Վեթինգ. ի՞նչ է սպասվում կոռումպացված և քաղաքական պատվեր կատարած դատավորներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.11.2024 | 22:58
«Մանկական Եվրատեսիլ – 2024»-ում հաղթեց Վրաստանը
16.11.2024 | 20:02
Ֆրանսիայի ռեստորաններից մեկում պատանդ վերցված 4 աշխատակիցներն ազատ են արձակվել
16.11.2024 | 19:27
Հյուսիսային պողոտայում սրճարաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով քաղաքացին դեմքի շրջանում ստացել է այրվածքներ
16.11.2024 | 19:00
Հումորը Հայաստանում դարձել է կոպիտ և գռեհիկ, քաղաքական հումորը` վիրավորական. Ռուբեն Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2024 | 18:50
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ․ հայտնի է՝ ինչ հարցեր են քննարկվել
16.11.2024 | 18:40
Քրիստինա Քվինն ու ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները հայ ընկերների հետ նշել են ԱՄՆ ծովահետևակային կորպուսի 249-րդ տարեդարձը
16.11.2024 | 18:19
ԵՊՀ-ի բակից մեկնարկել է «Համախմբենք ուժերը՝ կանխենք կոռուպցիան» համապետական արշավը
16.11.2024 | 17:58
Զելենսկին մտադիր է Ուկրաինայի շուրջ հարցերը քննարկել անձամբ Դոնալդ Թրամփի, այլ ոչ թե նրա թիմի հետ
16.11.2024 | 17:29
Պուտինի և Շոլցի հեռախոսազրույցը տևել է մեկ ժամ
16.11.2024 | 17:00
Բժանիան նշել է Աբխազիայի նախագահի պաշտոնից իր հրաժարականի պայմանը
16.11.2024 | 16:41
Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Lատվիա
16.11.2024 | 16:28
Երևանի Նազարբեկյան փողոցում կրակոցներ են հնչել․ 42-ամյա տղամարդ է մահացել
16.11.2024 | 16:17
Լեռնային շրջաններում ձյուն կտեղա
16.11.2024 | 15:55
Հնդկաստանի ԱԳ նախարարի կարծիքով՝ աշխարհը հոգնել է ռուս-ուկրաինական հակամարտությունից
16.11.2024 | 15:35
Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Ռոբերտ Ամիրխանյանին ծննդյան 85-ամյակի կապակցությամբ
Բոլորը

Իշխանության հավաստիացումները, թե դատական համակարգում բարեփոխումներ են նախաձեռնվում, ոչ միանշանակ են ընդունվում մասնագիտական շրջանակներում։ Եկել է դատական համակարգում վիրահատական միջամտություններ իրականացնելու ժամանակը։ Երկուշաբթի օրը դատաիրավական համակարգի վերաբերյալ խորհրդակցությանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ որպես վիրահատական գործիք մատնանշելով վեթինգը, որին պետք է ենթարկվեն Հայաստանի բոլոր դատավորները:

«Այսինքն՝ հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ունենա դատավորի ունեցած քաղաքական կապերի ու ծագումնաբանության, գույքային վիճակի, դատավորի կարգավիճակում և նախորդ շրջանում ծավալած գործունեության, անհատական և պրոֆեսիոնալ հատկանիշների մասին»,- ասել է վարչապետը։

«Դատական համակարգն անմխիթար վիճակում է գտնվում արդեն 20 տարի։ Դատավորները մեծավմասամբ գործել են հակառակ ժողովրդի կամքին, դրսևորել ոչ օրինական վարքագիծ, ինչպես և անխոչընդոտ կատարել քաղաքական պատվեր կամ վերցրել կաշառք»,- հիշեցնում է իրավապաշտպան Նինա Կարապետյանցը՝ ողջունելով վեթինգ գործիքի կիրառման վերաբերյալ վարչապետի հայտարարությունը․ «Դատավորներից մեկը հայտարարել էր, որ նվաստացուցիչ կլինի անցնել էդ պրոցեսով։ Ես բոլորին մի հարց ունեմ՝ արդյոք ձեզ համար նվաստացուցիչ չէ՞ր նման պայմաններում աշխատելը, երբ ձեզ կարող էին զանգ տալ։ Երբ քեզ զանգ են տալիս ու հրահանգում են ապօրինի որոշում կայացնել, արդյոք իրենք վիրավորված չէի՞ն զգում, երբ աշխատում էին նման համակարգում։ Մեզաբուժության կոչերը էստեղ տեղին չեն, համակարգը լուրջ վիրահատական բուժման կարիք ունի, կոշտ արձագանքի կարիք ունի, բայց դա պետք է արվի շատ արագ»։

Մինչդեռ փաստաբան Տիգրան Աթանեսյանի կարծիքով՝ վեթինգ գործիքի կիրառման մասին իշխանությունը սկսել է մտածել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը վերացնելուց հետո։ Ըստ փաստաբանի՝ Հայաստանի ոչ մի իշխանություն չի ցանկացել, այսօրվանը ևս իրականում չի ցանկանում ունենալ անկախ դատական համակարգ: «Անունը դնում են, որ դատարանները անկախ են, որ իրենց բոլոր հանցագործությունները լվան դատական ակտերով, այդպես եղել է և այսօր կա։ Այս վեթինգն էլ դրա հին հիվանդության շարունակությունն է։ Բոլոր նրանք, որ կընդունեն նոր իշխանության «կրոնը» կմնան աշխատանքի, իսկ կլինի մարդ որ իրենց ձեռնտու չէ, կասեն ա՛յ, տեսե՛ք նա 6-րդ դասարանում սրա աղջկա հետ գնացել է էքսկուրսիա Մեսրոպ Մաշտոցի գերեզման»,- ասաց Տիգրան Աթանեսյանը։

Ըստ այդմ, փաստաբանը թերահավատությամբ է մոտենում վեթինգի արդյունավետությանը․ «Իսկ ո՞վ է այդ վեթինգը անելու, արդյոք այդ վեթինգը կարո՞ղ են անցնել այն մարդիկ, որոնք դա անելու են։ Հին ռուսական գրականության հարց է՝ իսկ ո՞վ է դատավորը, ո՞վ է անելու վեթինգ և ինչ նպատակով։ Կհանեն մի կլանի նշանակած դատավորին կնշանակեն իրենց դատավորին, արդյունքում կունենանք իշխանությանը սպասարկող դատական համակարգ, այն, ինչը բերեց հեղափոխության»։

Որպեսզի այսպիսի կասկածներ չառաջանան, Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանն առաջարկում է վեթինգի իրագործումը պատվիրակել հանրության համար վստահելի մասնագետների։ Պետք է նաև մեխանիզմներն ու չափորոշիչները հստակեցվեն։

«Չի կարելի ասել տարեցներին հանում ենք, որովհետև տարեցների մեջ ազնիվներ կան, երիտասարդների մեջ թալանչիներ կան արդեն։ Պիտի չլինի տարիքային խտրականություն, պիտի չլինի այս կամ այն գործերով մասնակցության խտրականություն, կարևոր չափանիշ է Եվրոպական դատարանում ձախողումները, որ ունեցել են դատավորները»,- նշեց Կարեն Անդրեասյանը։

Հիշեցնենք, որ 2013 թվականին այն ժամանակվա օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի արտահերթ զեկույցը մեծ աղմուկ էր հանել։ Փաստաթղթում թվարկվում էր, թե դատական որ ատյանում կաշառքի ինչ գներ են սահմանված։ Կարեն Անդրեասյանը վստահեցնում է՝ վեթինգը այսօրվա Հայաստանի ժողովրդավարացման համար ծայրահեղ անհրաժեշտ է: «Էությունը հետևյալն է՝ վատ, կաշառակեր, քաղաքական պատվերներով վճիռներ կայացրած, մարդու իրավունքները ոտնահարած, տեղ-տեղ բռնաբարած դատավորներին պետք է ուղղակի դուրս շպրտել դատավորի աթոռից։ Սա է վեթինգը, ոնց կարող է ինչ-որ մեկը դրան դեմ լինել։ Ամենասարսափելի դեմագոգների մոտ հիմա կա, որ էս վեթինգը չանենք, դա արժանապատվությանը կկպչի դատավորների, խեղճ դատավորները կուշաթափվեն, կվիրավորվեն, եթե հայտնեն, թե որտեղից իրենց կամ ընտանիքին այդ միլիոնները։ Եթե դատավորն արժանապատվություն ունի, ուրեմն պետական բոլոր ծառայողները, որ հայտարարագրեր են ներկայացնում, իրենք էլ ունեն, դատավորը ոչ մեկից ավելի չի։ Բոլոր դեմագոգներին կարող եմ ասել, որ սատանայի փաստաբանություն են անում»,- ասաց Կարեն Անդրեասյանը։

Վեթինգի կիրառմանն ընդառաջ հնչող կարծիքներից մեկն այն է, որ նախորդ իշխանության գրպանային դատավորները կարող են փոխարինվել նոր իշխանության գրպանային դատավորներով։ Ըստ Նինա Կարապետյանցի, որպեսզի դատավորները չդառնան այդպիսին, պետք է քրեական պատասխանատվության ենթարկել, օրինակ՝ ՄԻԵԴ որոշումներով ակնհայտ անմեղ մարդկանց դատապարտած դատավորներին: «Այ սրանից հետո ցանկացած զանգ, որ կարվի դատավորին՝ կլինի դատախազի, կլինի գործադիրի կողմից, իրենք կպատասխանեն՝ մեր փոխարեն հետո դո՞ւք եք նստելու, պատասխանը լինելու է՝ ոչ։ Բնականաբար, եթե ինքն անձամբ է պատասխանատվություն կրելու գործողությունների համար, դատավորը 10 անգամ կմտածի համաձայնվել կամ չհամաձայնվել գործարքին։ Նախկինում զանգում ինչ-որ մի գործով հրահանգ էին տալիս, հետո ազատություն էին տալիս՝ ինչ ուզում ես կարող ես անել։ Դատավորները շատ արխային էին, սա պետք է մեջտեղից հանել»,- ասաց Նինա Կարապետյանցը։

Ինչպես Նինա Կարապետյանցը, այնպես էլ Կարեն Անդրեասյանը հավատացած են, որ կոռուպցիոներ դատավորներին հեռացնելուց հետո դատական համակարգը կադրերի խնդիր չի ունենա։ Մասնագետները հորդորում են իշխանությանը՝ միջազգային կառույցների հետ համագործակցելով երիտասարդ իրավաբաններին պատրաստել որպես դատավորներ, մյուս կողմից բացառել վեթինգի կիրառումից հետո համակարգը լքածների վերադարձը արդարադատության ոլորտ։ Իր հերթին Տիգրան Աթանեսյանը դատական համակարգի խորքային փոփոխություն որպես առաջարկում է դատավորներին ընտրել ոչ թե ԱԺ-ում, այլ՝ ժողովրդի կողմից, ինչպես նաև ներմուծել երդվյալ ատենակալների ինստիտուտը։

Ռոբերտ Անանյան