ԲԴԽ-ն դատավորներին պահում է «նաժիմի» տակ, և նրանց վրա կախված դամոկլյան սուր է. Պարգև Օհանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը նախկին դատավոր, «Անկախ դատավոր» փաստաբանական ընկերության ղեկավար Պարգև Օհանյանի հետ

– Պարո՛ն Օհանյան, երկրի կայացման համար որքա՞ն կարևոր է դատական համակարգի կայացած, անկախ լինելը։

– Անկասկած՝ շատ-շատ կարևոր է։ Ինչ երկիր ուզում ես՝ ունեցիր՝ ժողովրդավարական, տնտեսապես ուժեղ, զուգահեռ պետք է ունենաս անկախ դատական համակարգ։

– Այդ առումով ինչպիսի՞ն է Հայաստանի դատական համակարգը։

– Մեղմ ասած՝ ոչ բավարար։ Պատկերացնենք մի այգի, որտեղ ծերացած և հիվանդ ծառեր են, որոնք պտուղ չեն տալիս: Դրանք պետք է հեռացնել, և տեղն ազատել։ Ծերացած և առողջ ծառերը, որոնք պտուղ են տալիս, դեռ պետք է պահպանել՝ գուցե մինչև խորը ծերություն։ Եվ երիտասարդ ծառերին պետք է ճիշտ տեղավորել։ Իսկ առաջնայինը դատաիրավական բարեփոխումներն են, որը մենք անում ենք, անում ենք և դեռ չենք հաջողել։ Անհրաժեշտ է, որ կարգի բերենք օրենսդրությունը։ Յուրաքանչյուր իշխանություն դա, այդ թվում՝ Սահմանադրությունը, հարմարեցրել է իր վրա, նաև այն օրենքները, որոնք պետք է ապահովեն դատական համակարգի անկախությունն ու նորմալ գործունեությունը։ Այդ օրենքները խիստ անկատար են և ունեն բազմաթիվ հակասություններ ու թերություններ։

– Բարձրագույն դատական խորհուրդն այսօր որքանո՞վ է իր առաքելության շրջանակում գործում։

– ԲԴԽ-ն, ըստ էության, դատարանների անկախության երաշխավորն է։ Ի տարբերություն նախկին համակարգի՝ հիմա ՀՀ նախագահը դատարանների նկատմամբ որևէ լծակ չունի։ Բայց ԲԴԽ-ն իրավունք ունի դատավորների նկատմամբ կարգապահական տույժեր կիրառել՝ ընդհուպ մինչև լիազորությունների դադարեցում։ Ընդ որում՝ դա անում է Սահմանադրության և օրենքի կոպիտ խախտմամբ: Դրան նպաստում է Դատական օրենսգրքի անհաջող լինելը։ Կարգապահական խախտում ասելով՝ ԲԴԽ-ն, ըստ էության, ընդունում է կարգապահական խախտումները, ինչն օրենքով և Սահմանադրությամբ արգելվում է։

– Դուք համաձա՞յն եք դատավորների ընդհանուր ժողովի՝ երեկ հրապարակած այն հայտարարության հետ, թե «ԲԴԽ-ն չի արտահայտում դատավորների հավաքական կամքը, Բարձրագույն դատական խորհրդի անգործությունը չի արտահայտում դատավորների հավաքական կամքը, և այդ մարմինը գործնականում չի երաշխավորում դատավորների անկախությունը»։

– Համաձայն եմ, քանի որ դատարանների փաստացի անկախության երաշխավորը ԲԴԽ-ն է։ Բայց այդ մարմինը դատավորներին պահում է «նաժիմի» տակ, որ դու հանկարծ մի բան այսպես չարեցիր, քեզ նկատողություն կտամ, և այս խախտումը միշտ է եղել։ Դատավորը կամ դատարանը չի կարող անկախ լինել, եթե նրա վրա կախված է այս դամոկլյան սուրը։ Նախկինում դա Արդարադատության խորհուրդն էր, հիմա ԲԴԽ-ն է, քանի որ կարող է դատավորին տույժի ենթարկել՝ ընդհուպ մինչև լիազորություն դադարեցումը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Արմինե Ավետյան