Տաղանդավորին կոչումներ պետք չեն, իսկ անտաղանդին դա էլ չի փրկի

Լուրեր

08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
Բոլորը

Լուսանկարը՝ Լևոն Արսենյանցի

ՄԵՍՐՈՊԱԳԻՐ

Հունիսի 30-ին Սերժ Սարգսյանի ծննդյան օրն էր, և համացանցում հայտնվեց նրան ձոնված մի երգ, որը բուռն քննարկման արժանացավ:

Չէ, չկարծեք, թե տողերիս հեղինակն էլ հիմա լծվելու է այդ երգի տողերի ծաղրարշավին: Բնավ: Այն մեզ համար հիշարժան է ընդամենը նրանով, որ դրա բառերի հեղինակը ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ է, իսկ կատարողը՝ ՀՀ վաստակավոր արտիստ: Երկուսն էլ այդ «պատվավոր կոչումները» ստացել են Սերժ Սարգսյանից:

Վստահ եմ, որ հպարտանում են այդ կոչումներով, որովհետև տարիներ շարունակ տեսնում եմ, թե ոնց են նրանց մակարդակի «աստղերն»  ու «աստղիկները» ձգտում ստանալու դրանք, իսկ մեկն էլ, որին նույն Սերժ Սարգսյանը տարիներ առաջ շնորհել էր «վաստակավոր լրագրողի» կոչում, հպարտ-հպարտ ասում էր, թե կոչումն իրեն մղում է ավելի նվիրված աշխատանքի: Էդ պահին ինձ թվաց, թե հեսա ուր որ է՝ կխոստանա նաև «հնգամյակը կատարել չորս տարում»:

Այդ «ժողովրդական» և «վաստակավոր» կոչումները հորինվել են Խորհրդային Միությունում՝ արվեստագետներից, գիտության գործիչներից իշխանությանը նվիրված և լոյալ «էլիտա» ձևավորելու նպատակով: Նման կոչումները հարիր են հենց ԽՍՀՄ-ի նման տոտալիտար պետություններին: Բայց անընդունելի է, որ ԽՍՀՄ փլուզումից 28 տարի հետո էլ Հայաստանում պահպանվում են այդ «պատվավոր կոչումները» (ես մեղք չունեմ՝ էդպես գրված է): Դրանք թվարկված են «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքում, որն ընդունվել է 2014 թվականին:

Այդ օրենքում կա Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ…  Հետո գալիս են վաստկավորները. էլ վաստակավոր ճարտարապետ ու իրավաբան, էլ վաստակավոր բժիշկ ու գիտության վաստակավոր գործիչ, էլ տնտեսության վաստակավոր աշխատող ու նաև… վաստակավոր կոլեկտիվ:

Բայց, եթե անկեղծ լինեմ, օրենքի հեղինակները թերացել են. ա՛յ ձեր արևը կծեմ (ինչպես կասեին մեր Սյունիքում), օրինակ, ինչո՞ւ եք մոռացել հեռավոր ուղերթի վարորդներին կամ ֆերմերներին, բա մաքսավորներին ու հարկահավաքների՞ն: Կամ ձեզ ի՞նչ վատություն են արել, օրինակ, փողոցային երաժիշտները (տեսեք ինչ լավ է հնչում՝ «ՀՀ վաստակավոր փողոցային երաժիշտ»), մանավանդ որ նրանցից շատերը ձեր վաստակավորներից ավելի տաղանդավոր են:

Լավ, լրջանանք:

Ցանկացած բնագավառի աշխատողի (դերասան լինի, թե դերձակ) լավագույն գնահատականը իր համքարության մեջ ընդունված լինելն ու համքարությունից վարպետի կոչման արժանանալն է: Պետության, չէ, սխալվեցի՝ օրվա իշխանության տված կոչումները մարդուն ոչ վաստակավոր են դարձնում, ոչ առավել ևս ժողովրդական: Եվ հակառակը՝ կարող է մարդը ժողովրդականություն ունենալ և ընդունված լինել նաև համքարությունում, բայց իշխանությունից (շեշտում եմ, դա պետությունը չի տալիս, այլ օրվա իշխանությունը) ոչ մի կոչում էլ չստանալ: Վիսոցկին ձեզ օրինակ: Դե, նման կոչումներ չունեցող  զարգացած երկրների մշակույթի ու գիտության գործիչների մասին էլ չասեմ («Իտալիայի ժողովրդական արտիստ» Ադրիանո Չելենտանո, հաստատ, չկա):

Կրկնեմ, սա խորհրդային մնացուկ է, որից հարկ է շատ արագ ձերբազատվել: Ընդ որում՝ դրա համար ընդամենը պետք է գործող օրենքից հանել պատվավոր կոչումների մասին հոդվածները և վերջ:

Ես կհասկանամ նրանց, որ ապրել են խորհրդային տարիներին և իրենց արտիստական կամ այլ կարիերան սկսելուց երազել են մի օր ժողովրդականի կամ վաստակավորի կոչում ստանալ ու կբողոքեն իմ այս առաջարկի դեմ: Բայց նոր սերնդի նման ձգտումը չեմ հասկանա ու չեմ հասկանում:

Մանավանդ՝ տաղանդավորին այդ կոչումները պետք չեն, իսկ ողջ կյանքում 300 բառ սերտած ու էդ բառերով հանգեր թխող անտաղանդին կոչումն էլ չի փրկի:

 

Մեսրոպ Հարությունյան