ՄԱԿ-ը դատապարտում է Վենեսուելայում իրականացվող հաշվեհարդարները

Լուրեր

08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
Բոլորը

ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանության հարցերով գլխավոր հանձնակատարը դատապարտում է Վենեսուելայում ցույցերի ժամանակ ոստիկանության կողմից ‘’անհամաչափ ուժի’’ կիրառումը. գրում է amerikayidzayn.com-ը:

Գլխավոր հանձնակատար Միշել Բաշելեյը, հունիս ամսին Կարակաս կատարած այցի ժամանակ նախագահ Մադուրոյին ասել է, որ Վենեսուելայի հատուկ ուժերի կողմից իրականացված գործողությունների արդյունքում մեծ թվով երիտասարդ անձինք են սպանվել:

ՄԱԿ-ի կողմից հինգշաբթի օրը հրապարակված զեկույցում ասված է, թե ըստ կառավարության, ձերբակալությունների ժամանակ ցուցաբերված դիմադրության արդյունքում անցյալ տարի սպանվել է 5287, այս տարվա մայիսի 19-ից հետո` 1569 մարդ: ՄԱԿ-ի զեկույցի համաձայն, դրանց մի մեծ մասը արտադատական մահապատիժներ են եղել:

Քսան ընտանիքներ պատմել են, թե ինչպես են սեւազգեստ հատուկ ջոկատայինները ժամանել առանց համարանիշների սեւ ավտոմեքենաներով: Ըստ նրանց հայտնած տվյալների, հատուկ ուժերի ծառայողները բռնությամբ մուտք են գործել իրենց տները, իրենց հետ տարել որոշ ապրանքներ, վիրավորել կանանց ու աղջիկներին, որոշ դեպքերում` նրանց լիովին մերկացրել:

Բաշելեյը Վենեսուելայի ծովային ուժերի կապիտան Ռաֆաել Ակոստա Արեվալոյի սպանությունն անվանել է ‘’ցավալի’’:

Վենեսուելայի իշխանությունները շաբաթ օրը երեկոյան էին հաստատել պաշտոնաթող կապիտան Արեւալոյի մահվան մասին լուրերը, որը ըստ ընդդիմության ղեկավարների ու նրա ընտանիքի անդամների, կալանավայրում ենթարկվել է կտտանքների: Նրան ձերբակալել էին Մադուրոյի դեմ հեղաշրջում իրականացնելու նպատակ ունեցող խմբի անդամ լինելու մեղադրանքով:

Կարակասը չի ընդնունում այս մեղադրանքները: Ինչպես արտաքին գործերի նախարար Ուիլյամ Կաստիյոն է ասել, ‘’Վենեսուելայում չկա մարդասիրական ճգնաժամ’’:

Ըստ ՄԱԿ-ի, Վենեսուելայի իշխանությունների նպատակը ժողովրդի շրջանում ահ ու սարսափ տարածելն է: Դա իրականացնելու համար ‘’անհավատալի’’ թվով ընդդիմադիրների այստեղ որսում ու սպանում են առանց դատավարության, ասված է զեկույցում:

Տնտեսական ծանր պայմանների, գործազրկության բարձր մակարդակի, սննդամթերքի ու դեղամիջոցների մշտական պակասի պատճառով 2015 թվականից ի վեր Վենեսուելան մշտապես լքել է ավելի քան 4 միլիոն մարդ: