Պենտագոնը կասեցրեց Թուրքիայի մասնակցությունը ամերիկյան նոր սերնդի կործանիչների ծրագրում

Լուրեր

08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
Բոլորը

ԱՄՆ-ն կասեցրել է Թուրքիայի մասնակցությունը ներ սերնդի ամերիկյան F-35 կործանիչների ծրագրում։ Այդ մասին հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչներից Էլեն Լորդը՝ հավելելով, որ հուլիսի 31-ից կմեկնարկի այդ ծրագրից Թուրքիային վերջնականապես դուրս թողնելու գործընթացը. փոխանցում է ermenihaber-ը:

Պատճառը Ռուսաստանի կողմից Թուրքիային մատակարարվող ռուսական S-400 ՀՕՊ համակարգերն են։

ԱՄՆ-ի ներկայացուցչի խոսքերով՝ Թուրքիայի դուրս գալը ընդհանուր առմամբ մեծ վնաս չի հասցնի F-35-ների ծրագրին, քանի որ Վաշինգտոնը դեռ 2018թ-ից սկսել էր այլընտրանքային տարբերակներ փնտրել։

Ըստ Լորդի՝ մոտ 35 թուրք օդաչու, որոնք վերապատրաստվում էին ԱՄՆ-ում այդ ինքնաթիռներից օգտվելու համար, մինչև հուլիսի 31-ը վերադառնալու են Թուրքիա։

Նա ընդգծել է, որ ծրագրից դուրս մնալու հետևանքով Թուրքիան 9 մլրդ դոլարի կորուստ է ունենալու։ Թուրքական ընկերությունները հնարավորություն ունեին մոտ 900 մասեր արտադրել ամերիկյան կործանիչների համար, սակայն այժմ արդեն այդ գործառույթը կիրականացնեն ամերիկյան ընկերությունները։

Էլեն Լորդը հայտարարել է, որ այս որոշումը առնչություն չունի CAATSA օրենքի շրջանակներում Թուրքիայի նկատմամբ նախատեսվող պատժամիջոցների հետ:

Միաժամանակ ամերիկացի պաշտոնյան շեշտել է, որ Վաշինգտոնը ակտիվ կերպով շարունակում է բանակցել Թուրքիայի հետ՝ ամերիկյան Patriot ՀՕՊ համակարգերի առնչությամբ։

Որոշման մասին խոսել է նաև ՆԱՏՕ-ի մեկ այլ ներկայացուցիչ՝  Դևիդ Թրահթենբերգը․ «Այս որոշումը կապված չէ ՆԱՏՕ-ի շրջանակներում ԱՄՆ-Թուրքիա համագործակցության հետ։ Մեր զինված ուժերի միջև հարաբերությունները ուժեղ են։ Թուրքիան կշարունակի մասնակցել Վրաստանում, Գերմանիայում, Ուկրաինայում, ինչպես նաև այլ երկրներում կայանալիք զորավարժություններին», – ասել է ամերիկացի պաշտոնյան։

Նա նշել է, որ Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ում մնալու կամ չմնալու հարցի վերաբերյալ որոշումը պետք է կայացնի հենց ՆԱՏՕ-ն։