Իսրայելցի զինվորականները սկսել են քանդել պաղեստինյան գյուղի տները

Լուրեր

18.10.2026 | 19:47
«Մեզ համար մեծ պատիվ է միանալ Հայաստանին»․ Կոլումբիայի ներկայացուցիչը՝ COP17-ում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:32
«Աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում Երևանի համաժողովը հույս է ներշնչում»․ Շոմակեր. ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:05
Աշխարհը միջազգային հարաբերությունների նշանակալի փոփոխությունների փուլում է․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:54
Սպասելու ժամանակ չունենք․ Նիկոլ Փաշինյանը՝ COP17-ի բացման արարողությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:27
COP17-ի պաշտոնական բացման արարողությունը․ ՈւՂԻՂ
18.10.2026 | 18:22
Քաղաքացին մոլորվել է «Հրեշտակների ձոր» տանող ճանապարհին․ նրան հայտնաբերել են
18.10.2026 | 17:42
Ռուբիոն հերքել է Starlink-ի աշխատանքի միտումնավոր դանդաղեցման մասին մեղադրանքները
18.10.2026 | 16:45
Սպիտակ տունն առաջարկել է ԵՄ-ին ավելացնել ռուսական գազի գնումները, իսկ Ուկրաինային՝ վերսկսել դրա տարանցումը․ NYT
18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
Բոլորը

Իսրայելի Պաշտպանության բանակի զինծառայողները սկսել են քանդել Երուսաղեմի մերձակայքում գտնվող Սուր Բահիր պաղեստինյան գյուղի տները: Դրանք գտնվում են անվտանգության պատի անմիջական հարևանությամբ: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով The Times of Israel-ը:

Նշվում է, որ զինվորականները մտադիր են քանդել 10 շինություն, որոնցում 72 բնակարան կա: Միաժամանակ, Հորդանան գետի Արևմտյան ափին տարբեր շրջաններում շրջայցերի արդյունքում իսրայելցի զինվորականները 19 հետախուզվող պաղեստինցու են ձերբակալել:

The Times of Israel-ի տեղեկացմամբ՝ Իսրայելը որպես շինությունների քանդման պատճառ նշում է այն, որ դրանք շատ մոտ են անվտանգության պատին: Ընդ որում՝ շենքերի մի մասը դեռևս կիսակառույց է:

Իրավապաշտպանները փորձել են խոչընդոտել Սուր Բահիրում տների քանդմանը և հայց են ներկայացրել Իսրայելի Արդարադատության բարձրագույն դատարան, սակայն անցյալ շաբաթ հայցը մերժվել է:

Իսրայելն անվտանգության պատը սկսել է կառուցել 2005 թվականին: Դրա կառուցման հիմնական նպատակը, ըստ իսրայելական կողմի, հրեական պետության տարածք պաղեստինցի ահաբեկիչների ներթափանցումը կանխելն է: Պաղեստինցիներն իրենց հերթին կարծում են, որ իսրայելցիներն այդպիսով փորձում են ինքնուրույն և առանց բանակցությունների սահմաններ գծել: