Բազմաթիվ մեծահարուստներ երկրից փախան, չպետք է թույլ տալ, որ նրանց կապիտալը դուրս հոսի. Գևորգ Գորգիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.03.2026 | 21:10
Փլուզված սելավատարից արտահոսքի ինտենսիվությունը նվազել է. ՓԾ
27.03.2026 | 20:57
Դատարանը մերժել է 200 դոլարի և մեկ շիշ կոնյակի կաշառքի գործով անցնող պոլիկլինիկայի նախկին տնօրենի և նրա կնոջ գույքի բռնագանձնման պահանջը
27.03.2026 | 20:41
Վարդենիսի, Աշոցքի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձնախան անձրև է տեղում
27.03.2026 | 20:28
Անկարան հայտնում է, որ փորձում են պարզել՝ ով է տվել Իրանից Ադրբեջանի և Թուրքիայի ուղղությամբ հրթիռներ արձակելու հրամանը
27.03.2026 | 20:13
Եզդիների թիվը նվազել է, ռուսներինը՝ աճել. ՀՀ-ում բնակվող ազգային փոքրամասնությունների հետ կապված պատկերը
27.03.2026 | 20:00
«Սադրանք է եղել, այդ տղայի համակրած ուժերը ասֆալտի մեջ կկատոկեին իրեն, կանցնեին վրայով․ դա ի՞նչ պահվածք էր»․ Արման Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.03.2026 | 19:49
Մակրոնի հրամանագրով Պապիկյանին շնորհվել է Ֆրանսիայի «Պատվո լեգեոն» շքանշանը
27.03.2026 | 19:36
«Թել-Սել»-ի բոլոր վճարամիջոցներով վերականգնվել են «Վիվա» ծառայությունների դիմաց վճարումները
27.03.2026 | 19:31
Վարչական դատարանը մերժել է «Տաշիր Կապիտալ»-ի հայցը
27.03.2026 | 19:13
Նոր արգելանքներ՝ Վահե Հակոբյանի հոր ընկերության և փոխկապակցված անձանց գույքի վրա
27.03.2026 | 19:00
Վտանգավոր է․ իշխանությունը մեղադրեց օտարեկրյա գործակալ լինելու մեջ, բայց պատիժներ չկան, բացահայտեք գործակալներին․ Յուրի Մովսեսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.03.2026 | 19:00
Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան–Ֆրանսիա համագործակցության խորացման հարցեր. Պապիկյանի և Լըկորնյուի հանդիպումը
27.03.2026 | 18:52
Հայաստանի Մ-19 հավաքականը ոչ-ոքի խաղաց Թուրքիայի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.03.2026 | 18:49
Ավանեսյանը` վարչապետի թեկնածությանը հավակնելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.03.2026 | 18:41
Պապիկյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի ԶՈՒ և վետերանների հարցերով նախարար Կատրին Վոտրենի հետ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանի հետ

– Պարո՛ն Գորգիսյան, այսօր Ղազախստանում տեղի ունեցավ ԵՏՄ բարձրագույն խորհրդի նիստը, որը նախագահում էր Հայաստանը, բայց որի ժամանակ անդամ երկրների ղեկավարներին այդ երկրի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի կողմից մեդալ տրվեց, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ոչ: Ի՞նչ է սա նշանակում։

– Իրոք մտահոգիչ է։ Եթե պարոն Փաշինյանը պնդում էր, որ ՌԴ-ի հետ, ԵՏՄ-ում մեր հարաբերությունները լավ են, և որևէ գործողություն չի խանգարել այդ հարաբերությունների զարգանալուն, ապա նման փաստերն ապացուցում են, որ մենք այնտեղ խնդիր ունենք, և վարչապետը, մեր արտաքին հարաբերությունների պատասխանատուներն ինչ-որ տեղ թերացել են։ Եթե Հայաստանը ԵՏՄ-ում ճիշտ դիրքերում գտնվեր, կարծում եմ՝ նման վերաբերմունք չէր լինի։

– Ի՞նչ պետք է աներ այդ դեպքում Հայաստանը։

– Առնվազն միանշանակ է, որ մենք այդ ուղղությամբ ունենք դիվանագիտական լուրջ աշխատանք։ Բացի այդ՝ Նուրսուլթան Նազարբաևը երբեք աչքի չի ընկել հայերի նկատմամբ մեծ սիրով։ Ծայրահեղ դեպքում Հայաստանը պետք է սկսի մտածել՝ իմաստ ունի՞ մնալ այդ կառույցում, եթե այնտեղ մեր շահերը հաշվի չեն առնում:

– «Իմ քայլը» խմբակցությունն այսօր մերժեց «Գնումների մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Ձեր հեղինակած նախագիծը՝ պատճառաբանելով, որ այն ընդունելը անվտանգության տեսանկյունից խնդրահարույց է։ Ինչո՞ւ էիք նման նախագիծ ներկայացրել, որը կարող է անվտանգության և պետական գաղտնիքի բացահայտման առումով խնդիրներ առաջացնել:

– Տարիներ առաջ մեծ աղմուկ առաջացավ, երբ պարզվեց, որ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի մեկ գործուղումը մոտ 100.000 դոլար էր կազմել։ Եվ իշխանությունները որոշեցին թաքցնել այդ տեղեկությունը, համապատասխան օրինագիծ ներկայացրեցին։ 2017թ. արդեն մենք չգիտեինք, թե նախագահը, ԱԺ նախագահն ու վարչապետն ինչ գումարներ են ծախսում և ինչի համար։ Եվ մենք առաջարկում էինք այս երեք պաշտոնյաների արարողակարգային, սննդի, կեցության, տեխնիկայի, նույնիսկ ռազմամթերքի համար արվող ծախսերը դարձնել հրապարակային։ Խոսքը 500 մլն դրամի մասին է:

– Այսօր «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ վեթինգի և անցումային արդարադատության մասին օրենսդրական նախաձեռնությունը պատրաստ է, և ձեր ու ԲՀԿ խմբակցություններին առաջարկեց առաջարկություններ ներկայացնել։ Ունե՞ք պատկերացում, թե այդ ինստիտուտներն ինչպես պետք է կիրառվեն։

– Տարբեր մտահոգություններ կան, որոնք հաշվի առնելով՝ մենք պետք է զգույշ լինենք։ Բարեփոխումներ միանշանակ անհրաժեշտ են, բայց դա չպետք է վնասի գործող համակարգին:

– Իսկ իրավապահ մյուս կառույցներում՝ դատախազություն, Ոստիկանություն, քննչական մարմիններում պե՞տք է դա ներդրվի:

– Այդ ամենը սկսվեց Ռոբերտ Քոչարյանի դատավարությունից, որի դեպքում միանգամից կենտրոնացանք դատավորի վրա։ Բայց միգուցե դատախազությո՞ւնն էլ էր թերացել և դատարան այնպիսի ապացույցներ չէր բերել, որոնք անհրաժեշտ էին Ռ.Քոչարյանին կալանքի տակ պահելու համար։ Այսինքն՝ ամբողջ իրավապահ համակարգի մասին է պետք խոսել։ Ինչ վերաբերում է անցումային արդարադատությանը, ապա դրա նպատակը պետք է լինի հանրային համերաշխությունը, ինչը չկա, և դա գալիս է ծայրահեղ բևեռացումից: Քաղաքական քարոզչի արդյո՞ւնք է դա, թե՞ բոլոր հարուստները թալանչիներ են: Հիմա պետք է հասարակությանը հաշտեցնել։ Բայց չի կարելի թողնել, որ Հայաստանում եղած գումարի արտահոսք լինի, կապիտալի արտահոսքը պետք է բացառել: Անցումային արդարադատությունը պետք է այնպես կիրառել, որ կապիտալի տերերը չվախենան և իրենց կապիտալը դուրս հանեն։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Արմինե Ավետյան