Եթե փաստեր կան, որ նախկին իշխանությունները ճնշում են դատավորներին, թող դրանք բացահայտվեն. Սիրանուշ Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.10.2026 | 18:45
Որտեղով է անցել Հայաստանի սահմանը 1920-ականներին․ Հայաստանն ու Ադրբեջանը՝ քարտեզներում․ փաստեր, սխալներ և հակասություններ
19.10.2026 | 18:36
Cashback-ի ծրագիրը նախատեսվում է երկարաձգել մինչև 2029 թվականը
19.10.2026 | 18:32
Համբարձում Մաթևոսյանի և Աստրիդ Շոմակերի համատեղ ասուլիսը. ՈՒՂԻՂ
19.10.2026 | 18:24
23-ամյա կալանավորը 16 օր է՝ հացադուլի մեջ է․ «Տղաս օգտագործող է, բայց «բառիգ» չէ»
19.10.2026 | 18:18
Էլինա Ավանեսյանը վնասվածք է ստացել
19.10.2026 | 18:10
Իսրայելը 235 մլն դոլարի զենք կմատակարարի Ադրբեջանին //Եկեղեցին դատի է տվել Վաղարշապատի համայնքապետին․ ԼՈՒՐԵՐ
19.10.2026 | 18:05
Այս շաբաթ Միրզոյանն ԱԺ-ի վավերացմանը կներկայացնի TRIPP-ի համաձայնագիրը
19.10.2026 | 17:56
ԱՄՆ-ը Եվրոպային սպառնացել է «կործանարար» պատասխանով, եթե ԵՄ-ն սահմանափակի SpaceX-ի մուտքը եվրոպական շուկա
19.10.2026 | 17:47
Կանանց Հայաստանի Մ-17 հավաքականը պատրաստվում է Եվրոպայի առաջնության որակավորման փուլին
19.10.2026 | 17:39
«Ակադեմիական քաղաքի» գլխավոր հատակագծի մշակման աշխատանքներն ավարտվել են․ Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցություն է անցկացվել
19.10.2026 | 17:27
Ֆրանսիայի վարչապետը կոչ է արել «մասնակի պարետային ժամ» հայտարարել երկրի որոշ քաղաքներում
19.10.2026 | 17:19
ԱԱԾ 7-8 աշխատակիցներ քաղաքացիական հագուստով մեզ են հետևում. Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 17:10
Գործընկերները կրկին չեն նախազգուշացրել․ Զելենսկին՝ ՌԴ-ի կողմից Ուկրաինայի վրա հերթական զանգվածային հարձակման մասին
19.10.2026 | 17:01
Չորս ռիսկ կա, որ հնարավոր չէ կառավարել Ամուլսարի հանքի շահագործման դեպքում. Նազելի Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 16:53
MLS-ում գրանցվել է մրցաշրջանի ամենագեղեցիկ գոլերից մեկը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախկին նախագահ, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Սիրանուշ Սահակյանի հետ

– Տիկի՛ն Սահակյան, Արդարադատության նախարարությունը մշակել է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը, որը նախատեսում է ստեղծել հակակոռուպցիոն իրավապահ մարմին՝ Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ կմիավորվեն իրավապահ մարմնի հակակոռուպցիոն լիազորությունները։ Ի՞նչ կարծիք ունեք այս նախաձեռնության վերաբերյալ:

– Նախ՝ մեր Քրեական օրենսգրքում բացակայում է կոռուպցիոն հանցագործություն հասկացությունը։ Ունենք գլխավոր դատախազի հրաման, որը պարբերական կերպով մատնացույց է անում ՔՕ այն հոդվածները, որոնք, գլխավոր դատախազի կարծիքով, համարվում են կոռուպցիոն հանցագործություններ։ Նշեմ, որ այդ հրամանը շատ ավելի վաղ է ընդունվել, անխոցելի չէ, կան բազմաթիվ հանցագործություններ, որտեղ բացակայում է իշխանության դիրքի օգտագործումը հանուն անձնական շահերի, բայց արհեստականորեն դրանք որակված են որպես կոռուպցիոն հանցագործություններ։ Այս տեսանկյունից այդ ռեֆորմը մեծ օգուտ չի տա, քանի դեռ լուծված չէ կոռուպցիոն հանցագործության հարցը: Քանի դեռ օրենսդրական մակարդակում չունենք կոռուպցիոն հանցագործություն հասկացությունը, խիստ արհեստական կլինի հատուկ այդպիսի գործեր քննող մարմնի ձևավորումը։

– Հակակոռուպցիոն ռազմավարության ընդունումը և նման մարմնի ստեղծումը ենթադրում է նաև համապատասխան օրենսդրական փոփոխություններ, որոնք, հավանաբար, դեռ կլինեն:

– Կարծում եմ՝ հերթականության հարց գոյություն ունի: Եթե ցանկանում ենք ունենալ կոռուպցիոն հանցագործությունները քննող մասնագիտացված քննչական մարմին, պետք է սկսենք կոռուպցիոն հանցագործությունների շրջանակը հստակեցնելուց։

– Մինչ Հակակոռուպցիոն ռազմավարության նախագիծը, իշխանությունները հայտարարեցին, որ դատական համակարգում կիրառվելու է վեթինգ։ Ձեր կարծիքով՝ բոլոր դատական ատյանների գործող դատավորները որքա՞ն են փոխկապակցված նախկին իշխանությունների հետ և ինչպե՞ս են կրում նրանց կամ ֆինանսական միջամտությունների ազդեցությունը։

– Կարծում եմ, որ դատական իշխանության նկատմամբ կա մեկ ռեալ ազդեցության աղբյուր, եթե խոսքն արտաքին ազդեցությանն է վերաբերում՝ դա գործող քաղաքական իշխանության ազդեցությունն է։ Գործող իշխանությունն է, որ ռեալ հնարավորություն ունի ներազդելու դատական իշխանության վրա։

– Գործող իշխանությունները գտնում են, որ դատավորների վրա ավելի շուտ ազդեցության հնարավորություն ունեն նախկին իշխանությունները, քանի որ դատավորների մեծ մասը նրանց կողմից է նշանակվել։

– Քանի որ ողջ քննչական ապարատն իր օպերատիվ հետախուզական լծակներով գտնվում է գործադիր իշխանության ենթակայության տակ, վերջիններս հնարավորություն ունեն բացահայտելու դատավորի նկատմամբ ապօրինի ազդեցության դեպքերը: Եթե գործող իշխանությունն իսկապես փաստեր ունի, որ նախորդ իշխանությունը ճնշում է գործադրում դատավորի նկատմամբ, իր այս ողջ գործիքակազմով բացահայտեն դրանք և ենթարկեն քրեական պատասխանատվության։ Եթե չեն բացահայտվում, ես դա համարում եմ ավելի շատ քաղաքական նկրտումների համատեքստում, քան իրավական բարեփոխումների շրջանակում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Արմինե Ավետյան