Իշխանությունները հասկանում են, որ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելը թուլացրեց իրենց վարկանիշը. Ստեփան Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանի հետ

– Պարո՛ն Գրիգորյան, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպելու պատճառով անցած շաբաթ ՀՀ ԱԳՆ-ն Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպերկինին հրավիրել է զրույցի՝ ՀՀ ներքին գործերին չմիջամտելու համատեքստում։ Ինչո՞ւ է Ռոբերտ Քոչարյանի հետ ՌԴ դեսպանի հանդիպումն ընկալվել որպես ՀՀ ներքին գործերին միջամտելու քայլ:

– Նախ ազատ աշխարհին՝ ԱՄՆ-ին, Կանադային, եվրոպական և այլ երկրներին շատ բնորոշ է, որ Հայաստանում իրենց դեսպանները հանդիպում են և աշխատում ոչ միայն կառավարության հետ։ Նրանք հանդիպում են տարբեր փորձագետների, հասարակական կազմակերպությունների, կուսակցությունների ղեկավարների հետ։ ՀՀ իշխանություններն այդ հանդիպումներին չէին առարկում, քանի որ դա բավականին լուրջ արմատներ ունի։ ՌԴ-ն նման ավանդույթ չի ունեցել։ Հիշեք Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակները. չեմ հիշում, որ ՌԴ դեսպանները հանդիպեին այն ժամանակվա կոշտ ընդդիմության հետ։ Դա է պատճառը, և նոր իշխանություններն արձագանքեցին։ Ինչո՞ւ դուք փոխեցիք ավանդույթը և հանդիպեցիք մի մարդու հետ, ով լուրջ մեղադրանքների տակ է:

– Եթե Ռ.Քոչարյանի հետ հանդիպեին այլ երկրների դեսպանները, այդքան սուր չէ՞ր ընկալվի ՀՀ իշխանությունների կողմից:

– Չեմ կարծում, որ նրանք կհանդիպեն: Բայց եթե հանդիպեին, ապա այդքան սուր չէր ընկալվի։ Ես գիտեմ, որ եվրոպական երկրների դեսպանները հանդիպում են ՀՀԿ-ի կարկառուն դեմքերի հետ, բայց ես չեմ լսել, որ նոր իշխանությունները դրան ցավոտ արձագանքեն։ Ուրեմն այդ գործոնը կա՝ ՌԴ-ն այդ ավանդույթը չուներ, և ինչու ՌԴ դեսպանը պետք է հանդիպեր Ռ.Քոչարյանի հետ։

– ՌԴ դեսպանատնից մեկնաբանություն տրվեց, թե դեսպանը Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպել է՝ «հասարակական-քաղաքական և գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ իր պարբերական հանդիպումների շրջանակում»։

– Կարելի է տարբեր բացատրություններ տալ, բայց ես հասկանում եմ, թե գործող իշխանություններն այդ հանդիպումն ինչու ցավոտ ընդունեցին։ Հասարակության մեջ լուրջ դժգոհություն կա Ռ.Քոչարյանի՝ կալանքից ազատվելու պատճառով։ Մեր հասարակության մեջ, այնուամենայնիվ, կա այն մտայնությունը, որ նախկինները պետք է օրենքի առաջ պատասխան տան։ Գործող իշխանությունները շատ լավ հասկանում են, որ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելը թուլացրեց իրենց վարկանիշը։

– Իսկ ՌԴ դեսպանն ինչո՞ւ հանդիպեց Ռ.Քոչարյանի հետ այս օրերին, երբ դատարանում քննվում է նրան նորից կալանավորելու հարցը։ Այդպիսով ՌԴ-ն ի՞նչ ուղերձ էր հղում ՀՀ իշխանություններին ու քաղաքական դաշտին ընդհանրապես։

– Պետք չէ մոռանալ, որ ՌԴ-ն Ռ.Քոչարյանի գործով իր մտահոգությունը հայտնեց նախ արտգործնախարար Սերգեյ Լավրովի մակարդակով։ Այս հարցում ՌԴ շահագրգռվածությունը պարզ երևում է, և դեսպանի այդ քայլով նորից դա ցույց տվեցին։ Մենք նաև պետք է հասկանանք, որ պուտինյան ՌԴ-ի համար Նիկոլ Փաշինյանը որպես կերպար անընդունելի է։ Որքան էլ Նիկոլ Փաշինյանը մեսիջներ ուղարկի, ասի՝ մենք ՌԴ-ի հետ ենք, ԵՏՄ-ն մեզ համար աստված է, նրանք չեն հավատա։ Եվ դա նրանից է, որ նրանց ուղեղում չի տեղավորվում մարդը, որն իշխանության է գալիս փողոցից, հրապարակներից, միտինգներից։ Ն.Փաշինյանն իրեն ճիշտ է պահում՝ մեսիջները դրական է ուղարկում, փորձում է երկխոսության գնալ, բայց ՌԴ-ն չի փոխվում։

– ՀՀ քաղաքական շրջանակներում շատ է քննադատվում այն հանգամանքը, որ տարբեր աղմկոտ գործերով հետապնդման ենրթարկվող նախկին բարձրաստիճան պաշտոնյաներն այսօր ապաստան են գտել ՌԴ-ում և ստանում են այդ երկրի աջակցությունը՝ Մարտի 1-ի գործով մեղադրվող Վահագն Հարությունյանը, խոշոր չափերի չարաշահման մեջ մեղադրվող ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը…

– ՌԴ-ն կաջակցի, քանի որ գործող իշխանությունն իր համար հասկանալի չէ։ Նրանք սովոր են, որ վերջին 20 տարիներին ՀՀ իշխանությունները խոնարհվում են իրենց առաջ, ստորագրում են այն ամենի տակ, ինչ իրենց տալիս է ՌԴ-ն: Այսօր Հայաստանում մի իշխանություն է, որը, չեմ ասում, թե իդեալական քաղաքականություն է վարում, բայց դրականը կա:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Արմինե Ավետյան