 | 15:23
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
12.11.2026 | 15:19
Զելենսկին հայտարարել է Starshield-ի աշխատանքում նոր խափանումների մասին
12.11.2026 | 15:10
«Հաղթանակ» կամրջով երթևեկությունը ժամանակավոր կդադարեցվի // ԵՄ-ն նոր պատժամիջոցներ կսահմանի ՌԴ-ի դեմ․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 15:02
Մենք ծանոթ էինք Արմեն Գրիգորյանի դիրքորոշմանը. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:55
ԱԺ-ում հիշեցին երեխաների նկատմամբ սեռական բռնության համար դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:48
Հիմա անհրաժեշտ է վերանորոգել մեր երկրների միջև երկաթուղին և բացել սահմանները. Փաշինյանը՝ թուրք լրագրողին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:41
ԱՄՆ-ն առաջարկում է Եվրոպայի «անվտանգության ճարտարապետությունը» քննարկել Ուկրաինայում պատերազմի դադարեցման պայմանների հետ զուգահեռ․ Axios
12.11.2026 | 14:30
«Եղեգնաձորում որևէ քաղաքական ուժի հետ գործարքի չենք գնացել և կոալիցիա չենք կազմել»․ «Հանրապետություն»
12.11.2026 | 14:22
Պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայություններից օգտվողներն ավելի խիստ քրեական պատժի կենթարկվեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի բժշկասոցիալական փորձաքննության գործակալության 7 տարածքային մարմինների կողմից 2017թ. օգոստոսի 131ն ընկած ժամանակահատվածում  իրականացվել է  3566 բժշկասոցիալական փորձաքննություն, որից հաշմանդամություն է սահմանվել 2767 անձի, 

հաշմանդամություն չի սահմանվել 799 անձի: 

Առողջապահական կազմակերպությունների ուղեգրերով (088 ձևով) տարածքային մարմիններում առաջին անգամ փորձաքննվել է 821 անձ, որից հաշմանդամություն է սահմանվել 626 անձի, հաշմանդամ չի ճանաչվել 195-ը (որից որոշվել է թույլատրել երկարացնել ժամանակավորանաշխատունակության թերթիկի ժամկետները՝ 57-ին): Այս դեպքում հաշմանդամ չճանաչված  անձինք, այն հիվանդություն ունեցող անձինք են, ում մոտ դեռևս չի առաջացել օրգանիզմի ֆունկցիաների կայուն խանգարում կամ ունեն աննշան խանգարում, որը չի հանգեցնում կենսագործունեության որևէ աստիճանի սահմանափակման, հետևաբար, այս անձինք ունեն առողջապահական համակարգում բուժումներ և դեղորայք ստանալու կարիք, որպեսզի նրանց մոտ հիվանդությունը չխորանա, օրգանիզմի ֆունկցիաները չխանգարվեն և հետագայում անձը հաշմանդամություն ձեռք չբերի:

Ըստ հաշմանդամության խմբերի`

I  խումբ` 28 անձ

II խումբ` 149 անձ

III խումբ` 384 անձ 

«Հաշմանդամություն ունեցող երեխա» կարգավիճակ սահմանվել է  65 երեխայի:

Վերափորձաքննություն է անցել 2745 անձ, որից հաշմանդամություն է սահմանվել 2141 անձի, հաշմանդամ չի ճանաչվել 604-ը,  այս դեպքում տևական բուժման և վերականգնողական միջոցառումների արդյունքում այդ անձանց մոտ վերականգնվել են օրգանիզմի ֆունկցիաների խանգարումները, կենսագործունեությունը չի սահմանափակվել և նրանք հաշմանդամ չեն ճանաչվել:

Վերափորձաքննվածներն ըստ խմբերի`

I խումբ` 39 անձ

II խումբ` 332 անձ

III խումբ` 1667 անձ

«Հաշմանդամություն ունեցող երեխա» կարգավիճակ սահմանվել է  103 երեխայի:

Վերափորձաքննվածներից`

ա) ավելի թեթև հաշմանդամության խումբ է սահմանվել 140 անձի, այսինքն՝ այդ անձանց մոտգրանցվել է օրգանիզմի ֆունկցիաների խանգարման վերականգնում, իսկ նման դեպքումկենսագործունեության սահմանափակման տեսակը և աստիճանը փոփոխվում է և ըստ այդմ անձինսահմանվում է ավելի ցածր հաշմանդամության խումբ (օրինակ՝ հաշմանդամության երկրորդ խմբից՝երրորդ  խումբ կամ առաջինից՝ երկրորդ խումբ կամ առաջինից՝ երրորդ խումբ):

բ) հաշմանդամության խմբերի ծանրացումը կազմել է 57, այսինքն, այդ անձանց մոտ գրանցվել էօրգանիզմի ֆունկցիաների խանգարման վատթարացում և կենսագործունեությանսահմանափակման աստիճանի խորացում  (երրորդ խմբից՝ երկրորդ կամ երրորդ խմբից՝ առաջին,  կամ երկրորդից՝ առաջին խումբ):