ՍԴ ճգնաժամը իշխանության քմահաճու՞յք, թե՝ օրինականության անհրաժեշտություն․ պարզաբանում են իրավաբանները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
14.12.2024 | 14:18
Ռուսաստանում արգելափակվել է Viber-ը
14.12.2024 | 13:57
Պետության կողմից փոխհատուցվող արտամարմնային բեղմնավորման ծրագրին այս տարի ավելի քան 6300 շահառու է դիմել
14.12.2024 | 13:33
Առողջության համապարփակ ապահովագրությունը ներդրվելու է․ Անահիտ Ավանեսյան
Բոլորը

Սիրանուշ Սահակյանի համար անընդունելի է գործադիր իշխանության որևէ ներկայացուցչի նախասիրությունների արտահայտումը Սահմանադրական դատարանի կամ դատական ատյանի դատավորների մասին։ Նա տեսնում է դատական համակարգի քաղաքականացման վտանգ:

«Ես որևէ իրավական պետության մեջ չեմ տեսնում, որ, օրինակ, ոստիկանապետը առավոտյան կարթնանա և կասի՝ ես չեմ ցանկանա անձին տեսնել Վճռաբեկ դատարանի նախագահ, դրանից հետո կարթնանա գործադիր իշխանության մեկ այլ ներկայացուցիչ, որը պարտված գործ կունենա Վարչական դատարանում և կհայտարարի՝ ես չեմ ցանկանում Վարչական դատարանում տեսնել Բ-ին»,- ասում է «Իրավական ուղի» ՀԿ-ի համահիմնադիր Սիրանուշ Սահակյանը։

«Հայ ազգային կոնգրեսի» իրավական հարցերի համակարգող Արմեն Խաչատրյանի կարծիքով՝ մեր դատական համակարգը փչացած է հենց նախկին իշխանությունների օրոք քաղաքականացված լինելու պատճառով և ըստ նրա, այն ինչ տեղի է ունենում Սահմանադրական դատարանի շուրջ, հենց համակարգը քաղաքականությունից մաքրելու նպատակ ունի։

«Որևէ մեկը չի մոռացել Հայաստանում, որ Հրայր Թովմասյանը նույն նախկին Հանրապետական իշխանության շահերի սպասարկուն է, այդ իշխանության միջոցով, իմ կարծիքով, նա այս պահին ուզուրպացրել է ՍԴ նախագահի պաշտոնը, և մենք պետք է ստեղծենք այնպիսի դատական իշխանություն, որի անփոփոխությունը դառնա արդարադատության գրավականը։ Մենք այսօր չունենք այդպիսի դատական իշխանություն», -հակադարձում է ՀԱԿ իրավական հարցերի համակարգող Արմեն Խաչատրյանը։

«Իրավական ուղի» հասարակական կազմակերպության համահիմնադիր Սիրանուշ Սահակյանը համոզված է, որ դատական համակարգը պետք է կախում չունենա ամեն եկող իշխանությունից, որի մասին իր հարցազրույցում խոսել է նաև Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը։ Ըստ տիկին Սահակյանի, նոր իշխանությունները ճիշտ չեն մեկնաբանում Սահմանադրության 213 հոդվածը, թե իբր Սահմանադրական դատարանի անդամը դատավոր չէ, այն պետք է ընկալել հենց փոփոխվող իշխանության մեջ դատական իշխանության անփոփոխության տրամաբանության դաշտում և սահմանադրական փոփոխությունների անցումային դրույթներում հենց այդ անփոփոխությունն է նախատեսվել։

«Եթե մենք հակառակ տրամաբանությամբ փորձենք մոտենալ, մենք հարց կտանք՝ քանի որ նշված չէ քննչական մարմինների հետագա պաշտոնավարման հարցը, իսկ քննչական մարմիններն առաջին անգամ ստացան իրենց սահմանադրական կարգավորումները, կարելի է ասել, որ որևէ քննիչ ներկայումս Հայաստանում լեգիտիմ ֆունկցիա չի իրականացնում, իրենք բոլորը համարվում են նոր մարմնի քննիչներ, և, հետևաբար, նոր ընթացակարգերով պետք է նշանակվեն։ Եթե իրենք չեն դադարեցրել իրենց լիազորությունները և նոր ընթացակարգերով չեն նշանակվել, հետևաբար գործ ունենք ոչ լեգիտիմ քննության հետ։ Նմանատիպ խնդիրներ կարող ենք առաջացնել Դատախազության համար և ողջ իրավական համակարգի»,- իր հակափաստարկն է առաջարկում տիկին Սահակյանը։

Արմեն Խաչատրյանն այլ կարծիքի է։ Նա համոզված է, որ 213 հոդվածը գրելիս Սահմանադրության հեղինակները դատական իշխանության անփոփոխության սկզբունքը նկատի չեն ունեցել, նրանք նկատի են ունեցել կոնկրետ Հրայր Թովմասյանին, որին Սահմանադրական դատարանի նախագահ դարձնելու օպերացիան ամրագրել են Սահմանադրության մեջ։ Ըստ պարոն Խաչատրյանի, այդ օպերացիայի մեջ նույնիսկ հանցակազմ կա։

«Մենք գիտենք չէ՞, որ մի հատ օպերացիա է եղել ԱԺ-ում, որ մի քիչ էլ անկեղծ լինենք, հանցակազմ էլ կգտնեն, Հրայր Թովմասյանը լինելով պատգամավոր, ըստ էության դարձել է ՍԴ անդամ, այնուհետև հին Սահմանադրության 2005-ի իրավակարգավորումների շրջանակներում դարձել է ՍԴ նախագահ, որպեսզի մինչև 2035-ը պաշտոնավարի։ Հակառակ դեպքում խնդիրը ո՞րն էր՝ ՀՀԿ մեծամասնությունը կար, բոլոր իրավակարգավորումները կային, խնդիրն էն էր, որ Հրայր Թովմասյանը ոչ թե 6 տարով դառնա ՍԴ նախագահ, ինչպես արդեն ըստ էության գործող Սահմանադրությունն էր լինելու ապրիլի 9-ից հետո, այլ մինչև 2035 թվականը ցմահ մնա։ Եվ դրա համար Գագիկ Հարությունյանը իր պաշտոնավարման ավարտից 40 օր շուտ հրաժարական է ներկայացնում, որի կարիքը, կարծեք թե, ընդհանրապես չկար, բայց 40 օր շուտ հրաժարական է տալիս, որպեսզի Հրայր Թովմասյանն ընտրվի ՍԴ անդամ, և ՍԴ նախագահի տեղի թափուր մնալու դեպքում ԱԺ-ն նշանակում է ՍԴ նախագահ։ Էն պահին, երբ նա դարձել է ՍԴ անդամ, էդ պահին Հրայր Թովմասյանը դեռևս եղել է ԱԺ պատգամավոր, եթե կանոնակարգով սահմանված կարգով հրաժարվեր, նա չէր կարողանալու ցմահ դառնալ ՍԴ նախագահ»,- բացահայտում է Արմեն Խաչատրյանը։

Սիրանուշ Սահակյանը արձանագրում է, որ ոչինչ բացառել հնարավոր չէ, գուցե եղել են խախտումներ պաշտոնատար անձանց նշանակման գործընթացներում, բայց դրանք վիճարկելու համար գոյություն ունեն իրավական ընթացակարգեր, ինչո՞ւ են քաղաքականացնում հարցը:

«Եթե պարոն Խաչատրյանը կարծում է, որ նման ընթացակարգային խախտումներ կան, որը պետք է հանգեցնի այդ պաշտոնի նշանակման մասին որոշման անվավերությանը, առ ոչնչության կամ իրավական այլ որևէ հետևանքի, կարծում եմ ինքը կարող է մանրամասնել և պատասխանել, թե էդ դեպքում ինչու իրավական ընթացակարգերին չեն հետևում, այլ հարցը շարունակում է դոմինանտ գտնվել քաղաքական դաշտում»,- զարմանում է ՀԿ-ի համահիմնադիրը։

Ըստ տիկին Սահակյանի, իշխանությունները դեռ կարող են դատական համակարգի առողջացմանը գնալ առանց ցնցումների։ Նրանք կարող են մաքրել դատական համակարգը առանց քաղաքականացնելու համակարգի բարեփոխումները․ «Կախված է նրանից, թե ինչքան սկզբունքայնություն են մարդիկ ուզում ցուցադրել ոչ ճիշտ խնդիրներ բարձրաձայնելիս։ Եթե ողջամտություն լինի և մեծ գաղափարները չզոհաբերվեն հանուն անձնական սկզբունքայնության, կլինի իրավիճակի պահպանում և այս մարմինը կշարունակի իր գործունեությունը, կընթանան զուգահեռ իրավական բարեփոխումներ, որոնք միտված կլինեն ոչ պրոֆեսիոնալ, ոչ արժեքներ ունեցող մարդկանց դատական համակարգից ճիշտ ընթացակարգերով ֆիլտրելուն»։

Արմեն Խաչատրյանը մեկ վայրկյան անգամ չի կասկածում, որ իրավիճակից դուրս գալու ելքը Հրայր Թովմասյանի հրաժարականն է․ «Հրայր Թովմասյանն ասում է, որ չկա ճգնաժամ, որովհետև շատ լավ հասկանում է, որ իր կողմից ճգնաժամի մասին հայտարարությանը պետք է հետևի իր հրաժարականը, կամ այստեղ հրաժարականի հարց էլ չկա, պետք է դուրս գա այդ սենյակից ու գնա, նա դատավոր չէ, հետևաբար չի կարող լինել ՍԴ նախագահ»։

Բայց եթե ամեն իշխանություն գա և պաշտոնանկ անի նախկին իշխանությունների օրոք նշանակված դատավորներին, ինչպե՞ս հնարավոր կլինի խոսել դատական անկախությունից։

«Հարցը օրինականությունն է։ Եթե ՍԴ-ն կազմված լիներ օրինականության սկզբունքով ոչ թե օպերացիայի արդյունքում Հրայր Թովմասյանը դարձած լիներ ՍԴ նախագահ, էսօրվա իշխող վարչախումբը ինչ գործիք էլ կիրառեր, չէր կարողանա Հրայր Թովմասյանի խաթրին կպներ»,-պարզաբանում է ՀԱԿ իրավական հարցերի համակարգողը։

Եթե իշխանության քննադատները նշում են, որ իշխանության խնդիրն ամենևին էլ Սահմանադրական դատարանի անկախությունը չէ, այլ Քոչարյանի գործը վերահսկելը, ապա Արմեն Խաչատրյանը համոզված է, որ Հրայր Թովմասյանի կռիվը դատական անկախությունը չէ, նա իր աթոռը փորձում է պահպանել Ռոբերտ Քոչարյանի գործի պատճառով, որի շահերը սպասարկելն է նրա խնդիրը նոր Հայաստանում։