Կառավարությունը նախատեսում է սահմանել արտահանողների ԱԱՀ-ի վերադարձման ավելի կարճ ժամանակահատված

Լուրեր

12.11.2026 | 16:10
Ես ի՞նչ իմանամ` ինչի հետևանքով է սրտամկանի ինֆարկտ ստացել. Սրբուհի Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 15:59
Վենսը դիտարկում է Իրանի ԱԽ քարտուղար Մոհսեն Ռեզայիի հետ ուղիղ հանդիպման հնարավորությունը․ WSJ
12.11.2026 | 15:51
Սրբուհի Գալյանը հանդիպել է Ռուսաստանի արդարադատության նախարարին
12.11.2026 | 15:43
Ուիթկոֆն ու Քուշները ժամանել են Կրեմլ՝ Պուտինի հետ հանդիպման
12.11.2026 | 15:33
Ասողը գլուխը պատին է տվել, կեղծիք է. Տարոն Չախոյանը` հայհոյելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 15:32
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով հաջորդ դատական նիստը. ՈՒՂԻՂ
12.11.2026 | 15:28
«Մանչեսթեր Յունայթեդը» կապ է հաստատել ԱՄՆ-ի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ
12.11.2026 | 15:23
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
12.11.2026 | 15:19
Զելենսկին հայտարարել է Starshield-ի աշխատանքում նոր խափանումների մասին
12.11.2026 | 15:10
«Հաղթանակ» կամրջով երթևեկությունը ժամանակավոր կդադարեցվի // ԵՄ-ն նոր պատժամիջոցներ կսահմանի ՌԴ-ի դեմ․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 15:02
Մենք ծանոթ էինք Արմեն Գրիգորյանի դիրքորոշմանը. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:55
ԱԺ-ում հիշեցին երեխաների նկատմամբ սեռական բռնության համար դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:48
Հիմա անհրաժեշտ է վերանորոգել մեր երկրների միջև երկաթուղին և բացել սահմանները. Փաշինյանը՝ թուրք լրագրողին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:41
ԱՄՆ-ն առաջարկում է Եվրոպայի «անվտանգության ճարտարապետությունը» քննարկել Ուկրաինայում պատերազմի դադարեցման պայմանների հետ զուգահեռ․ Axios
12.11.2026 | 14:30
«Եղեգնաձորում որևէ քաղաքական ուժի հետ գործարքի չենք գնացել և կոալիցիա չենք կազմել»․ «Հանրապետություն»
Բոլորը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել: 

Գինեգործության և խաղողագործության ոլորտի արտահանումների ավելացված արժեքի հարկի վերադարձման ժամկետների վերաբերյալ գործադիրի ղեկավարը նշել է. «Ներկայումս գործող կարգավորումների համաձայն՝ արտադրանքի, ապրանքների արտահանման ժամանակ ավելացված արժեքի հարկի վերադարձն իրականացվում է 90 օրյա ժամկետում: Կառավարությունում կոնյակի և գինու արտադրությամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում բարձրացվել էր վերջիններիս կողմից արտահանման դեպքում ավելացված արժեքի հարկի հետ վերադարձման ժամկետի ընդհանուր տևողության հարցը, որոշ դեպքերում այն ֆինանսական դժվարություններ կարող է ստեղծել իրենց համար»: 

Այդ նպատակով վարչապետը ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահին հանձնարարել է 2-օրյա ժամկետում ուսումնասիրել և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություն՝ խաղողի վերամշակմամբ զբաղվող ընկերությունների կողմից արտահանման դեպքերում ավելացված արժեքի հարկի վերադարձն ավելի կարճ ժամկետներում սահմանելու և կազմակերպելու վերաբերյալ: 

Վարչապետը Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին հանձնարարել է ՊԵԿ-ին ներկայացնել արտահանող ընկերությունների ցանկը: Միաժամանակ, ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանին հանձնարարվել է մթերման ժամանակահատվածում հատուկ ռեժիմ սահմանել: «Մենք նաև մթերողների համար ստեղծել ենք 3 տոկոսանոց դրամային վարկային ռեսուրս, որպեսզի մթերումն իրականացնենք մաքսիմալ արագ և էֆեկտիվ»,- ասել է Կարեն Կարապետյանը: