Որքա՞ն է Մոնումենտի շքեղ դղյակների իրական արժեքը, և որքա՞ն գույքահարկ պետք է վճարեն դրանց տերերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.12.2025 | 11:41
Ապարանի համայնքապետարանը՝ քամու պատճառած վնասների մասին
14.12.2025 | 11:36
18:00-ից հետո քամու արագությունը զգալիորեն կնվազի և չի խանգարի տոնածառի լույսերի վառման արարողությանը․ Լևոն Ազիզյան
14.12.2025 | 11:32
ՃՏՊ Սիսիան-Երևան ավտոճանապարհի․ կա տուժած
14.12.2025 | 11:03
Փաշինյանը պատարագի է մասնակցում Այգեշատի Սուրբ Գևորգ եկեղեցում․ ՈՒՂԻՂ
14.12.2025 | 10:52
Ինքնաթիռով տեղափոխումը անցանկալի հետևանքներ կունենար․ նոր մանրամասներ՝ Նոր Նորքում հայտնված «Կարմիր մահիկի» մեքենայի մասին
14.12.2025 | 10:28
Վարդենյաց լեռնանցքում բուք է
14.12.2025 | 10:10
Ահազանգեր են ստացվել տապալված ծառերի, սյուների, ինչպես նաև պոկված կառուցատարրերի վերաբերյալ․ ՆԳՆ
13.12.2025 | 22:20
Ֆրանսիան հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
13.12.2025 | 22:11
Ադրբեջանն առաջին անգամ «Մանկական Եվրատեսիլում» Հայաստանի ներկայացուցչին միավոր տվեց
13.12.2025 | 20:31
Սուրեն Պապիկյանն ու Աննա Վարդապետյանն այցելել են հյուսիսարևելյան սահմանագոտի
13.12.2025 | 20:00
Որ գույքերը հողին կհավասարեցվեն. Factor TV-ն Սևանի ափի անօրինական կառույցների հետքերով․ ՏԵՍԱՆՅՈւԹ
13.12.2025 | 19:44
Ալեն Սիմոնյանը Վրաստան է մեկնել Ալբերտին երկրպագելու համար
13.12.2025 | 19:00
Օրբելիի 5 երկնաքերները փակում են Հրազդանի կիրճի գեղեցկագույն լանդշաֆտը՝ քաղաքի թոքերը. Կարեն Բալյան
13.12.2025 | 18:41
Լուկաշենկոյի կողմից ազատ արձակված քաղբանտարկյալները լքել են Բելառուսի տարածքը
13.12.2025 | 18:03
Իրավիճակն ավտոճանապարհներին՝ 17։10-ի դրությամբ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանի հետ

Պարո՛ն Պետրոսյան, Կառավարությունը հաստատել ու արդեն ԱԺ է ուղարկել անշարժ գույքի հարկման փոփոխության և այլ կարգավորումների վերաբերյալ օրինագծերի փաթեթ։ Դա նաև հարկի բարձրացում է նախատեսում։ Ի՞նչ կարգավորումներ եք ցանկանում իրականացնել։

– Առաջարկվել է վերանայել կադաստրային արժեք հասկացությունը, որը վերջին անգամ թարմացվել էր 2002 թվականին: Իսկ կադաստրային արժեքն ունի տարբեր կիրառություններ, այդ թվում՝ կարող է օգտագործվել գույքային հարկերի համար։ Նպատակը հանրային կառավարման ոլորտում, պետական, ինչպես նաև ՏԻՄ ոլորտներում շուկայականին կամ իրականությանը մոտ գույքի գնահատման ինչ-որ տրամաբանություն ունենալն է:

Factor.am-ը մեկ տարի առաջ Կադաստրի կոմիտեից տվյալներ է ստացել մի շարք շքեղ օբյեկտների, առանձնատների ու բնակարանների վերաբերյալ։ Այդ շինությունները բոլորիս են հայտնի, գտնվում են Մոնումենտի, մայրաքաղաքի կամ շրջակայքի շքեղ առանձնատների թաղամասերում, որոնց դեպքում կարծիք կա, որ կադաստրային արժեքը շուկայականից ցածր է գնահատված։ Օրինակ՝ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի շքեղ առանձնատան կադաստրային արժեքն ընդամենը 310 մլն դրամ կամ 620 հազար դոլար է, որի համար վճարում է տարեկան 2.8 մլն դրամ գույքահարկ։ Ձեր կարծիքով՝ այս առանձնատան կադաստրային արժեքը մո՞տ է շուկայականին:

– Բնականաբար՝ ոչ։ Ճիշտ դրա համար էլ մենք իրականացնում ենք այդ բարեփոխումները և փորձել ենք կադաստրային արժեքը մոտարկել շուկայական արժեքին։ Կարծում եմ՝ այդ հատվածում կադաստրային արժեքը պետք է նվազագույնը 5 անգամ ավելի բարձր լինի։ Բայց ընդգծենք, որ այս գործընթացը չի բերելու ողջ անշարժ գույքի հարկերի բարձրացմանը։ Թանկ գույքի սեփականատերերն ավելի են զգալու իրենց մաշկի վրա այս փոփոխությունը, քան ոչ թանկ գույք ունեցողները։

Դուք լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էիք, թե Երևանի քաղաքապետարանի և կադաստրի միջև կոռուպցիոն սխեման վերացված է։ Ի՞նչ սխեմայի մասին է խոսքը, և արդյո՞ք նախկին պաշտոնյաներն իրենց շքեղ առանձնատներն ու օբյեկտների համար քիչ գույքահարկ վճարելու նպատակով համագործակցել են Երևանի քաղաքապետարանի հետ և կադաստրային արժեքը ցածր են գրանցել, որ քիչ գույքահարկ վճարեն։

– Եղել են մարդիկ, որոնք աշխատել են այդ համակարգերում և միմյանց օգնելով՝ ապահովել են ծառայությունների շղթայի մատուցումն ինչ-որ վճարների դիմաց։

– Այդ երկու գերատեսչությունների միջև կոռուպցիոն համագործակցությունը ծավալո՞ւն է եղել։

– Գնահատական չունենք, բայց նման երևույթների հետ բոլորս ենք առնչվել, երբ ինչ-որ գույք գրանցելու խնդիր ենք ունեցել։ Բայց այսօր կարող ենք ասել, որ մեր համատեղ և հետևողական աշխատանքի արդյունքում նման երևույթ գոյություն չունի։ Պետք է այնպիսի համակարգ ստեղծվի, որ որևէ մեկը թե՛ քաղաքապետարանում, թե՛ Կադաստրի կոմիտեում ծանոթ-բարեկամ գտնելու անհրաժեշտություն չունենա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նախկին պաշտոնյաներից մեկը Երևանի միայն փոքր կենտրոնում ունի 250 անշարժ գույք, հետո հրապարակում եղավ, որ այդ պաշտոնյան Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանն է, ամեն դեպքում՝ նա չի հերքել։ Նա՞ է այդ սեփականատերը։

– Չեմ կարող ասել, քանի որ ես ո՛չ նրա, ո՛չ էլ որևէ այլ մեկի գույքի մասին տեղեկատվության չեմ տիրապետում։ Եթե վարչապետը կամ այլ անձ նման հայտարարություն է արել, ուրեմն դա արվել է կադաստրում պահպանված տվյալների շրջանակում։ Ես չեմ բացառում, որ նախկին պաշտոնյաների մեջ կան նման գույքի տիրապետողներ։

 Դուք նաև հայտարարել էիք, թե կադաստրի համակարգում վերացվել է շահերի բախումը: Ինչի՞ մասին է խոսքը։

– Եղել է համակարգված շահերի բախում։ 2000-ականներին չափագրումը կադաստրային համակարգից գնաց ազատ շուկա և ձևավորվեցին, այսպես ասած, անկախ չափագրող ընկերությունները։ Բոլոր հաջողակ ընկերություններն ինչ-որ կերպ փոխկապակցված էին կադաստրի աշխատողների հետ կամ գնման գործընթացում են եղել փոխկապակցված ընկերություններ։ Հիմա այդ երևույթներն այլևս գոյություն չունեն։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Արմինե Ավետյան

Հայաստանի նախկին և ներկա պաշտոնյաների շքեղ առանձնատների մասին factor.am-ի հարապարակումը՝ ստորև:

«Ո՞վքեր են Հայաստանի ամենաթանկարժեք առանձնատների սեփականատերերը և որքա՞ն գույքահարկ են վճարում»