«Եթե Փաշինյանի ելույթը նայեք, տակը գրում են՝ բոլորին պետք է ծեծել»․ ընդդիմադիր պատգամավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
Բոլորը

ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ատելություն սերմանող սևազգեստ մարդկանց խմբերի մասին Նիկոլ Փաշինյանի՝ կառավարության նիստի ժամանակ երեկ արած հայտարարությունը համարում է մտահոգիչ։

«Կարծում եք իրանք էդքան կարևո՞ր են, էդքան վտանգավո՞ր են, ես կարծում եմ, որ ոչ»,-ասում է ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը։

Ըստ տիկին Զոհրաբյանի, այդ հայտարարությանը երեկ Ֆեյսբուքը հեգնանքով արձագանքեց, քանի որ սևազգեստ ագրեսիվ խմբերն ամենևին էլ Հայաստանի հիմնական խնդիրը չեն, հատկապես եթե այդպիսի խմբերի ապացույցներ չկան․ «Հանրության մոտ բնական պրոտեստ է առաջանում, որ ես այսօր այսքան խնդիրներ ունեմ չլուծված, իմ ընտանիքը, երկիրը այսքան խնդիրներ ունի չլուծված, այդ խնդիրներին անդրադառնալու փոխարեն օրակարգ է բերվում մի ինչ-որ կեղծ թեզ, կեղծ թիրախ»։

Իշխանական պատգամավոր Արմեն Խաչատրյանն ակնարկում է, որ վարչապետը գերազանց գիտի ինչ է անում և իր հայտարարությունն արդեն արդյունքներ է տալիս։

«Եթե վարչապետի կոչից հետո նրանց գործունեությունը ինչ-որ չափով սաստվել է, ինչը կարծում եմ այդպես էլ եղել է, դա արդեն կանխիչ ազդեցություն ունի»,- վերլուծում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Խաչատրյանը։

Իսկ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Ոստիկանությունը սևազգեստների հանդեպ պետք է լինի կոշտ, ըստ պարոն Խաչատրյանի, բնական է․ «Իմ ընկալմամբ սրանով ասում է, որ չպետք է լինել հանդուրժողական, տոլերանտությունն այստեղ պետք է լինի զրո»։

Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը չի հասկանում Փաշինյանի՝ սևազգեստների հանդեպ կոշտ լինելու հրահանգը՝ գոյություն ունի օրենք, ոչ թե բռնություն։

«Ի՞նչ է նշանակում՝ պետք է հանցագործներին բռնե՞լ, թե հանցագործներին պետք է ծեծել ու խփել։ Ես չեմ հասկանում դա»,- ասում է ԱԺ ԼՀԿ խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը։

Պատգամավորը նույնպես Հայաստանում տեսնում է ագրեսիայի աճ և ասում, որ իրենք այդ մասին Փաշինյանին վաղուց էին զգուշացնում:

«Եթե Փաշինյանի ելույթը նայեք, տակը հենց գրում են՝ այո՛, ճիշտ եք ասում, բոլորին պետք է ծեծել, սպանել, վառել, քառատել։ Այսինքն, Փաշինյանի ելույթը հրահրեց ատելության նոր ալիք Ֆեյսբուքում ինչ-որ անհայտ սևազգեստ մարդկանց դեմ»,- պնդում է ընդդիմադիր պատգամավորը։

Պարոն Գորգիսյանը նկատում է, որ Հայաստանում ստեղծվում է ներքին թշնամի և դա այն բանի ֆոնին, երբ խոստացված տնտեսական հեղափոխության հետքն էլ չի երևում։ Իսկ հիմա քաղաքացու համար ստեղծվում են ատելության նոր օջախներ, և ընդդիմադիր պատգամավորը չգիտի, թե ինչով է ավարտվելու այս ամենը։

Մհեր Արշակյան