«ՍԴ նախագահն իշխանությանը հուշում է ինչպես վերահսկել դատավորներին»․ պատգամավորը մեկնաբանում է Հրայր Թովմասյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.06.2026 | 20:51
«Ռեալը» ՈՒԵՖԱ-ին խնդրել է «Բարսելոնային» զրկել տիտղոսներից
08.06.2026 | 20:35
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին. Ռոբ Յետտեն
08.06.2026 | 20:26
Մենք նախաձեռնում ենք քվեարկության արդյունքների վերահաշվարկի գործընթաց. «Միասնության թևեր»
08.06.2026 | 20:12
Էրդողանն ընդունել է Պոլսի Հայոց պատրիարքին
08.06.2026 | 20:00
ՔՊ-ն պիտի գործով ապացուցի, որ եվրոպական ուղին կարևոր է իր համար․ այս առումով՝ ընտրությունները հետընթաց էին․ Բորիս Նավասարդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 19:51
Անհամբեր սպասում եմ մեր լավ և շարունակական համագործակցությանը. Դանիայի վարչապետը՝ Փաշինյանին
08.06.2026 | 19:42
Ողջունում ենք, որ Հայաստանում խորհրդարանական ընտրություններն ավարտվեցին խաղաղ և հանգիստ մթնոլորտում․ Թուրքիայի ԱԳՆ
08.06.2026 | 19:34
Չնայած հսկայական ճնշմանը՝ Հայաստանի ժողովուրդը հստակորեն ընտրել է ժողովրդավարությունն ու խաղաղությունը. Մերց
08.06.2026 | 19:30
8/20 ընտրատեղամասի նախագահը և «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձը խոչընդոտել են լրագրողի ազատ տեղաշարժը՝ թույլ չտալով դուրս գալ ընտրատեղամասից
08.06.2026 | 19:16
Վիճարկելու ենք ընտրությունների արդյունքները, հետագա անելիքները քննարկում ենք ընդդիմադիր դաշտի մեր գործընկերների հետ. Ռոբերտ Քոչարյան
08.06.2026 | 19:00
Որակյալ մեդիաները լավ հակազդեցին արտաքին ինֆորմացիոն ինտերվենցիաներին՝ փաստերի ստուգման, հետաքննությունների միջոցով․ Աշոտ Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 18:54
ՔՊ-ի կողմից ճնշումների ու խրախուսումների վերաբերյալ ահազանգեր ենք ստացել․ ԵՄ հանձնակատար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 18:45
Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ը
08.06.2026 | 18:36
Կանդրադառնանք այդ հարցին. Ծառուկյանի թիմակիցը` ընտրության արդյունքները ճանաչելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 18:27
Տաշիրի ընտրատեղամասի մոտ խուլիգանության և պաշտոնատար անձի աշխատանքին միջամտելու գործով 2 անձ ձերբակալվել է․ ՔԿ
Բոլորը

Ընդդիմադիր պատգամավոր Սերգեյ Բագրատյանը համաձայն չէ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի երեկ արված այն հայտարարության հետ, որ իշխանությունը կհրաժարվի վեյթինգի կիրառումից, քանի որ դատական իշխանությյունը մաքրելու այլ միջոցներ կան մեր օրենքներով

«Դրա մասին արդեն հայտարարված է եւ պետք չէ անընդհատ կասկածներ սերմանել»,զգուշացնում է ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը։

Նա նկատում է, որ ժողովուրդը առ այսօր որեւէ վստահություն չունի դատական համակարգի նկատմամբ, դա նշանակում է, որ այն պետք է մաքրվի։ Պատգամավորի համար միակ հարցը մնում է այն՝ մենք ունեցե՞լ ենք այնքան բռնապետական իշխանություն, որի պատճառով Հայաստանում պետք է դատավորների վեյթինգ իրականացվի․

«Վեճ կա, որ նախկին իշխանությանը գնահատում են ոչ բռնատիրական։ Հիմա մենք նախկին իշխանություներին գնահատում ենք կիսաբռնատիրակա՞ն, թե կիսաավտորիտար։ Դրանք պետք է հստակեցվեն»։

ԲՀԿ-ական պատգամավորը մտադիր չէ քննարկել Հրայր Թովմասյանի ասածները, ըստ որոնց այսօր էլ մեր դատավորների մեջ կան լուսավոր եւ արդարամիտ մարդիկ։ Սակայն, ըստ պատգամավորի, եթե նախկինների օրոք ունենայինք արդար դատական համակարգ, այսօր վեյթինգի խնդիր չէր առաջանա։

«Այսինքն, դատական համակարգի անկախության վերաբերյալ կան ողջամիտ կասկածներ, հասարակությունը չի վստահում, նշանակում է նախորդ իշխանության կողմից ձեւավորված համակարգը ներկա իշխանության, ներկա հասարակական-քաղաքական հարաբերություններում արդարացված չի։ Հիմա դրա անունը կդնես լուսավոր, թե անլույս, դա արդեն ճաշակի հարց է, բայց խնդիրը հասկանալի է»,-ասում է պարոն Բագրատյանը։

Իշխանական պատգամավոր Վահագն Հովակիմյանը Հրայր Թովմասյանի այն տեսակետը, որ վեյթինգի փոխարեն կան դատավորներին պատասխանատվության ենթարկելու այլ մեխանիզմներ, համարում է շատ վտանգավոր։ ՍԴ նախագահն, ըստ պատգամավորի, իշխանությանը հուշում է, թե ինչպես ճնշում գործադրել դատավորների վրա։

«Մենք ասում ենք, թե ինչպես պետք է դատավորները լինեն իսկապես անկախ դատավորներ, որ հանուն ՀՀ-ի իրենց դատական ակտերը կայացնեն, իսկ պարոն Թովմասյանը հուշում, ասում ա՝ գիտե՞ք, վեյթինգ պետք չէ անել, դուք կարող եք, օրինակ, դատավորների նկատմամբ կարգապահական համակարգը խստացնելով տը-տը-տը, այսինքն, դատավորներին վերցնեք վերահսկողության տալ, չենթարկվողներին ճիպոտեք, մյուսների նկատմամբ ունենաք գործիք»,-ՍԴ նախագահի մտքի տողատակերն է բացում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահագն Հովակիմյանը։

Ըստ պարոն Հովակիմյանի նոր իշխանության եւ Հրայր Թովմասյանի աշխարհայացքներն արմատապես տարբերվում են։ Ըստ պատգամավորի, վեյթինգը հենց նրա համար է, որպեսզի հասարակությունն իմանա, թե ովքեր են իր 250 դատավորները։

«Մարդիկ պիտի իմանան, թե էդ 250-ից էս մեկը ունի՞ մաքուր կենսագրություն, որ պետական պաշտոն զբաղեցնելուց չի հարստացել, տասնյակ միլիոնավոր դրամների նվեր չի ստացել»,-պարզաբանում է իշխանական պատգամավորը։

Նոր իշխանությանը հնազանդ դատավորներ պետք չեն։ Հենց դրանով էլ պարոն Հովակիմյանը բացատրում է դատավորների անկախությունը։ Նրանք ոչ մեկին հաշվետու չեն իրենց կայացրած որոշումների համար։ Եթե հաշվետվության հարց է առաջանում, այդ հարցը կարգավորվում է բողոքարկումով կամ Բարձրագույն դատական խորհրդի որոշումներով։

Մհեր Արշակյան

Մանրամասները՝ տեսանյութում։