«Պատրաստ եմ շատ բան փոխել Հայաստանում»․ Կարեն Կարապետյան․ mediamax.am

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ավստրիայի Հանրային ռադիոյի թղթակից Էլիզա Վասը վերջերս այցելել էր Հայաստան եւ հանդիպել էր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին։ Էլիզա Վասը Մեդիամաքսին է տրամադրել ՀՀ կառավարության ղեկավարի հետ իր զրույցն ամբողջությամբ հրապարակելու բացառիկ իրավունքը։

– Ո՞րն է Ձեր գլխավոր նպատակը վարչապետի պաշտոնում։

– Մեր հիմնական խնդիրն է ստեղծել անվտանգ, անկախ, արդար եւ ինտելեկտուալ Հայաստան։ Գլխավոր շեշտը հիմա դնում ենք տնտեսության վրա եւ ձգտում ենք ստեղծել արդար ու հավասար պայմաններ բիզնեսի եւ ներդրողների համար։

– Ընտրություններից առաջ Դուք խոսում էիք 3 մլրդ դոլարը գերազանցող ներդրումների մասին։ Որտեղի՞ց եք գտնելու այդ գումարը։ 

– Մեր ծրագրերում բոլոր ներդրումային ծրագրերն ու ակնկալիքները հստակ նշված են։ Մասնավորապես, հայտարարել ենք, որ մոտակա տարիներին նախատեսում ենք 3,2 մլրդ դոլարի միջոցներ ներդնել հինգ հիմնական աղբյուրներից` մասնավոր բիզնեսի ներդրումներ, վարկեր, դոնորների ծրագրեր, պետբյուջե, համայնքային բյուջեներ։ Մենք իրատեսական ենք համարում 2017 թ. ընթացքում 830-840 մլն դոլարի նախագծերի իրականացումը։

Մենք գիտակցաբար ենք հրապարակել այս թվերը, գիտակցելով, որ հասարակությունը մեզանից հաշվետվություն է պահանջելու։ Մենք հատուկ ենք շատ բարձր նշաձող սահմանել, որը ստիպում է թիմի բոլոր անդամներին աշխատել առավելագույն լարվածությամբ։

– Կարո՞ղ եք ակնկալվող ներդրումների օրինակներ բերել։

– Դա Lydian ընկերության ներդրումներն են մեր հանքարդյունաբերության մեջ։ Շատ նախագծեր ունենք, որոնք վերաբերում են Հայաստանի մարզերում աղբի վերամշակման ենթկառուցվածքների ստեղծմանը։ Կան ծրագրեր` կապված ջերմոցային տնտեսությունների, ճանապարհաշինության, պղինձի ձուլման գործարանի կառուցման հետ։

– Ես Հայաստանում խոսել եմ մարդկանց հետ, եւ շատերը կարծիք են հայտնել, որ տնտեսությունը կզարգանա միայն այն դեպքում, եթե երկիրը ժողովրդվարական դառնա եւ խաղաղություն հաստատի հարեւանների հետ։ Դուք համաձա՞յն եք։

– Իհարկե, լավ է, երբ երկիրը խնդիրներ չունի հարեւանների հետ։ Բայց դա չի նշանակում, որ եթե այդ պայմանը չի կատարվում, մենք պետք է ձեռքերը ծալած նստենք։ Մենք խաղաղություն ենք ուզում, բայց ոչ ամեն գնով, ոչ մեր անկախության ու ազգային արժանապատվության հաշվին։ Մենք պատրաստ ենք կառուցողական բանակցությունների, սակայն եթե հակառակ կողմը նման պատրաստակամություն չի ցուցաբերում, չեմ կարծում, որ մեր տնտեսության զարգացման համար այլընտանքներ չկան։

– Ի՞նչ այլընտրանքի մասին է խոսքը։

– Ես հաճախ բերում եմ Իսրայելի օրինակը, որը նույնպես բավականին շատ խնդիրներ ունի։ Խոսքն այն մասին չէ, որ պետք է հանգստանալ եւ չձգտել խաղաղություն հաստատել մեր տարածաշրջանում։ Բայց ի՞նչ պետք է անենք, եթե բանակցային գործընկերը կառուցողական չէ։ Բնականաբար, պետք է զարգացնենք տնտեսությունը առկա սահմանափակումների պայմաններում։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։