«Վենետիկի հանձնաժողովը պետք է հարգի Հայաստանի օրենքները»․ պատգամավորները՝ հայտնի արձանագրության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.12.2024 | 23:29
Եվրոպական կառույցը ԵՄ-ին կոչ է արել հետաքննել Թուրքիայի իշխանությունների կողմից արհմիությունների գործիչների ձերբակալություններն ու իրավունքների խախտումները
12.12.2024 | 23:04
Երևան-Սևան-Դիլիջան ճանապարհին ավտոմեքենան շրջվել է և հայտնվել փոսի մեջ
12.12.2024 | 22:48
Բաքուն փորձում է միջնորդ լինել Թուրքիայի ու Իսրայելի միջև
12.12.2024 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.12.2024 | 22:21
Թրամփը համաձայն չէ «հարյուրավոր մղոններ Ռուսաստանի խորքերի» ուղղությամբ հրթիռներ արձակելուն
12.12.2024 | 22:04
Ադրբեջանում քաղբանտարկյալների հակառեկորդ է գրանցվել․ նրանց թիվը հասել է 331-ի
12.12.2024 | 21:50
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ
12.12.2024 | 21:38
Հայաստան-Հնդկաստան-Իրան եռակողմ խորհրդակցություններ են անցկացվել
12.12.2024 | 21:30
Կրեմլի պրոպագանդիստ Դուգինը Էրդողանին դավաճան հռչակեց․ ՌԴ-ն Մերձավոր Արևելքից դուրս է մղվում․ Գուրգեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 21:21
Չնայած Սիրիայի ճգնաժամին՝ Մոսկվան լիարժեք հարաբերություններ է պահպանել Անկարայի հետ․ ՌԴ ԱԳՆ
12.12.2024 | 21:10
Ասլանյանին «դատելու» պատճառը. «գնդակահարության պատի» տակ կանգնած Փաշինյանն այլ կարծիք չի՞ հանդուրժում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 21:09
ՀՀ նախագահն ընդունել է Լատվիայի նախկին նախագահին
12.12.2024 | 21:00
54 սպանված, 550 կալանավորված, պատանդառված ու անհետ կորած լրագրողներ․ RSF-ը հրապարակել է 2024 թվականի զեկույցը
12.12.2024 | 20:51
Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին վթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 8 տուժած
12.12.2024 | 20:45
Կինը՝ ուժային կառույցում․ լեյտենանտ Մարիամ Կարապետյանի ծառայությունը՝ փորձություններով լի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իշխանական պատգամավոր Արեն Մկրտչյանն իսկապես անակընկալի է եկել Վենետիկի հանձնաժողովի երեկ հրապարակված արձանագրության տոնայնությունից։ Հանձնաժողովն, ըստ նրա, կարծես թե չի ուզում տեսնել, որ Հայաստանում կա սահմանադրական ճգնաժամ։

«Հերքել, որ ՀՀ-ում կա սահմանադրական ճգնաժամ, ոչ ռեալիստական է, եւ էդ հայտարարությունն էլ ինքնին ոչ իրատեսական էր եւ մեծ հավանականություն կա, որ սա կապված է էն հանգամանքի հետ, որ Վենետիկի հանձնաժողովում ՀՀ-ն ներկայացնում են Գագիկ Հարությունյանը եւ Վարդան Պողոսյանը»,-ասում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արեն Մկրտչյանը։

Պատգամավորը դեռ չի ասի, թե ինչպես պետք է արձագանքի Հայաստանի իշխանությունը հանձնաժողովի այդ արձանագրությանը։ «Իմ քայլը» խմբակցությունը դեռ քննարկում է, թե ինքն ինչ վերաբերմունք է ունենալու արձանագրության հանդեպ, սակայն հստակ է, որ Վենետիկի հանձնաժողովի նկատողությունները հալած յուղի տեղ չեն ընդունելու․ «ՀՀ-ն իր ինքնիշխանությունը եւ սուվերենությունը պահելու է միշտ եւ վստահ, եւ լինի Վենետիկի հանձնաժողովը, թե ցանկացած այլ հանձնաժողով, ՀՀ լեգիտիմ իշխանությանը չի կարող պարտադրել, կարող է քննարկել, կարող է առաջարկել, կարող է դիսկուրս հարուցել, բայց պարտադրել՝ երբեք»։

ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանն առաջարկում է հարգել ու գնահատել Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումը Հայաստանի խնդիրների մասին։ Սակայն պարոն Բագրատյանն առաջարկում է ոչ թե լսել այդ հանձնաժողովի գնահատականները, այլ արդարադատության խնդիրների սեփական լուծումները ներկայացնել Վենետիկին։

«Ես քաղաքական մոտեցում եմ առաջարկում հետեւյալ ասպեկտով, որ քննելով ՍԴ կազմավորման ընթացքը, հասկանալով, որ պետք է նախ եւ առաջ սկսել քաղաքական գնահատական տալուց նախկին իշխանություններին, որի հետեւանքով նաեւ պետք է նայել այն արդարադատությանը, որը ձեւավորվել է նախկին իշխանության ջանքերով»,-առաջարկում է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը։

Նա հիշեցնում է, որ Հայաստանում արդարադատությունը դեռ անկախ չի ընկալվում։ Ըստ նրա, եթե նույնիսկ վեթինգ չի կիրառվելու, պետք է գործի մի մեխանիզմ, որով կբացահայտվեն գործող դատավորների կապերը նախկին իշխանությունների հետ։

«Մենք խնդիր ենք տեսնում, որ նախկին իշխանության հետ խիստ կապակցված դատական համակարգ ունենք, եւ եթե մենք սա չենք քննում, այն դեպքում, երբ նախկին իշխանության հետ հարաբերության ժամանակ մենք շեշտում ենք, որ արդարադատության նկատմամբ եղել է տոտալ վերահսկողություն եւ թողենք շարունակել այս վերահսկողությունը եւ փորձենք ունենալ արդարադատություն, վստահ եմ, որ էդպես հնարավոր չէ»,-համոզված է պարոն Բագրատյանը։

Ընդդիմադիր պատգամավոր Տարոն Սիմոնյանի համար Վենետիկի հանձնաժողովի եզրակացության մեջ որեւէ նորություն չկար, ինքը մոտ վեց ամիս այդ խնդիրների մասին է խոսում, Վենետիկի հանձնաժողովի փորձագիտական եզրակացության հետ, ըստ պարոն Սիմոնյանի, համաձայն է հայ իրավաբանների մեծ մասը։

«Ես հույս ունեմ, որ մեր քաղաքական իշխանությունը իրականում դա կընդունի ի գիտություն եւ իր հետագա քայլերը կպայմանավորի փորձագիտական համայնքի կարծիքը հաշվի առնելով, որովհետեւ անընդհատ պետք չէ միջազգային մարմինների փորձագիտական եզրակացությանը սպասել, եթե քո իսկ փորձագետները բավականին հիմնավոր եւ լուրջ եզրակացություններ են կատարում»,-նկատում է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը։

Պատգամավորը համաձայն չէ, որ Վենետիկի այդպիսի եզրակացության պատճառը հանձնաժողովի հայ անդամ Վարդան Պողոսյանի տեսակետներն են եւ ինքը չի հասկանում իշխանության այն ներկայացուցիչներին, որոնք պահանջում են նրա հրաժարականը հանձնաժողովի անդամի պարտականություններից։

«Ես ճանաչում եմ պարոն Պողոսյանին, բավականին լուրջ մասնագետ է եւ ես վստահ եմ, որ նրա մասնագիտական եզրակացությունները չպետք է շաղախված լինեն քաղաքական բովանդակությամբ, ինչը օրինակ քաղաքական իշխանության շատ մասնագետների մոտ ես տեսնում եմ։ Եթե դա պարզապես էն պատճառով է, որ դու մեզ իսկապես դուր չես գալիս, որովհետեւ մեր ուզածը չես ասում, ապա ես կտրականապես դեմ եմ դրան։ Եվ, ընդհանրապես, իրավաբանների մեծ մասը դեմ է գնում էսօրվա քաղաքական իշխանության առանձին իրավական քաղաքականություններին։ Ի՞նչ է նշանակում բոլոր իրավաբաններին պետք է դու՞րս հրավիրենք Հայաստանից»,-հարցնում է ընդդիմադիր պատգամավորը։

Իշխանական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը համոզված է, որ Վարդան Պողոսյանը պետք է թողնի հանձնաժողովի անդամի աթոռը, նա պարզապես իր գործը չի անում։

«Հայաստանի ներկայացուցիչները եւ նրանցից մեկը Վարդան պողոսյանը, որը հայտնի է, որ Հրայր Թովմասյանի հետ մասնակից է եղել բոլոր սահմանադրական վերջին շրջանի փոփոխությունների կազմմանը։ Եվ այս նույն սահմանադրության մեջ, որով այսպիսի ճգնաժամ առաջացավ, հեղինակներից մեկը հենց նույն Վարդան Պողոսյանն է։ Ի՞նչ եք կարծում, պետք է գնար Վենետիկի հանձնաժողովում, որի կազմում ինքն ընդգրկված է եղել Սերժ Սարգսյանի կողմից որպես վարձահատույց սահմանադրության փոփոխություններին, ինքը պետք է գնար ասեր, որ էնտեղ ճգնաժամային իրավիճակ է իրենց կողմից մշակված փաստաթղթով, իհարկե ոչ»,-ասում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանը։

Ըստ Անդրանիկ Քոչարյանի, այնուամենայնիվ, ինքը նույնպես այն կարծիքին է, որ Հայաստանի իշխանությունը պարտավոր չէ հաշվի նստել Վենետիկի հանձնաժողովի եզրակացության հետ, պատգամավորը վստահ է, որ մեր իշխանությունները նայելու են Հայաստանի շահին եւ ըստ այդմ են արձագանքելու Վենետիկին։

«Նախ Վենետիկի հանձնաժողովը պետք է հարգի Հայաստանի օրենքները եւ Վենետիկի հանձնաժողովը ինքն է մասնակից այսօրվա Սահմանադրության այդ դրույթների համար եւս, որովհետեւ ինքն է ասել՝ ինչ հրաշալի ձեւակերպում է տրված, որի արդյունքում դատավոր-անդամ էսպիսի վեճ է առաջացել, իսկ դատավոր-անդամ վեճի իմաստը՝ որ Հրայր Թովմասյանը հավերժ պաշտոնավարի։ Վենետիկի հանձնաժողովի իրավաբանները դա չգիտեի՞ն։ Եթե չգիտեին, ուրեմն ցածրակարգ իրավաբաններ են»,-եզրակացնում է իշխանական պատգամավորը։

Ի դեպ, ըստ Անդրանիկ Քոչարյանի, Հայաստանը պետք է արդարադատության համակարգում իրականացնի վեթինգ անկախ նրանից, թե ինչ է դրա մասին մտածում Վենետիկը․ «Վեթինգը շատ մտավ մեր օրակարգ, ոնց որ հարազատ դարձավ, եւ հարազատ որեւէ բանից հրաժարվելը պրակտիկորեն անհնար է»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մհեր Արշակյան