Ա. Միկոյանի և Ս. Կասյանի հակամարդկային ու հակահայկական էջերը. «Իրազեկ քաղաքացիների միավորումը»՝ փողոցների անվանափոխության հարցի հետքերով

Լուրեր

09.07.2026 | 23:46
Տավրոս Սափեյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից
09.07.2026 | 23:35
Միայն հասարակության և քաղաքական ուժերի միասնական դիմակայությամբ է հնարավոր կանխել աղետը. «Մայր Հայաստան»-ը՝ Արեգնազ Մանուկյանի կալանավորման առնչությամբ
09.07.2026 | 23:14
Ժաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոն
09.07.2026 | 23:00
Արևմտյան Եվրոպայում դիտարկումների պատմության ամենաշոգ հունիսն է գրանցվել․ Գերմանիայում հունիսյան շոգից ավելի քան 5000 մարդ է մահացել
09.07.2026 | 22:52
Կոնֆերենցիաների լիգա․ «Փյունիկը» խոշոր հաշվով հաղթեց Մալթայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.07.2026 | 22:44
Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը Երևանում ընթացող Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակչում է
09.07.2026 | 22:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.07.2026 | 22:17
ՄԱԿ-ին հայտարարություն է ներկայացվել՝ Ադրբեջանում բանտարկված 9 կին լրագրողներին ազատ արձակելու կոչով
09.07.2026 | 22:04
Կոնֆերենցիաների լիգա․ «Ալաշկերտը» խուսափեց պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.07.2026 | 21:55
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են կրթության, մշակույթի և Ֆրանկոֆոնիայի ոլորտներում համագործակցության ընդլայնումը
09.07.2026 | 21:42
ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարներին Էրդողանի արտասովոր նվերը Եվրոպայում մաքսային ստուգումների պատճառ է դարձել
09.07.2026 | 21:27
Սոֆիա Բաղրամյանը՝ Եվրոպայի մինչև 10 տարեկանների կայծակնային շախմատի բրոնզե մեդալակիր
09.07.2026 | 21:19
«Ուիմբլդոնի» կանանց մրցաշարում հայտնի են եզրափակիչի մասնակիցները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.07.2026 | 21:07
Մանվել Վարդանյանը՝ մինչև 10 տարեկանների Եվրոպայի կայծակնային շախմատի փոխչեմպիոն
09.07.2026 | 21:00
«Ուժեղներն» այնքան թույլ են, էլ ինչքա՞ն թուլացնենք․ փողոց չեն կարող գեներացնել՝ իրար հետ լեզու չեն գտնում․ Ալխաս Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Շարունակում է հասարակական լայն դիսկուրսի դաշտում մնալ Երևանի ավագանու Ելք խմբակցության ներկայացրած առաջարկությունը փողոցների անվանափոխության շուրջ: Ըստ այդմ, առաջարկվում է անվանափոխել հետևյալ փողոցները․ Կասյան փողոցը՝ Վազգեն Ա, Միկոյան փողոցը՝ Քըրք Քըրքորյան, Ֆրունզեի փողոցը՝ Ապրիլյան պատերազմի հերոսների, Ամիրյան փողոցը՝ Վռամշապուհ, Լենինգրադյան փողոցը՝ Լեոնիդ Ազգալդյան և այլն:

Ստորև կներկայացնենք վերոնշյալ բոլշևիկյան գործիչներից որոշների կյանքի ուշագրավ մանրամասներ, որոնք հատկապես վերաբերվում են հակահայ քաղաքականությանը:

Եթե Արսեն Ամիրյանի և Մյասնիկյանի պարագայում հակահայկական գործունեության տարրեր չկան, առաջինն ունեցավ շատ կարճ կյանք և գնդակահարվեց հայտնի 26 կոմիսարների դեպքի ժամանակ, իսկ երկրորդը՝ բավականին ծավալուն քայլեր կատարեց Հայաստանում վիճակը կայունացնելու համար, ապա այլ է խնդիրը Սարգիս Կասյանի և Անաստաս Միկոյանի պարագայում:

Սարգիս Կասյան

1920թ. դեկտեմբերի 2-ի պայմանագրով, Հայաստանում իշխանությունն անցավ բոլշևիկներին: Իշխանության փաստացի ղեկավար մարմինը Հայհեղկոմն էր, որի ղեկավարն էր Սարգիս Կասյանը: Մինչ Հայաստանում իշխանության գալը, Կասյանը հասցրել էր արտաքսվել երկրից և երկու անգամ ձերբակալվել Վրաստանի իշխանությունների կողմից հակապետական գործունեության համար: Կասյանի քայքայիչ գործունեության մասին կարելի է բավականին երկար տեքստ ներկայացնել, սակայն բավարարվենք մի քանի փաստերով: Թուրք-հայկական պատերազմի ժամանակ նա և մի շարք այլ հայ գործիչներ նամակ են ուղարկում Հայաստանում գործող բոլշևիկներին: Ըստ այդ նամակի.

«…Կազմալուծել հայկական կռվող բանակը բոլոր միջոցներով, այն է.

ա/ կազմակերպել դասալքություն և ամեն կերպ խանգարել զորահավաքին;

բ/ ռազմաճակատներում հասկացնել զինվորներին, որպեսզի նրանք չկրակեն առաջացող թուրքական զինվորների վրա, այլ լքելով դիրքերը վերադառնան թիկունք;

գ/ չենթարկվել սպաների հրամաններին և հարկ եղած դեպքում ոչնչացնել նրանց:

Այս ամենի հետ ամենաէականն է հասկացնել հանրապետական Հայաստանի զինվորներին, որ հաղթող թուրքական ասքյարը հեղափոխական ասքյար է, որը ոչ միայն իրեն թույլ չի տա որևէ գործողություն պարտված երկրի վերաբերյալ, այլ կօժանդակի աշխատավոր հայ ժողովրդին ազատվելու իմպերիալիստական գործակալ Դաշնակցությունից:

Նորից ու նորից բացատրել, որ դաշնակցականների տիրապետությունից ազատվելով՝ Հայաստանը ընդմիշտ կկապվի Ռուսաստանի հետ, ընդմիշտ վերջ կտրվի պատերազմին և սովին ու մշտական ընդհարումներից քայքայված երկիրը կլիանա Ռուսաստանի հացով և մասնակիցը կդառնա համաշխարհային հեղափոխության մեծ գործին:

Ծանոթություն – Գրությունը կարդալ սահմանափակ ժողովում և կարդալուց հետո անմիջապես այրել: Հայաստանի կոմ. կուս. կենտրոնական կոմիտեի անդամներ՝ Ս. Կասյան, Ա. Մռավյան, Ա. Նուրիջանյան, Շ. Ամիրխանյան, Ի. Դովլաթյան, Ա. Հովհաննիսյան:

Նո. 218, Բաքու, 1920, Սեպ. 20»

Դեկտեմբերի 2-ից անմիջապես հետո, խախտելով համաձայնագրի կետերը, Սարգիս Կասյանի գլխավորությամբ սկսվեցին զանգվածային ձերբակալությունները: Երևան հասնելուց հետո, բոլշևիկները 11-րդ բանակի օգնությամբ սկսում են իրականացնել զանգվածային բռնագրավումներ, ձերբակալություններ։ Ձերբակալվում է շուրջ 1000 նախկին պաշտոնյա, և սպա՝ 1921թ. հունվարի 24-ին, դեռևս կենդանի մնացած շուրջ 1400 հայ սպա ոտքով, բոկոտն, առանց հագուստի և սննդի աքսորվեց Ռուսաստան: Հեղկոմի հրամանով Երևանի բանտում կացնահարվեցին հայ քաղաքական, ռազմական մի շարք գործիչներ:

Անաստաս Միկոյան

Այս գործչի անունն արդեն հասցրել է բավականին լայն ու բուռն քննարկումների առարկա դառնալ: Երդվյալ բոլշևիկն իր տեղն է ունեցել ԽՍՀՄ բոլոր կառավարություններում: Սակայն, հայերի հանդեպ ունեցած դրսևորումները հիմք են տալիս նրան դասելու հայատյացների շարքում:

Այսպես, դեռև 1919թ․-ին Միկոյանը նամակով դիմում է Լենինին, որտեղ հանդես գալով պրոթուրքական դիրքերից, առաջարկում է փակել հայկական հարցը և հայկական միասնական պետության խնդիրը՝ դրանք համարելով նեղ ազգային՝ շովինիստական, դրսևորումներ:

1920թ. հունիսի 19-ին,  երբ Զանգեզուրը զենքի ուժով և փաստացի աշխարհազորով պահում էին Նժդեհն ու Դրոն, իսկ Ղարաբաղը մեկ ամիս առաջ հանձնվել էր բոլշևիկներին, Անաստաս Միկոյանն ու այլ կոմունիստներ հեռագիր են ուղարկում Գեորգի Չիչերինին հետևյալ բովանդակությամբ. «Հայերը Ադրբեջանի հետ փաստացի պատերազմական հարաբերությունների մեջ են: Ինչ վերաբերում է արդեն Սովետական Ադրբեջանի մեջ մտած իբրև թե վիճարկելի Զանգեզուրին ու Ղարաբաղին, ապա կատեգորիկ հայտարարում ենք, որ այդ վայրերն անառարկելիորեն և այսուհետև պետք է գտնվեն Ադրբեջանի սահմաններում»:

Սակայն, Միկոյանը, չբավարարվելով այդքանով, իր պարտքն է համարել 1920թ. հուլիսի 29-ին միայն իր ստորագրությամբ ևս մի հեռագիր ուղարկել Գրիգորի Օրջոնիկիձեին. «Ղարաբաղի և Զանգեզուրի հարցով մենք զայրացած ենք Կենտրոնի քաղաքականությամբ: Դու նույնպես պնդիր Կենտրոնում մեր տեսակետը: Մենք դեմ չենք Հայաստանի հետ խաղաղությանը, բայց ոչ մի դեպքում Ղարաբաղի ու Զանգեզուրի գնով»:

Խանջյանի սպանությունից հետո, 1937թ․ աշնանը Անաստաս Միկոյանը Լավրենտի Բերիայի հետ մեկնել են Հայաստան՝ կուսակցական և պետական աշխատողների մաքրում, փաստացի՝ ռեպրեսիա իրականացնելու: Ռուսաստանի պետական արխիվում հայտնաբերվել է Եժովի ստորագրությամբ 1937թ. սեպտեմբերի 22-ով թվագրված մի փաստաթուղթ, որով Եժովը տեղեկացնում է Ստալինին այն մասին, որ Միկոյանը խնդրում է «Դաշնակցական և այլ հակասովետական տարրերից» գնդակահարվողների թիվն ավելացնել 700 մարդով: Նույն փաստաթղթով Եժովն ինքն առաջարկում է գնդակահարվողների թիվն ավելացնել 1500 մարդով և նախկին թիվն էլ ունենալով՝ այն հասցնել 2000-ի: Այդ փաստաթուղթը համաձայնությամբ ստորագրել են Ստալինը, Մոլոտովը, Կագանովիչը, Չուբարը, Լոգինովը:

Վահրամ Թոքմաջյան,
«Իրազեկ քաղաքացիների միավորում»