Մարզային դպրոցների նյութատեխնիկական և սանիտարահիգիենիկ պայմանները մտահոգիչ են. 17 դպրոցում ճաշարան չկա. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
07.08.2026 | 20:52
Ուկրաինական անօդաչու նավակները հարձակվել են Յալթայի ափամերձ շենքի վրա, որտեղ ռեստորաններ են տեղակայված
07.08.2026 | 20:39
Նենց եք խոսում, ոնց որ Կաթողիկոսը ձեր թաղի տղերքից ա. Նաթան սրբազան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 20:27
Վայոց ձորի քրեական ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել․ կատարվում է նախաքննություն
07.08.2026 | 20:13
Վթար՝ պարեկային ծառայության ավտոմեքենայի մասնակցությամբ․ երկու պարեկ տեղափոխվել է հիվանդանոց
07.08.2026 | 20:07
Ինչ պետք էր, ժամանակին ասել եմ. Նաթան սրբազանը` իր մասնակցությամբ ձայնագրության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 19:55
«Դուք էն մարդը չեք, որ Ձեզ բան ասեմ». ԿԿՀ-ն խախտում է արձանագրել Քաջայր Նիկողոսյանի վարքագծում
07.08.2026 | 19:41
Ինչ է նշանակում եկեղեցին կապ ունի ՖՍԲ-ի հետ, ինչո՞ւ, օրինակ, ոչ ՑՌՈւ-ի կամ MI6-ի. Նաթան սրբազան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 19:30
Երգն ու պարը որպես ներառման լեզու. Օձունում կայացել է «Ճախրուկ» միջազգային փառատոնը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 19:14
Անհիմն է. Գարեգին Բ-ն` իր դատավարության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 18:59
Ռուբինյանը աշխարհի խորհրդարանների պատմության ամենաերիտասարդ նախագահն է
07.08.2026 | 18:48
Շվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
07.08.2026 | 18:36
Ժաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի Մ17 առաջնությունում հաջողությամբ հանդես եկած հայ պատանի ըմբիշներին
07.08.2026 | 18:26
573 վարույթ, այդ թվում՝ պետական դավաճանության և լրտեսության դեպքեր. ԱԱԾ-ի կիսամյակային հաշվետվությունը
Բոլորը

Որակյալ ուսումնառության հիմքում ոչ միայն լավ մշակված կրթական ծրագրերն են, այլև դրանց իրականացման պայմանները։  Հայաստանում այդ առումով պատկերը ոգևորիչ չէ։

«ՀՀ հանրակրթական դպրոցների նյութատեխնիկական պայմանների մշտադիտարկման» հաշվետվության համաձայն՝ մարզային դպրոցներից շատերում  բացակայում են ճաշարանը, մարզադահլիճը, առանձնացված սանհանգույցներն ու հանդերձարանները, հանդիսությունների սրահը, գրադարանն ու լաբորատորիան։

«Շատ երկար է մշակվել մեթոդաբանությունը և համաձայնեցվել է Կրթության և գիտության նախարարության հետ։ Դիտարկումներն իրականացվել են մարզային 50 դպրոցներում։ Յուրաքանչյուր մարզից 5 դպրոց է ներառվել, այդ թվում՝ ամենափոքր գյուղական դպրոցները՝ փոքրաթիվ աշակերտներով»,- նշեց Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը։

Ուսումնասիրվող դպրոցները պատահականության սկզբունքով են ընտրել․ 1-ակական դպրոց մարզկենտրոններից և 2-ական դպրոց՝ այլ քաղաքներից ու գյուղերից։

Կրթության ոլորտի փորձագետ, «Կրթական հետազոտությունների և խորհրդատվությունների կենտրոնի» հիմնադիր, տնօրեն  Մարինա Գալստյանն ընդգծում է, որ ուսումնասիրված 50 մարզային դպրոցներում գրեթե նույն խնդիրներն են հայտնաբերել։

«Հիմնական խոցելի կետերն են սանհանգույցի մաքրությունը, ճաշարանների վիճակը, բնագիտական առարկաների լաբորատորիաների թերհագեցվածությունը, գրադարաններում առկա ռեսուրսների քիչ օգտագործումը»,- նշեց կրթության ոլորտի փորձագետ Մարինա Գալստյանը։

«Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակում  արված մեկ տարվա ուսումնասիրությունների համաձայն՝ ուսումնասիրված 50 մարզային դպրոցներից 38-ում հարակից տարածքի կանաչապատման,  22-ում՝ մուտքի թեքահարթաքկի, 25-ում՝ կոտրված ապակիների խնդիր կա։ 16 դպրոցում  կաթոցների հետքեր են առկա, իսկ 17-ում՝ բորբոսի հետքեր։ 10 դպրոցում բացակայում է  հանդիսությունների դահլիճը։ 32 դպրոցում էլ հանդերձարանները տղաների և աղջիկների համար առանձնացված չեն։

Ինչ վերաբերում է դասասենյակներին, ապա դպրոցների 16%-ում դրանց մաքրությունը գնահատվել է «վատ», 84%-ի դեպքում՝ «լավ»։ Առկա կահույքի որակը 36%-ի դեպքում գնահատվել է «վատ», 64%-ի դեպքում՝ «լավ»։

Դիտարկված դպրոցներից 17-ում   ճաշարան չկա կամ եղածը չի գործում։ Աշակերտների 16%-ը դժգոհ է սննդի թարմությունից, 13%-ն էլ՝ ճաշարանի մաքրությունից։ Ճաշարան ունեցող դպրոցներից 5-ում էլ աշակերտները բողոքում են տհաճ հոտից։

Հետազոտությանը մասնակցած դպրոցներում առավել մտահոգիչ խնդիրը սանհանգույցների մաքրությունը և չառանձնացված սանհանգույցների առկայությունն է։ Դպրոցներից 19-ում տղաների և աղջիկների համար առանձնացված ընդամենը 1 սանհանգույց կա։ Բացի այդ, սանհանգույցների գերակշիռ մասում  բացակայում են մաքրության նվազագույն պայմանները։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթական վարչության գլխավոր մասնագետ Տիգրան Գալստյանի խոսքով՝ ներկայացված ամփոփիչ հաշվետվությունը կարևոր է, սակայն պետք է հիշել, որ մատնանշված խնդիրները միայն կրթական ոլորտի պատասխանատվության տիրույթում չեն։

«Իհարկե, կան օրենսդրական կարգավորումներ, որոնք, ինչ-որ չափով կարգավորում են վեր հանված խնդիրները, սակայն դրանք դոգմատիկ չեն։ Այնպես չէ, որ միայն  մեկ ոլորտի ներկայացուցիչների կամ անձնապես  կրթության  ոլորտը սպասարկողների նախաձեռնությամբ են փոփոխություններ լինում։ Նյութատեխնիկական բազայի ապահովումը, համալրումը, առավել բարենպաստ  դարձնելն առաջնահերթ են բոլորի, այդ թվում՝ Կրթության, գիտության, սպորտի  և մշակույթի  նախարարության համար, նրա օրակարգային հարցերից է»,- ընդգծեց Տիգրան Գալստյանը։

Դպրոցների նյութատեխնիկական պայմանների մշտադիտարկման հաշվետվությունն այս տարվա մայիսի 27-ին արդեն ԿԳՆ-ին է հանձնվել։

Տիգրան Գալստյանը վստահեցրեց, որ հաշվետվության մեջ նշված դիտարկումները, ըստ անհրաժեշտության, կվերանայեն և գործող օրենսդրական կարգավորումների շրջանակում կփորձեն լուծումներ տալ։

Հավելենք, որ մարզային դպրոցների նյութատեխնիկական ու սանիտարահիգիենիկ պայմանների մոնիթորինգն իրականացվել է  ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և «Բաց-հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի աջակցությամբ՝ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի և «Թրանսփերենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի կողմից։

 

Նելլի Մելքոնյան