«Թուրքիան մամուլի ազատության հարցում կրկին քննությունը չի հաղթահարել». Freedom House

Լուրեր

08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
Բոլորը

«Freedom House» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է մամուլի ազատության համաշխարհային զեկույցը, որից պարզ է դառնում, որ Թուրքիան կրկին «քննությունը չի հաղթահարել». փոխանցում է ermenihaber-ը:

Տարեկան այդ զեկույցում նշվում է, որ մամուլի ազատությունը վերջին 13 տարում զգալիորեն նահանջել է: Թուրքիան այս տարի ևս հայտնվել է այն երկրների ցանկում, որոնք մամուլի ազատության ինդեքսում որևէ առաջխաղացում չեն ունեցել:

Մամուլի ազատությունն ապահովելու հարցում համացանցի կարևորությունը ընդգծող զեկույցում Թուրքիան, Սերբիան և Զիմբաբվեն տեղ են գտել «մասամբ ազատ» երկրների ցանկում:

«Համացանցը կարևոր տեղ է զբաղեցնում այն երկրներում, որտեղ մամուլի ազատությունն անսպասելիորեն և սաստիկ կերպով սահմանափակվում է: 2016թ. ռազմական հեղաշրջման փորձից սկսած Թուրքիայում 150 լրատվամիջոց է փակվել: Հարյուրավոր լրագրողներ անհիմն կերպով մեղադրվել են ահաբեկչությանն աջակցելու մեջ: Այս ամենի հետևանքով լրագրողները տեղափոխվեցին դեպի համացանցային հարթակներ»,-ասվում է զեկույցում:

«Նահանջող ժողովրդավարություն» վերնագրով զեկույցը նկատել է տալիս, որ թուրքական իշխանություններին անհանգստացնում են համացանցային ԶԼՄ-ները:

Վերջին 5 տարում այնպիսի երկրներում, ինչպիսիք են Թուրքիան, Ռուսաստանը, Չինաստանը, Իրանը և Սաուդյան Արաբիան, լրագրողները և ԶԼՄ-ները ենթարկվում են բռնության: Օրինակ է բերվում Ստամբուլում գտնվող Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսության շենքում սաուդցի լրագրող Ջեմալ Խաշոկջիի սպանությունը:

Զեկույցում անդրադարձ է կատարվել նաև խոսքի ազատությանը: Այստեղ նշվել է, որ  Թուրքիայում միայն 2017թ. «վարչապետին վիրավորելու» պատճառով ավելի քան  20.000 հետաքննություն է սկսվել, իսկ 6000 քաղաքացու նկատմամբ քրեական գործ է հարուցվել: