Եթե չենք ստանում Մինսկի խմբի անհրաժեշտ արձագանքը, ուրեմն ինչ-որ բան այն չենք անում. Թևան Պողոսյանը՝ «Շուշին գրավելու» կոչն անարձագանք թողնելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը Factor.am-ի հետ զրույցում անդադրառնալով Արցախի սահմանին Ադրբեջանի կողմից անցկացվող լայնամասշտաբ զորավարժություններին, հաջորդ անգամ Շուշիում հանդիպելու կոչին ու դա ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից անարձագանք մնալուն՝ ասաց. «Եթե այդ ուղղությամբ մեր արած գործողությունների արդյունքում չենք ստանում անհրաժեշտ արձագանքը, ուրեմն ինչ-որ բան այն չենք անում»:

Ուստի, ըստ Պողոսյանի, «պետք է փոխենք մեր գործողությունները, որ Արդրբեջանն իր վրա այնպիսի ներազդեցություն զգա, որ հասկանա՝ մյուս անգամ այլևս այս տեսակի գործողությունների չգնա»:

Դիտարկմանը՝ կարելի՞ է ասել, որ հայկական կողմի արձագանքը համարժեք չէ, եթե ԵԱՀԿ-ն լռում է, Պողոսյանը պատասխանեց. «Մենք պետք է կարողանանք տեղ հասցնել, որ եթե սա է լինելու այն գաղափարը, թե ոնց են խաղաղության պատրաստում ժողովուրդներին, դա մեզ չի վերաբերում»:

Նրա խոսքով՝ Ադրբեջանը վաղուց է անտեսում Մինսկի խմբի հայտարարությունները, ուստի մենք պետք է մտածենք մեր քայլերի մասին:

Հարցին՝ ինչպե՞ս է գնահատում Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու համար Արցախի նախագահի երաշխավորագիրը, քանի որ դրանից հետո տեսակետներ շրջանառվեցին, թե Բակո Սահակյանը պետք է հրաժարական տա, Թևան Պողոսյանը պատասխանեց. «Մարդն արդեն գնահատել է ու պատասխանը տվել»:

Նա նաև հավելեց, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ Բակո Սահակյանի հանդիպումից հետո ինքը չի լսել, որ Բակո Սահակյանի հրաժարականի պահանջ կա. «Ո՞վ պետք է Բակո Սահակյանի հրաժարականը պահանջի, ինձ կասե՞ք»: Պողոսյանի խոսքով՝ Արցախում այդ պահանջով ակցիաներ են անում, քանի որ այնտեղ նախընտրական շրջան է. «Արցախում քաղաքական պայքար է, դա է պատճառը»:

Հստակեցմանը, թե, այնուամենայնիվ, ճի՞շտ է համարում Արցախի նախագահի երաշխավորագիրը, Պողոսյանն այսպես պատասխանեց. «Մարդն արել է ու բացատրել՝ ինչ է արել: Ընդունեք էդ բաները։ Դատավորն ասել է՝ թող գա, ներկայանա, դրա համար եկել է: Եթե չասեր, չէր գա»:

Անդրադառնալով Հայաստան-Արցախ հարաբերություններին՝ Թևան Պողոսյանն ասաց. «Մենք պետք է սովորենք միասին ապրել, իրար հետ խոսել»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Մարինե Խառատյան