Գիտեմ, որ գործընթացը կա. Վահագն Հովակիմյանը՝ իրավապահների կողմից Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքի բացահայտման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.10.2026 | 23:17
COP17-ի շրջանակում քննարկվել է ավանդական գիտելիքի դերը կենսաբազմազանության պահպանության գործում
20.10.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.10.2026 | 22:47
Հրազդանում վաղը վթարային ջրանջատում կլինի
20.10.2026 | 22:30
Ռուբիոն հայտարարել է, որ Ուկրաինային որսացող հրթիռների մատակարարման հնարավոր ուշացումները միտումնավոր չեն
20.10.2026 | 22:16
Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգն աշխատում է խափանումներով. ՊԵԿ
20.10.2026 | 22:02
Google Cloud-ը խափանվել է․ Եվրոպայում անհասանելի են դարձել Revolut-ը և այլ ծառայություններ
20.10.2026 | 21:49
Հոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգը
20.10.2026 | 21:35
Ինչու է Էրդողանը որոշել չմեկնել Բաքու և ինչ պահանջներ է ներկայացրել Ադրբեջանը․ MEE-ի անդրադարձը Թուրքիա-Ադրբեջան լարվածությանը
20.10.2026 | 21:22
Առուշանյանը՝ առաջ և հիմա․ ինչպես Փաշինյանի իշխանությունը «կործանարարից» դարձավ «հայրենիքի նվիրյալ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 21:14
Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանատան մոտ դպրոցներում հիջաբի արգելքի դեմ ակցիա է անցկացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 21:00
Փաշինյանը ցույց է տալիս՝ Царь хороший, бояре плохие․ եթե տասովշչիկներին ՔՊ թեկնածու ես դարձնում, էդպես պիտի լինի․ Դանիել Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 20:57
Ով է լինելու ՔՊ նոր պատգամավորը՝ ըստ ցուցակի
20.10.2026 | 20:56
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը պարտությամբ մեկնարկեց ԱԱ-2028-ի որակավորման փուլում
20.10.2026 | 20:54
24 ժամ գազ չի լինի Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում
20.10.2026 | 20:45
Նորվեգիայում ընթանում է Զելենսկիի հանդիպումը Թրամփի հատուկ բանագնացների հետ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նորընտիր վարչության անդամ Վահագն Հովակիմյանի հետ

– Պարո՛ն Հովակիմյան, երեկ տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համաժողովը, որի ժամանակ ընտրվեցին վարչության անդամներ և նախագահ։ Ինչո՞ւ հերթական անգամ Նիկոլ Փաշինյանը չցանկացավ դառնալ վարչության նախագահ, նախագահ ընտրվեց Սուրեն Պապիկյանը։

– «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իր հիմնադրման պահից մի սկզբունք է հռչակել՝ դա սուպերլիդերության մերժումն է: Եթե նայեք ՔՊ-ի 4 տարիների պատմությունը, կուսակցության կառավարման, կուսակցաշինության  գործընթացը միշտ գնացել է այն ուղով, որ հնարավորություն ստեղծվի նոր քաղաքական դեմքեր, քաղաքական առաջնորդներ կազմավորել: Սուպերլիդերության խնդիրն այն է, որ մեկը ստանձնում է ամբողջ պատասխանատվությունը: Այդպիսով՝ մի կողմից փակվում կամ գոնե նվազեցվում է նոր առաջնորդների ձևավորման դաշտը, մյուս կողմից՝ սուպերլիդերը կարող է հայտնվել ծանր վիճակում, երբ նա, ըստ էության, կարող է վերցնել բեռ, որը չկարողանա իրացնել: Մեր կուսակցությունում ամեն ինչ թիմային է:

– Դուք ասում եք՝ սուպերլիդերության մերժում, բայց Նիկոլ Փաշինյանին քննադատում են նրանում, որ նա չցանկացավ հրաժարվել սուպերվարչապետության լծակներից: Սուպերլիդերություն կա գործադիրում, իսկ կուսակցությունում՝ ո՞չ:

– Դուք որևէ տեղ տեսել եք, որ վարչապետն ամեն ինչ միանձնյա՞ է որոշում: Այստեղ ոչ թե խնդիր է, թե մարդիկ ինչպես են հասկանում Սահմանադրության գրածը, այլ ինքը՝ վարչապետը, ինչպես է դա իրացնում: Եթե պաշտոնյան, վարչապետն ինքը ցանկանա լինել միանձնյա կառավարող, ուզում եք՝ դնենք Սահմանադրությունը խմբագրենք, միևնույն է, ի վերջո հասնելու է դրան:

– Մինչև հեղափոխությունն այդ Սահմանադրությունը և վարչապետի համար նրա ընձեռած հնարավորությունները սուպեր էր որակում նաև Նիկոլ Փաշինյանը: Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանն ունի սուպերլիդերության հնարավորությունը, բայց չի՞ ստանձնում:

– Եթե ուշադրություն դարձնեք, կտեսնեք, որ փաստացի այս ընթացքում որոշումներ կայացնելու գործիքակազմը հնարավորինս տրամադրում է իշխանության տարբեր ճյուղերի: Օրինակ՝ ՏՄՊՊՀ-ի և ՀԾԿՀ-ի նախագահին և անդամներին առաջադրելու իրավունքը, գործող օրենսդրությամբ, տրված է վերապահված է վարչապետին: Այսօր մեր հանձնաժողովը հավանության արժանացրեց Արարատ Միրզոյանի հեղինակած փաթեթը, որով, նախ, վարչապետից այդ լիազորությունն անցնում է Կառավարությանը, բացի այդ՝ հնարավորություն է տրվել թեկնածուներ առաջադրել և՛ մեծամասնությանը, և՛ ընդդիմությանը:

– Անցած աշնանը իրավապահ մարմինները հայտարարում էին, որ կհրապարակեն նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքի վերաբերյալ տվյալներ։ Միգուցե այդ ուղղությամբ քայլեր արվել են, բայց ինչո՞ւ մինչև հիմա տեղեկություններ չեն հրապարակվել։

– Դա իրավապահ մարմինների հրապարակելիքն է: Ես պատգամավոր եմ և պետական գաղտնիքներին ծանոթանալու իրավունք ունեմ: Բայց դա չի նշանակում, որ պետք է ամեն ինչ պատմեմ: Ես գիտեմ, որ գործընթացը նորմալ գնում է։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Արմինե Ավետյան