Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չուներ այնպիսի իրավախորհրդատուներ, որոնք կհաշվարկեին Ռոբերտ Քոչարյանի կողմի հակաքայլերը. Անուշ Սեդրակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը քաղաքագետ Անուշ Սեդրակյանի հետ

– Տիկի՛ն Սեդրակյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատական համակարգում վիրահատական միջամտություններ և վեթինգ՝ դատավորների ծագումնաբանությունը, քաղաքական ու այլ կապերը, ֆինանսական հնարավորությունները հանրայնացնելու և, ընդհանրապես, անցումային արդարադատություն ներդնելու գործընթաց է նախաձեռնել, ինչին ընդդիմանում է նույն դատական համակարգը, ինչպես նաև նախկին իշխանությունները: Հնարավո՞ր է դա իշխանության նկատմամբ դժգոհության ալիք բարձրացնի և ներքաղաքական պրոցեսներ սկսվեն:ս

– Հեղափոխությունից մեկ տարի հետո ես միանշանակ կարող եմ ասել, որ բոլոր այն ռազմավարական նպատակները, որոնք ցանկալի էին բոլորիս համար, իրականացվում են թերի գործիքակազմով: Ներկա իշխանությունների ցանկացած ոչ հավասարակշիռ, իրավականորեն չչափագրված և չարդարացված քայլ միանգամից դառնում է զենք հակառակ ճամբարի ձեռքին: Իհարկե՝ ես հասկանում եմ, որ վարչապետի հիմնական խաղադրույքը արված է հեղափոխական զանգվածի վրա, որը ոգևորությամբ ողջունում է նրա բոլոր որոշումները:

– Ի՞նչ գործիքակազմի մասին է խոսքը:

– Ողջունելի էր իշխանությունների նախնական ծրագիրը սահմանադրական փոփոխությունների և այլ բարեփոխումների մասին, բայց դրանք պետք է իրականացվեին ժամ առաջ։ Իշխանությունը շատ ուշացավ: Կարծիք կա, թե ուշացավ, որովհետև իշխանությունը չէր ցանկանում իրավիճակը սրել: Հնարավոր չէ իրավիճակը սրել՝ իրավական գործողություններ նախաձեռնելով:

– Իշխանություններն ինչո՞ւ ուշացրեցին այդ գործընթացները:

– Նախ՝ որովհետև չի տիրապետում այդ գործիքակազմին և առանձնապես չի էլ ուզում սովորել։ Դրա համար էլ հաղթաթղթերը մնում են նախկին իշխանությունների ձեռքին, որոնք տիրապետում են այդ գործիքակազմին։ Ռոբերտ Քոչարյանի գործը կասեցնելն ու Սահմանադրական դատարանին փոխանցելը պլանավորված և հաշվարկված էր։ Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանի մոտ չկային այնպիսի իրավախորհրդատուններ, որոնք կարող էին հաշվարկել հակառակ կողմի քայլերը և գտնել հակազդելու մեխանիզմները։

– Ռոբերտ Քոչարյանի գործով նման զարգացումը կանխատեսելի՞ էր:

– Իհարկե: Երբ դու ունես Սահմանադրություն, որը ձևած է նախկինների վրա, և եթե դու քայլ չես անում այդ Սահմանադրության մեջ վճռական փոփոխություններ կատարելու, ուրեմն պիտի հասկանաս, որ այն մարդիկ, ովքեր ձևել են այդ փաստաթուղթը, գիտեն դրա բոլոր սողանցքները։ Հաջորդը, եթե մենք խոսում ենք վեթինգի մասին, չպետք է մոռանանք, որ այն կիրառում են այն երկրները, որոնց մոտ չկա լյուստրացիայի հարցը։ Եթե վեթինգից ժամ առաջ լյուստրացիա լիներ, մենք այս փաստերի առաջ չէինք կանգնի: Հեղափոխությունը մի բան է, որը սնվում է էմոցիաներից: Ես նկատել եմ, որ գործող իշխանություններն անընդհատ օգտվում են դրանից:

– Ինչի՞ արդյունք է դա։

– Դա հեղափոխական մտածողության արդյունք է, բայց պետական մեխանիզմը պահանջում է իմացություն:

– Դա բացակայո՞ւմ է գործող իշխանությունների մոտ։

– Նորմալ է, որ բացակայում է, որովհետև մինչ այդ շատ քչերն են զբաղվել պետական աշխատանքով: Վատ է, որ այդ ինքնաուսուցումը շատ արագ չի կատարվում։ Մենք ժամանակ չունենք:

– Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն ազատության մեջ է, նա համախոհների դաշինք է ձևավորում, ՀՅԴ-ն վաղը հանրահավաք է հրավիրել, նրանց աջակցում է նաև ՀՀԿ-ն։ Գործող իշխանությունների դեմ կարո՞ղ է լուրջ համախմբում տեղի ունենալ և ներքաղաքական լուրջ գործընթացներ սկսվեն:

– Ո՛չ: Ես կարծում եմ, որ այս դեպքում ժողովրդի կարծիքը լուրջ դեր է ունենալու: Եկեք ընդունենք, որ նախկին իշխանությունների հանդեպ կա կայուն չընդունելու մեխանիզմ։ Մերժում են նրանց:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Արմինե Ավետյան