«Մեծ ակնկալիք ունեմ, որ Հրայր Թովմասյանն իր ծանրակշիռ խոսքը կասի»․ Արարատ Միրզոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.06.2026 | 18:38
Ուկրաինայի պատերազմում զոհվել է 18 տարին չլրացած առնվազն 200 ռուսաստանցի․ BBC
12.06.2026 | 18:27
Թիերին Անրին նշել է՝ որ ֆուտբոլիստին արժե հետևել ԱԱ-2026-ում
12.06.2026 | 18:19
Փորձ է արվում բռնանալ ՀՀ քաղաքացու ընտրելու իրավունքին. Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.06.2026 | 18:13
Անվավեր ճանաչվեցին ևս մեկ տեղամասի քվեարկության արդյունքներ Երկրաշարժ Ադրբեջանում․ ԼՈՒՐԵՐ
12.06.2026 | 18:06
Ուկրաինան մտադիր է արևմտյան դաշնակիցներից ևս 20 միլիարդ դոլարի ռազմական օգնություն խնդրել. Politico
12.06.2026 | 17:58
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
12.06.2026 | 17:46
«Պետրոս Ղազարյանի մոտ թեկնածուներ կային, որոնց հարցազրույցը մինչև կես ժամ էր, մյուսինը 1,5 ժամ»․ Նավասարդյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.06.2026 | 17:43
ՖԻՖԱ-ն ու Adidas-ը ներկայացրել են ԱԱ-2026-ի անհատական մրցանակները․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
12.06.2026 | 17:40
Մեծ Բրիտանիան ողջունում է ՀՀ-ում ընտրությունների կազմակերպումը և շնորհավորում Նիկոլ Փաշինյանին
12.06.2026 | 17:34
Առավոտյան շոու բեմադրեցին, որպեսզի շեղեն հասարակության ուշադրությունը. Արեգնազ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.06.2026 | 17:29
Վարչապետի խոսնակը` փոխվարչապետի նոր պաշտոն ստեղծելու տեղեկության մասին
12.06.2026 | 17:21
Անիմաստ է լռության օրվա պահպանումը. արհեստական սահմանափակում է. Բորիս Նավասարդյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.06.2026 | 17:16
Առաջիկա ժամերի ընթացքում հորդառատ անձրևներ կդիտվեն Գյումրի և Ապարան համայնքներում․ Լևոն Ազիզյան
12.06.2026 | 17:12
ԱՄՆ-Իրան հնարավոր համաձայնագրի ստորագրման արարողությունը, հավանաբար, կկայանա Ժնևում
12.06.2026 | 17:03
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Բոլորը

«Սահմանադրական դատարանում կա դատավորի 7 թափուր տեղ»,- այսօր հայտարարել է իշխանական պատգամավոր Վահագն Հովակիմյանը։ Մինչ այդ, դատարանի անդամները և դատավորները միասին պետք է հավաքվեն և լուծում գտնեն ստեղծված վիճակից։

«Ըստ այդմ՝ այդ լուծումը ներկայացնեն կառավարությանը, ԱԺ-ին, սահմանադրականության կարգավորող գործընթացները ավարտին հասցնելու համար»,- առաջարկում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահագն Հովակիմյանը։

Ըստ պարոն Հովակիմյանի, ոչ մի պարագայում գործող Սահմանադրական դատարանը չի կարող Սահմանադրությանը վերաբերող որոշումներ կայացնել, այն այսօր լեգիտիմության խնդիր ունի․ «Դիտարկվելու է, օրինակ, որ անդամները փորձում են իրենց պաշտոնական դիրքը պահպանել և պատրաստ են ինչ-ինչ քայլերի։ Այլևս իրենք սահմանադրական արդարադատություն իրականացնողներ չեն»։

Պարոն Հովակիմյանը տեղյակ է, որ Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը նամակով դիմել է Հանրապետության նախագահին, կառավարությանն ու Ազգային ժողովին։ Ենթադրվում է, որ նամակում իրավիճակից դուրս գալու տարբերակներն են։ Պարոն Հովակիմյանը, սակայն, նամակի բովանդակությունից տեղյակ չէ։

«Մամուլն է գրել տվյալ դեպքում, որ նամակ կա։ Գոնե վերջին մեկ տարում մենք բազմիցս ականատես ենք եղել, որ մամուլը գրել է չեղած բանի մասին։ Մինչև չլինի, չհամոզվենք, որ էս էն դեպքերից է, որ մամուլը ճիշտ է գրել՝ չենք կարող ասել»,- ասում է պարոն Հովակիմյանը։

Ընդդիմադիր պատգամավոր Արման Բաբաջանյանը նույնպես տեղյակ է նամակից, և դարձյալ պատրաստ չէ մեկնաբանել բովանդակությունը: «Ես չեմ էլ փորձել դրա բովանդակությանը ծանոթանալ, գուցե եթե այդպիսի փորձ անեմ, հնարավոր լինի մեկնաբանել»,- հավատացնում է ԱԺ ԼՀԿ խմբակցության անդամ Արման Բաբաջանյանը։

Նա վերջին օրերի ամենաաղմկահարույց ճգնաժամի լուծման իր տարբերակն ունի։ Մոլդովայում արդեն այդ տարբերակն աշխատել է․ «Կարծում եմ, որ ինչ-որ մի պահից սկսած պիտի լինեն շփումներ գործադիրի և ՍԴ անդամների միջև և անխուսափելի է հրաժարականների շքերթը»։

Ընդդիմադիր ԲՀԿ խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանին գործադիրի մասնակցության հեռանկարը ամենևին էլ չի ոգևորում։ «Որևէ կերպ գործադիր իշխանությունը չպետք է միջամտի էս գործընթացներին»,- պնդում է ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը։

Այս պահին պարոն Բագրատյանը չի կարող ասել, թե ով է իրավացի՝ ՍԴ անդամնե՞րը, որոնք կարծում են, որ պետք է շարունակեն պաշտոնավարել որպես դատավոր՝ ըստ նոր Սահմանադրության 213 հոդվածի, թե՞ դատավոր Վահե Գրիգորյանը, որը կարծում է, որ անդամները դատավորներ չեն՝ դարձյալ ըստ նույն 213 հոդվածի․ «Միջազգային փորձագետներ պետք է օգնեն, որպեսզի հանգուցալուծումը գտնենք»։

Խորհրդարանի ղեկավար Արարատ Միրզոյանը Սերգեյ Բագրատյանին և մյուս 130 պատգամավորներին կօգնի հասկանալ, թե ինչ խնդրի շուրջ պիտի լինեն նրանց մտորումները։ Նա պատգամավորներին է բաժանելու Վահե Գրիգորյանի նամակը։ Իսկապես խնդիր կա, որը շտապ լուծել է պետք․ «Չեմ վարանի ասել, որ ճգնաժամի մասին է խոսքը»։

Խորհրդարանի ղեկավարը նկատում է, որ գործող Սահմանադրական դատարանի հետ պետության և հասարակության խնդիրները նոր չեն, ձգվում են տասնամյակներ շարունակ։ Վահե Գրիգորյանը ճգնաժամից դուրս գալու երեք տարբերակ է առաջարկում։

«Երեք տարբերակները ես չեմ ներկայացնելու, ես ասացի սպեկտրը՝ առկա իրավիճակի ամրագրումից մինչև մեծ կամ փոքր տրամաչափի փոփոխությունների ֆիքսում»,- պարզաբանում է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

Ի դեպ, պարոն Միրզոյանը համաձայն չէ, որ իշխանությունը մտադիր է վերցնել Սահմանադրական դատարանը Վահե Գրիգորյանի միջոցով։ Ըստ նրա, խնդիրն այն չէ, որ իշխանությունը չի վստահում Սահմանադրական դատարանին, խնդիրն այն է, որ այդ մարմնին ոչ ոք չի վստահում։

«Էս հանգուցալուծման մեջ մեծ ավանդ պետք է ունենան բոլորը, այդ թվում ես կասեի առաջին հերթին՝ Հրայր Թովմասյանը։ Եվ ես մեծ ակնկալիք ունեմ, որ Հրայր Թովմասյանն իր ծանրակշիռ խոսքը կասի դեպի հանգուցալուծումը»,- թեման փակում է ԱԺ նախագահը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Մհեր Արշակյան