«Եթե սենց շարունակվի, մեր մասնագիտությունն էլ կվերանա, վերանորոգելու իմաստ չի լինի». վանաձորցի փականագործ

Լուրեր

08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Վանաձորի «Լաչինի միջանցք» կոչվող հատվածում, թերևս, բոլորն են տեսել մոտ 30 տարի առաջ տեղադրված փոքրիկ տաղավարը: Այստեղ 1990-ական թվականներից աշխատում է փականակագործ Հայկ Իշխանյանը:

Մասնագիտությամբ ռադիոսարքավորումներ վերանորոգող Հայկը, ուսումնարանն ավարտելուց հետո, սկսում է աշխատել նախկին Կիրովականում գործող տարբեր արտադրամասերում՝ որպես փականակագործ: 88-ի երկրաշարժից, այնուհետև նաև ԽՍՀՄ փլուզումից հետո, երբ փակվում են արտադրամասերը, Հայկն էլ շատերի պես մնում է առանց աշխատանքի: Սակայն, ինչպես ժողովուրդն է ասում, «արհեստավորը մինչև կեսօր է սոված»:

«Ես ու հայրս փականագործ էինք աշխատում տարբեր հիմնարկներում: Բայց Սովետական միության փլուզումից հետո փակվեցին արտադրամասերը: Հայրս սկսեց բանալիներ պատրաստել, կենցաղային տեխնիկա վերանորոգել: Քանի որ աշխատանք չկար, ես էլ եկա ու սկսեցի հորս հետ աշխատել»,- պատմում է վարպետը:

Հոր հետ աշխատելուց ու փոքր-ինչ հմտանալուց հետո 22-ամյա երիտասարդը սկսում է ինքնուրույն աշխատել. «Մի բան փչացնելով, մի բան սարքելով՝ կամաց-կամաց իմ մոտ էլ սկսեց ստացվել: Այնպես չի, որ միանգամից ստացվում էր: Այն ժամանակ դպրոցում աշխատանքի ուսուցում էինք անցնում, դպրոցից մեզ սովորեցնում էին արհեստ: Սկզբից թեթև աշխատանքներ էի կատարում, հետո հայրս հատուկ այնպես էր անում, որ ես ինքնուրույն սկսեմ ինչ-որ բաներ սարքել, այդպես կամաց-կամաց ստացվեց: Հիմա քանի գնում՝ կատարելագործվում, բարդանում է ամեն ինչ: Տարիների ընթացքում դեռ շարունակում ես սովորել»,- ասում է արդեն 48-ամյա մասնագետը:

Ամեն օր առավոտյան ժամը 9:00-ին Հայկ Իշխանյանը բացում է աշխատավայրի դուռը, նստում հարմար աթոռին ու գործի անցնում՝ մինչև երեկոյան 18:00-ն: Նոր բանալիներ ու փականներ սարքելու կամ հին անձրևանոցն ու կենցաղային տեխնիկան վերանորոգելու համար վանաձորցիներն արդեն գիտեն՝ ում դիմել: Վարպետի մոտ են գալիս և՛ մշտական հաճախորդները, և՛ մարդիկ, որոնք պատահական են իմանում նրա մասին:

Մեզ հետ զրույցում մասնագետը դժգոհում է՝ այօրվա տեխնիկան նախկին ամրությունն ու որակը չունի, շատ հաճախ նաև վերանորոգել չի ստացվում. «Բոլոր ապրանքներն անորակ են, նույնիսկ չես կարողանում վերանորոգել: Եթե սենց շարունակվի, մեր մասնագիտությունն էլ կվերանա, քանի որ վերանորոգելու իմաստ չի լինի արդեն»,- ասում է Հայկն ու շարունակում, որ այս մասնագիտությամբ հետաքրքրվողների թիվը ևս ժամանակի ընթացքում նվազում է:

«Որ ասեմ՝ այս գործով շատ լավ կարելի է տուն պահել՝ չէ, յոլա կարելի է գնալ: Եթե սիրում ես, կարող ես աշխատել: Այս գործում համբերություն է պետք: Մանրագործ է, եթե նյարդային համակարգդ չհերիքի, չես կարողանա հասնել քո ուզածին՝ սարքես կամ վերանորոգես: Ամեն ինչ չափով ես անում, միլիմետրով ես սարքում: Պետք է այդ սերը քո մեջ լինի, եթե չկա, չես կարողանա աշխատել: Տղաս 14 տարեկան է: Եթե հետաքրքրվի, սիրի, կուզենամ, որ շարունակի, ինչպես ես շարունակեցի իմ հոր գործը: Բայց չգիտեմ՝ կյանքն ինչի կբերի: Ամեն ինչ փոփոխական է, չգիտենք՝ վաղն ինչ կլինի»,- ասում է Հայկ Իշխանյանը:

Տաթևիկ Ղազարյան