Պուտինի հայտարարությունը վիրավորական է մեզ համար, բայց ինձ բնավ չի զարմացնում. «Փաստ»

Լուրեր

10.09.2026 | 21:58
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին գլխավոր հյուպատոսը մեղադրվում է ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026 | 21:46
Մինսկի փողոցի ջրամատակարարման համակարգը պետությանը կփոխանցվի և վարձակալության կհանձնվի «Վեոլիա ջուր» ընկերությանը
10.09.2026 | 21:29
Քաղաքական խորհրդակցություններ՝ ՀՀ-ի և Լեհաստանի արտաքին գերատեսչությունների միջև
10.09.2026 | 21:13
Զինված միջադեպ Ստամբուլում․ երկու մարդ զոհվել է, մեկը՝ վիրավորվել
10.09.2026 | 21:00
Իշխանությունը գնում է ընդդիմության գլխատման՝ քաղաքական առումով․ պրոցեսները հանգիստ չեն ընթանա․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 20:46
Կարդալ չգիտենք, վատ ենք հաշվում․ Հայաստանը վերջինն է տարածաշրջանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 20:30
Apple-ը ներկայացրել է iPhone 18 Pro և Pro Max մոդելները, ինչպես նաև իր առաջին «ծալվող» սմարթֆոնը
10.09.2026 | 20:18
Մասիս քաղաքում վթարային ջրանջատում կլինի
10.09.2026 | 20:05
Սիրուշոն մինչ նախագահ Քոչարյանի հարս դառնալը հայտնի աստղ էր, բայց անօրինական են համարել նրա ընկերություններ՝ 75 000 դրամ հիմնադիր կապիտալով․ Գեղամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 19:43
Արմաշի նախկին զորանոցի տարածքը հետ են վերցնում Ջրային կոմիտեից․ «Արարատ» ՋՕԸ-ն այն չի օգտագործել
10.09.2026 | 19:30
Գնդապետի պաշտոնանկություն՝ զինվորի մահից 22 օր անց․ ինչ են ակնկալում 19-ամյա տղայի հարազատները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 19:15
Առուշ Առուշանյանը Գորիսի ընտրություններում ՔՊ-ի թեկնածուն է
10.09.2026 | 19:00
Լևոն Քոչարյանի հայրը կալանավորված է, թող ինքը գլխավորի փողոցային պայքարը․ գուցե կպատմի՝ ոնց է հարստացել․ Արփի Դավոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 18:49
Հայաստանը կմիանա ահաբեկչության կանխարգելման մասին ԵԽ կոնվենցիան փոփոխող արձանագրությանը
10.09.2026 | 18:39
Իրանը ժամանակավոր դադարեցրել է էներգակիրներ փոխադրող օտարերկրյա նավերի բեռնափոխադրման վճարը
Բոլորը

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է գրող, հրապարակախոս Վահրամ Մարտիրոսյանը

– ՌԴ նախագահ Պուտինը քննադատել է Ուկրաինային պաշտպանական զենք տրամադրելու վերաբերյալ ԱՄՆ–ի որոշումը և նշել, որ դա նպաստում է ոչ թե խաղաղության հաստատմանը, այլ իրավիճակի վատթարացմանը: Բայց նույն ՌԴ–ն զենք է մատակարարում ԼՂ հակամարտության կողմերին: Սա ի՞նչ է նշանակում:

– Դա լկտիություն է և ցինիզմ, երկակի չափանիշների հերթական արտահայտությունը: Իրենց կարելի է, ուրիշներին՝ ոչ։ Ռուսաստանի համար կա երկու տեսակի լսարան՝ ներքին և արտաքին, որ հսկայական չափով տարբերվում են իրարից: Ներքինի համար ինչ սուտ ասես, որ չեն ասում: Այս տեղեկատվությունը այլընտրանք չունի: Պուտինը ներքին լսարանի համար է խոսել, որտեղ նրա խոսքը հերքող չկա: Ինֆորմացիայի միակ աղբյուրը՝ հեռուստատեսությունը, իրենն է, իսկ համացանցում չկա նույնիսկ հայկական «ֆեյսբուքի» նման բանավեճի հարթակ (ինչքան էլ որ մեզանում ընդունված է դժգոհել սոցցանցերից): Արտաքին լսարանին հայտնի են ՌԴ իշխանության բոլոր ստերը, բայց էդ լսարանի հետ ռուսները հաշվի չեն նստում՝ մի բացահայտված սուտ ավելի, մեկը՝ պակաս: Պուտինի հայտարարությունը վիրավորական է մեզ համար, բայց ինձ բնավ չի զարմացնում:

– Իր մեկ այլ հայտարարության մեջ Պուտինը նշել էր, որ արտաքին շուկա զենք մատակարարելիս իրենք հաշվի են առնում հանգամանքը, որպեսզի դիսբալանս թույլ չտան, որպեսզի այդ մատակարարումները հանգեցնեն ոչ թե հակամարտությունների սրմանը, այլ զսպմանը: Գուցե ա՞յս տրամաբանությունն է գործում Ադրբեջանին և Հայաստանին զենք մատակարարելու հարցում:

– Ես նրանց տրամաբանությունը չեմ հասկանում և չեմ էլ ուզում հասկանալ, որովհետև առողջ դատողությանը վնասակար է: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ ՌԴ–ն իրավունք չունի որևէ կողմի զենք մատակարարել: Մեկ ուրիշ օրինակ. 1994 թ. դեկտեմբերին Բուդապեշտում տեղի ունեցած ԵԱՀԿ համաժողովում Ռուսաստանը հանդես է եկել որպես Ուկրաինայի տարածքային ամբողջականության երաշխավոր: Բայց այսօր Ղրիմը վերցրել է, իսկ ուկրաինական երկու ուրիշ տարածքում զինված պատերազմ է հրահրել:

Իսկ եթե պուտինյան հերթական վարձու կամ անվարձ որևէ «փաստաբան» նորից խոսի ՌԴ բիզնես–շահերի մասին, ես կհիշեցնեմ Հարավային Կորեայի մասին, որի նախագահը մի քանի տարի առաջ հրաժարվեց մի քանի միլիարդ դոլարի զենք մատակարարել Ադրբեջանին՝ որպես զինված հակամարտության կողմի: Ահա քաղաքական պարկեշտության հիանալի դաս, որը, իհարկե, ռուսական ներկա իշխանության նման վատ աշակերտների համար չէ:

– Տպավորություն է, որ վերջին շրջանում ՌԴ–ն ու Արևմուտքը փորձում են Հայաստանին իրենց կողմ քաշել՝ յուրաքանչյուրը կիրառելով իրեն հատուկ միջոցներ ու գործիքներ: Սա արվում է հանուն Հայաստանի՞, թե ընդդեմ իրար:

– Չեմ զգացել, որ Արևմուտքը դա անում է: Ինձ թվում է, արդեն հոգնել են, իներցիայով են զբաղվում մեզնով, թեև քաղաքակրթական իմաստով Հայաստանն իրենց երևի ավելի մոտ է, քան, ասենք, Ադրբեջանը: Բայց դա դժվար թե տեղավորվի քաղաքական հիմնավորումների առաջին տասնյակում: Որևէ մեկը լավություն չի անելու մեզ Հայաստանի՝ «բաց երկնքի տակ թանգարան» լինելու համար: Փորձեք դրսի աչքերով նայել Հայաստանին: Արդյո՞ք մենք գրավիչ պետություն ենք: Պետություն, որտեղ բոլոր ընտրությունները կեղծվում են, որտեղ օլիգարխիան ամբողջ կապիտալը հավաքել է իր ձեռքը և մարդկանց թույլ չի տալիս շնչել:

– Իսկ այդ մրցակցությունից կամ պայքարից Հայաստանը կարողանո՞ւմ է օգուտ քաղել:

– Իհարկե, ոչ: Ես տեսնում եմ անճարակ քաղաքականություն, երբ, օրինակ, վերջին րոպեին կարող են ՆԱՏՕ–ի զորավարժություններից հրաժարվել: Եթե վերջին րոպեին մի բանից հրաժարվում ես, նշանակում է՝ ապաշնորհ ես, հաշվարկներդ սխալ են եղել, հարաբերություններդ ճիշտ չես կառուցել: Էդ բոլորն ուղղակի հուսահատություն է առաջ բերում:

– Իսկ այդ անճարակությունն ինչի՞ց է գալիս:

– Գալիս է բացասական սելեկցիայից: Չընտրված իշխանությունը և ապօրինի հարստացած օլիգարխներն իրենց շուրջ են հավաքում իրենց տեսակի մարդկանց: Եթե ընտրություններին օգտվում ես քրեական աշխարհի ծառայություններից, բնականաբար, հետո պետք է հատուցես՝ նրանց ու նրանց մտերիմներին աշխատանքի տեղավորելով, արտոնություններ շնորհելով և այլն:

Եվ էդ բացասական սելեկցիան՝ արժանավորների փոխարեն պատեհապաշտներին ու հանցագործներին ընտրելը, կատարվում է արդեն 20 տարի: Հավատացեք, աշխարհում շատ քիչ երկրներ կան, որտեղ 20 տարի բացասական սելեկցիա կատարվի, ու երկիրը ողորմելի վիճակում չհայտնվի:

– Իսկ ո՞րն է ելքը:

– Աշխարհը զարգանում է: Ինչ–ինչ գործընթացներ հանգեցնելու են ցնցումների, որոնք ցաքուցրիվ կանեն Հայաստանի ներկա իշխանությունների նման կոռումպացված խմբավորումները: Հետո արդեն պետք է ընտրություն կատարվի մարդկանցից, ում համար երկրի ինքնիշխանությունը, ժողովրդավարությունը, արդարությունը անառարկելի արժեքներ են:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում