Սևանա լճից 170 խմ ջուր բաց կթողնվի՝ 4 մարզերի 32 հազար հեկտար հողերը ոռոգելու նպատակով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.10.2026 | 23:33
Հայտնաբերվել է 431 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
19.10.2026 | 23:19
Կարատեիստ Յուրա Զալյանը` Մ21 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
19.10.2026 | 23:04
Փաշինյանը ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին կոչ է արել ապօրինի ճնշումների մասին անձամբ իրեն հայտնել
19.10.2026 | 22:50
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 2 սմ-ով․ նախորդ տարվա նույն օրվա համեմատ 22 սմ-ով բարձր է
19.10.2026 | 22:35
Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարևորել է կենսաբազմազանության պահպանության և պարենային անվտանգության ոլորտներում միջազգային համագործակցությունը
19.10.2026 | 22:17
Բաքուն Թուրքիայում բնակվող 7 անձի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել և հեռակա կալանավորել իշխանության բռնի զավթման կոչերի համար
19.10.2026 | 22:00
Հայաստանի պատմամշակութային արգելոց-թանգարանները հոկտեմբերի 19-30-ը կաշխատեն ամեն օր
19.10.2026 | 21:48
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.10.2026 | 21:33
Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու մինչև 23 տարեկանների առաջնության լավագույն մարզիկ է ճանաչվել Նարեկ Գրիգորյանը
19.10.2026 | 21:25
ՌԴ-ն ու Իրանը ապատեղեկատվություն են տարածում․ Ալբանիայի վարչապետը ցուցարարներին զգուշացրել է «կարմիր գծի» մասին
19.10.2026 | 21:13
Երևանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
19.10.2026 | 21:00
ՌԴ իմ մուտքի արգելքից հետո ես չեմ լռի․ եթե ՀՀ-ի ինքնիշխանության դեմ կա ոտնձգություն, պետք է խոսել․ Լուսինե Բադալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 20:46
Մոսկվան մտադիր չէ հրաժարվել Իրանի հետ համագործակցությունից․ Լավրովը Թեհրանում է
19.10.2026 | 20:33
Բաքուն թուրքական ԶԼՄ-ներին մեղադրել է կողմնակալության, Ադրբեջանի մասին ապատեղեկատվություն տարածելու մեջ
19.10.2026 | 20:21
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր
Բոլորը

Հունիս 6-ին Կառավարությունը հաստատեց որոշման նախագիծ, ըստ որի, ոռոգման նպատակով 2019 թվականին Սևանա լճից բաց կթողնվի 170 մլն խմ ջուր։

Ըստ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի՝ նախագծի անհրաժեշտությունն առաջացել է ՀՀ Արագածոտնի, Արմավիրի, Կոտայքի և Արարատի մարզերի շուրջ 32 հազար հեկտար հողերի ոռոգման ջրապահովման դեֆիցիտը մեղմելու համար։

Սուրեն Պապիկյանը նշեց, որ ոռոգման համակարգն այնպիսի է, որ այս չորս մարզերի որոշ հատվածներ ջրելու համար Սևանա լճից 170 մլն խմ ջուր բաց թողնելը կենսական անհրաժեշտություն է, քանի դեռ նոր ջրամբարներ չեն կառուցվել։

Պապիկյանը նաև հավելեց, որ հետամուտ են լինելու, որպեսզի ամբողջությամբ այդ 170 մլն խմ ջուրը չօգտագործվի, և ավելին՝ հավելյալ ջրառի անհրաժեշտություն չլինի։

Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը նախագծի վերաբերյալ նկատեց, որ իրենք ներկայացրել են Սևանա լճից 110 մլն խմ ջուր բաց թողնելու առաջարկ, ինչը, սակայն, չի ընդունվել։

Մանրամասները՝ տեսանյութում։