Սպանված լուսան, այծյամ, գորշուկ. ապօրինի որսի մասին ահազանգերը շարունակվում են. Econews.am

Լուրեր

08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
Բոլորը

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը «Animal lovers կենդանասերներ» նախաձեռնության հետ համատեղ, շարունակում է ներկայացնել ապօրինի որսի, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին վկայող լուսանկարներ եւ այլ մանրամասներ, հաղորդում է Econews.am-ը:

Այս անգամ եւս համացանցային բաց տվյալների ուսումնասիրության արդյունքում արձանագրել ենք ապօրինի որսի մասին վկայող լուսանկարներ։ Գեւորգ Ավետյան եւ Արամ Ջուլհակյան անունով օգտատերերի 2016թ․-ին բեռնված լուսանկարում սպանված այծյամ է (Capreolus capreolus)։ Կենդանատեսակը գրանցված չէ ՀՀ կենդանիների կարմիր գրքում, սակայն որսատեսակ չի հանդիսանում եւ այծյամի որսը թույլատրված չէ տարիներ շարունակ։

Ուսումնասիրելով նշված քաղաքացիների կողմից բեռնված լուսանկարները, հանդիպում ենք ապօրինի որսի մասին վկայող մի շարք լուսանկարների։

Այս տարվա ապրիլ ամսին Արամ Ջուլհակյան անունով քաղաքացին սոցիալական ազատ հարթակ է բեռնել լուսանկար հավանաբար սպանված կենդանու հետ։ Լուսանկարում գիշատիչ կատվազգի է՝ լուսան (Lynx), որի որսը եւս թույլատրված չէ, սակայն վերջինս ընդգրկված չէ ՀՀ կենդանիների կարմիր գրքում։ «Որսահանդակներում որսի կենդանիների 2018-2019 թվականների սիրողական որսի համար թույլատրելի չափաքանակները եւ որսի ժամկետները սահմանելու մասին» հրամանի համաձայն՝ լուսանը եւս չի հանդիսանում թույլատրելի որսատեսակ։

Ընդգծենք, որ հավանաբար սպանված կենդանու հետ լուսանկարում նաեւ մանկահասակ երեխաներ են, ինչը եւս խոսում է քաղաքացու բարոյական նկարագրի մասին, իսկ էկո-կրթական եւ երեխայի բնության հետ ծանոթացման տեսանկյունից նման երեւույթն անընդունելի է։

Նշված քաղաքացին ապօրինի որսի մասին վկայող այլ լուսանկարներ էլ է բեռնել։ Այս տարվա փետրվար ամսին Արամ Ջուլհակյանը լուսանկար է բեռնել նաեւ սպանված գորշուկի (Meles meles) հետ: Նշենք, որ լուսանկարներում նշված անձինք պարբերաբար երեւում են որսորդական հրազենը ձեռքին եւ համապատասխան համազգեստով։ Գորշուկը կզաքիսների ընտանիքի գիշատիչ կաթնասուն կենդանի է։ Սովորական գորշուկը տարածված է Եվրասիայում, Հայաստանում տարածված է գրեթե բոլոր մարզերում։ Բնակվում է գետնափոր բներում, որոնք փորում է քարակույտերում, ժայռերի, ձորերի լանջերի թեքություններում, բաց տարածություններում, անտառներում եւ այլ վայրերում։ Կենդանատեսակը եւս ընդգրկված չէ ԿԳ-ում, սակայն որսը թույլատրված չէ եւ չի հանդիսանում որսատեսակ։

2018թ․-ի փետրվար ամսին Արամ Ջուլհակյանը բեռնել է նաեւ սպանված նապաստակի հետ լուսանկար կրկին որսորդական հրազենով։ Նշենք, որ արդեն մի քանի տարի է, ինչ վերոնշյալ հրամանով չի թույլատրվում նաեւ նապաստակի որս։

Հայտնենք, որ նշված երկու քաղաքացիները հանդիսանում են Լոռվա մարզի բնակիչներ։ Արամ Ջուլհակյան անունով քաղաքացին բնակվում է Վանաձոր քաղաքում, իսկ Գեւորգ Ավետյանը՝ Գուգարք գյուղում։

Ըստ EcoNews.am-ի կողմից կատարված ուսումնասիրության՝ ՀՀ որսի ոլորտի նկատմամբ եւս բացակայում է պատշաճ մակարդակի վերահսկողություն, իսկ որսորդական միասնական վկայական ստանալու կարգի ոչ լիարժեքության, «Որսի եւ որսորդական տնտեսության վարման մասին» ՀՀ օրենքով սահմանվող որսորդական մինիմում հանձնելու պրակտիկայի ի սպառ բացակայության, մի շարք այլ ընթացակարգային խնդիրների հետեւանքով ոլորտում ստեղծվել է քաոսային իրավիճակ, ինչի պատասխանատուն առաջին հերթին պետական լիազոր մարմինն է, որը գրեթե 10 տարի շարունակ պատշաճ կերպով չի իրականացրել իր լիազորություններն ու պարտականությունները։