«Դա ձիով քայլ էր»․ Արա Ղազարյանը՝ Ռոբերտ Քոչարյանի գործով ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով դիմելու ՍԴ որոշման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մարդու իրավունքների ԵԽ փորձագետ, փաստաբան Արա Ղազարյանը Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի գործով ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով դիմելու մասին ՍԴ որոշմանը՝ ասաց, որ առաջին անգամ է Հայաստանը կիրառում ՄԻԵԴ-ի 16-րդ Կոնվենցիայի արձանագրությամբ հաստատված ընթացակարգը:

Նշենք, որ այսօր Սահմանադրական դատարանը որոշել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործերով խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան և Վենետիկյան հանձնաժողով ու հիշյալ գործերի վարույթները կասեցնել՝ մինչև պատասխանները ստանալը:

Փաստաբանը նշեց, որ հնարավոր է՝ ՍԴ-ն խորհրդատվություն է հայցել՝ Քր.օրի 300.1 հոդվածի իրավական որոշակիության առիթով։ «300.1 հոդվածի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովն ունի 2009 թվականին տված կարծիք, որում նշել է, որ սա նոր օրենք չէ, այլ հնի բարեփոխված տարբերակն է: Բայց դա կիրառվել է 2009-ին Հայաստանում որպես նոր օրենք, դրա համար քրեական հետապնդումից ազատվել են այն մարդիկ, ում նկատմամբ պետք է կիրառվեր նոր օրենքը»,- նշեց Ղազարյանը՝ շարունակելով. «Տվյալ դեպքում մենք, փաստորեն, զիջում ենք սուվերենությունը, բայց դա անում ենք մեր միջազգային պարտավորությունների շրջանակում։ Այսինքն՝ կոնկրետ գործով հայցում ենք խորհրդատվություն կամ կարծիք միջազգային հեղինակավոր ատյանից»։

ՄԻԵԴ-ի ու Վենետիկի հանձնաժողովի կարծիքը, ըստ փաստաբանի, իմպերատիվ չէ Հայաստանի ՍԴ-ի համար. «Դա կարծիք է, բայց չափազանց մեծ հեղինակություն վայելող մարմնի կարծիք: Դա գրեթե հավասարազոր է իմպերատիվության»։

Արա Ղազարյանը կարծում է, որ, իսկապես, Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի մեկնաբանության խնդիր կա: «ՍԴ այս քայլը կարող է էապես ազդել Ռոբերտ Քոչարյանի դատավարության հետագա ընթացքի վրա։ Դա կարող է Քոչարյանի համար բարենպաստ հետևանք ունենալ, եթե պարզվեց, որ այդ հոդվածը չունի անհրաժեշտ որոշակիություն, բայց կարող է լինել հակառակը, որովհետև Վենետիկի հանձնաժողովն արդեն մեկ անգամ ասել է, որ սա ոչ թե նոր օրենք է, այլ հնի բարեփոխված տարբերակն է։ Եթե այդպես է, ուրեմն 300.1 պրիմը կարելի է կիրառել այսօր՝ 10 տարի անց, որովհետև դա չի համարվի օրենքի հետադարձ կիրառություն։ Բայց դա 10 տարի առաջ էր, հայտնի չէ, թե Վենետիկի հանձնաժողովը հիմա ինչ կասի»,- նշեց փաստաբանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն «Ազատությանը» տված հարցազրույցում անդրադառնալով ՍԴ շուրջ իրավիճակին՝ երեկ ասել է, որ Հրայր Թովմասյանի ու Սերժ Սարգսյանի միջև գործարք է եղել, և «Հրայր Թովմասյանը մի բուդկայի նման սեփականաշնորհել է Սահմանադրական դատարանը»:

«Եթե նույնիսկ վարչապետը ճիշտ է, իրավական մեխանիզմ չկա, որ ըստ ներկա քաղաքական ուժի՝ այդ իրավիճակը շտկվի, որովհետև կան հիմնարար սկզբունքներ, որոնց վրայով քայլել չի կարելի՝ դա դատավորի անփոփոխելիության սկզբունք է, դա իրավական որոշակիությունն է, կանխատեսելիությունն է, նորմի նկատմամբ հարգանքն է, օրենքի գերակայությունն է»,- հակադարձեց փորձագետը։

Նիկոլ Փաշինյանը հարցազրույցում նաև չբացառեց, որ հնարավոր է՝ դատավորների վեթինգ չիրականացվի, ինչի մասին նախապես հայտարարել էր։ Երեկ նա ասաց. «Ինձ համար վեթինգն այն է, որ այդ գործընթացի արդյունքում մենք ունենալու ենք մի դատարան, երբ ինչ էլ որոշի, ասենք՝ մեր դատարանը որոշեց, որովհետև գիտենք, որ սա անկախ, անաչառ, սկզբունքային դատարան է: Նպատակը վեթինգը չէ, այլ այսպիսի դատարան ունենալը»:

Արա Ղազարյանն ասաց, որ իրենք դեռ վաղուց են ասել՝ դա շատ ծանր պրոցես է լինելու, և մենք հազիվ թե ունենք այն ռեսուրսները, որ մտնենք նման բեռի տակ. «Վեթինգն այսպես թե այնպես բախվում է մարդու հիմնարար իրավունքների հետ, և պետք է լուծումներ գտնել, որովհետև դա չափազանց ծանր բեռ է պետության համար»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Մարինե Խառատյան