Մենք, առհասարակ, վտանգ ենք զգում բոլոր նրանցից, ովքեր պատրաստ են հողեր հանձնել. Դավիթ Բաբայան

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանի հետ

– Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց՝ ԱԺ քննիչ հանձնաժողով է ստեղծվելու ապրիլյան պատերազմի պատճառներն ուսումնասիրելու համար: Արցախում նման անհրաժեշտություն տեսնո՞ւմ են:

– Գիտեք՝ ապրիլյան պատերազմը մի կարևոր փուլ է եղել մեր պետականաշինության, պատմության մեջ: Ադրբեջանը նպատակ ուներ ոչնչացնել: Եթե ստեղծվելու է հանձնաժողով՝ պատճառներն ուսումնասիրելու համար, դա այնքան կարևոր է: Այո՛, ինչու չէ, թող ուսումնասիրվի, կարծում եմ՝ սա չի սահմանափակվելու լոկ Ազգային ժողովով, պետք է ներգրավվեն գիտնականներ, ռազմական փորձագետներ:

– Ըստ Ձեզ՝ ի՞նչ բացահայտումներ կարող են լինել: Հնարավո՞ր է՝ Արցախի, Հայաստանի որոշ պաշտոնյաներ մեղավորություն ունեն, որի մասին մինչ այժմ հայտնի չէ հանրությանը:

– Չեմ կարող ասել, թե ինչ կբացահայտվի, բայց միայն այս տեսանկյունից չպետք է նայենք հարցին, համապարփակ ձևով պետք է ուսումնասիրվի: Այս պահին չեմ կարող ասել՝ ինչ բացահայտումներ կլինեն:

– Վարչապետն ասաց՝ որոշ ուժերի կողմից տեսնում է դավադիր պատերազմ հրահրելու, անգամ որոշ տարածքներ հանձնելու և տեղի ունեցածի պատասխանատվությունը Հայաստանի Կառավարության վրա դնելու հեռահար նպատակ: Ի՞նչ նկատի ուներ, Ձեզ համար հասկանալի՞ էր:

– Միշտ ասել ենք՝ ամենամեծ ձեռքբերումը մեր միասնականությունն է, եթե այդ միասնականությունը խարխլվի, կխարխլվեն հայոց պետականության հիմքերը:

– Կա՞ նման վտանգ:

– Միշտ էլ նման վտանգ կա: Եթե Հախվերդյանը մեզ թուրք է համարում, դա ինչ է՝ չի՞ խարխլում: Հայության պատմության մեջ բոլոր պարտությունները եղել են միասնական չլինելու շնորհիվ: Եվ դավադրությունները եղել են հենց մեր շրջանակից։

– Այսինքն՝ «տարածքներ հանձնելու» մասին վարչապետի հայտարարությունն անհանգստացնո՞ղ է:

– Մենք, առհասարակ, վտանգ ենք զգում բոլոր նրանցից, ովքեր պատրաստ են հողեր հանձնել։ Կապ չունի՝ այդ մարդն ով է, Արցախո՞ւմ է, թե՞ Հայաստանում։

– Ինչո՞ւ վերջին շրջանում Հայաստանի և Արցախի որոշ պաշտոնյաների միջև հարաբերությունները սրվեցին, և արդյո՞ք պատճառը չդարձավ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորությունը՝ Քոչարյանի ազատության համար:

– Ի՞նչ պաշտոնյաների: Արցախի երկու նախագահների անձնական նախաձեռնությունն է եղել, մարդասիրական քայլ, նրանք հանդես չեն եկել որպես Արցախի Հանրապետություն: Այո՛, մենք երկու միասնական հայրենիք ենք, բայց երկու պետական համակարգեր են, և խառնվել մեկը մյուսի գործերին՝ ճիշտ չէ, դա բերելու է վատ հետևանքների:

Շողիկ Գալստյան