Երբ որ մենք խոսում էինք անցումային արդարադատության մասին, անգամ ծաղրանքի արժանացանք նույն իշխանության կողմից․ Զարուհի Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.07.2026 | 21:00
ՌԴ-ն պատերազմ է հայտարարել ՀՀ-ին, որը տանկերով չէ․ բայց այն վիրավոր գազան է՝ պետք է զգույշ լինել․ Ռուբեն Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 20:52
Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտը» ոչ-ոքի խաղաց «Կլուժի» հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 20:48
Հրաժարականի լուրեր և ջնջված հրապարակումներ․ ի՞նչ է կատարվում վարչապետի աշխատակազմում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 20:39
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.07.2026 | 20:25
Սաուդյան Արաբիայում միջուկային էներգետիկան զարգացնելու՝ ԱՄՆ-ի մտադրությունը մտահոգություններ է առաջացրել
23.07.2026 | 20:11
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատարը կարծում է, որ Ռուսաստանը «գոյության իրավունք չունի»․ նրա տարիներ առաջվա հարցազրույցն է հրապարակվել
23.07.2026 | 20:00
Մեկ դրամով աշխատելու մասին խոսել է Նարեկ Կարապետյանը, թիմի մասին խոսք չի գնացել․ մենք հրաժարվում ենք պարգևավճարներից․ Մարիաննա Ղահրամանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 19:48
2030-ի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը կանցկացվի է՛լ ավելի շոգ կլիմայական պայմաններում
23.07.2026 | 19:33
Հուլիսին կնշանակվի ընկերության ժամանակավոր կառավարիչը․ Պապոյանն այցելել է «Արարատցեմենտ»
23.07.2026 | 19:30
Որտե՞ղ են կրթություն ստանում ԱԱԾ սահմանապահները․ ակադեմիայից մինչև միջազգային ծրագրեր 
23.07.2026 | 19:16
Ներկայացուցիչների պալատը հաստատել է Պենտագոնի համար 1,15 տրիլիոն դոլարի ֆինանսավորումը․ Սենատի հաստատման դեպքում սա ռեկորդային բյուջե կլինի
23.07.2026 | 19:00
Լայնամասշտաբ պատերազմի վտանգ կա Իրանի և ԱՄՆ-ի միջև․ Հորմուզի նեղուցը դարձել է նոր «միջուկային ծրագիր»․ Գեորգի Միրզաբեկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 18:53
Factor TV-ի հրապարակումից հետո մանկատանը հացադուլի մեջ գտնվող 15-ամյա տղան և նրա քույրը վերադարձվել են հորը
23.07.2026 | 18:51
Զելենսկին Ֆեդորովին առաջարկել է ռազմական նորարարությունների գծով փոխվարչապետի պաշտոնը
23.07.2026 | 18:40
Նավթի գինը մայիսից ի վեր առաջին անգամ գերազանցել է 100 դոլարը
Բոլորը

Այսօր առավոտից վարչապետ Փաշինյանի հորդորով փակվել էին Հայաստանի բոլոր դատարանների մուտքերը, այնուհետև ժամը 13:00-ին վարչապետը հորդորեց ապաշրջափակել այդ մուտքերը: Վարչապետն այսօր անդրադարձել է նաև անցումային արդարադատությանը՝ նշելով, որ առաջիկա երկու ամսում կամփոփվեն անցումային արդարադատության կիրառման մեխանիզմները։ Արդյո՞ք ժողովուրդն իրավունք ունի ճնշում գործադրել դատական համակարգի վրա։ Այս և այլ հարցերի շուրջ կզրուցենք իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի հետ:

– Տիկի՛ն Հովհաննիսյան, ինչպե՞ս եք գնահատում վարչապետի հորդորը՝ արգելափակել Հայաստանի դատարանների մուտքերը:

– Նախ՝ շատ անսպասելի էր, որ երկրի ղեկավարը, որն ունի 70 տոկոսանոց լեգիտիմություն՝ ըստ ընտրությունների արդյունքների, կարող է նորից հանրության աջակցության կարիքն ունենալ, որովհետև հանրությունն իր գործն արդեն արել է՝ քվեարկել է մի ուժի օգտին, որը պետք է երկրում բարեփոխումներ իրականացնի։ Մասնավորապես՝ երկարատև գործընթաց էր գնացել քաղաքացիական հասարակության կողմից, որպեսզի ցուցադրի, թե ինչպիսին են եղել դատարանները տասնամյակներ շարունակ, ինչպիսի ապօրինի վճիռներ են կայացրել, ինչպիսի ապօրինի դատավարություններ, ինչպիսի քաղբանտարկյալներ ենք ունեցել: Այսինքն՝ այդ ամբողջ գործընթացը վերագնահատելու և բարեփոխումներ իրականացնելու համար իշխանությանը տրված էր գրեթե ամեն ինչ։ Բայց, կարծես թե, այս մեկ տարվա ընթացքում առնվազն որևէ գործուն քայլ չիրականացվեց, և նորից վարչապետը կարիք զգաց հանրությանը փողոց հանելուն: Ինձ համար դա անհասկանալի էր և անընդունելի, որովհետև ի՞նչ հարց կարող է լուծել հանրությունը փողոցում՝ արգելափակելով դատարանները: Եվ երկրորդ հարց՝ ինչու չի բացատրվում՝ ի՞նչ հարց է լուծելու հանրությունը: Ինձ համար միշտ խնդիր է, երբ որևէ քայլի վերաբերյալ բացատրություն չի տրվում: Ասենք՝ փակեցին, լավ, դա շարունակվելո՞ւ է։ Դուք նշեցիք, որ երկու ամիս հետո նոր ամփոփվելու են անցումային արդարադատության մեխանիզմները։ Երկու ամիս պիտի արգելափակե՞նք դատարանները, թե այս մեկ ակցիան ինչ-որ «հու» ակցիա էր՝ վախեցնելու համար: Ո՞ւմ վախեցնելու, ինչո՞ւ վախեցնելու… Սրանք հարցեր են, որոնց պատասխանները չկան և իրավականորեն ընդունելի չեն:

– Ձեր կարծիքով՝ չկա՞ պատասխանն այն հարցի, թե ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը գնաց այս քայլին:

– Կա պատասխան։ Դա հոգեբանական խնդիր է՝ հատկապես այն տեսանկյունից, որ հանրության մեջ կար որոշակի հուզում և ցասում Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու տեսանկյունից: Եվ որպեսզի այդ ցասումն ու զայրույթը չուղղորդվի գործող իշխանությունների դեմ, որ նրանք անկարող էին որևէ բան անել կամ չկարողացան դատարաններով այլ միջոց ձեռնարկել, որպեսզի Ռոբերտ Քոչարյանն ազատության մեջ չհայտնվի, այդ ցասումն ուղղորդվում է դատարանների դեմ, և որպեսզի չհարվածի իշխանությանը։

– Դուք պատկերացնո՞ւմ եք, թե հակազդեցությունն ինչպիսին կարող է լինել:

– Պատկերացնում եմ: Իհարկե՝ ցանկացած ուժ, որը բաց ես թողնում, ինչ-որ մի բանի վերածվում և վերադառնում է քեզ: Պատկերացնում եմ, որ հնարավոր է՝ այդ նույն քոչարյանական թևն օգտվի և ներկայացնի ապացույցներ, որ դատարանները ճնշվում են, անկախ չեն, կամ եթե դատարանները փորձ են անում որևէ անկախ վճիռ հրապարակել, հետո հանդիսանում են թիրախ գործադիրի և օրենսդիրի կողմից, որովհետև ես այնտեղ տեսնում էի պատգամավորների, որոնք եկել, կանգնել են, որը ևս անընդունելի է: Եվ երկրորդ՝ Ազգային ժողովը ձևավորվելուց հետո անգամ չի փորձել քաղաքական գնահատական տալ նախկին ռեժիմին: Հիմա ինչքան էլ մենք բանավոր գնահատականներ հնչեցնենք, որ նախկին ռեժիմի կողմից ձևավորված ապօրինի դատարաններն իրավունք չունեն գործելու, մենք նախ պիտի գնահատական տայինք ապօրինի ռեժիմին, որը հեղինակն է այդ դատարանների:

– Կարո՞ղ եք ենթադրել՝ ինչպիսին կլինի միջազգային կազմակերպությունների արձագանքը վարչապետ Փաշինյանի այս կոչին:

– Ես կարծում եմ, որ, այնուամենայնիվ, միջազգային կազմակերպությունները պետք է կոչ անեն գործել օրինականության, օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում: Ցանկացած քաղաքական, պետական գործչի այդ կոչը պետք է հնչեցնել, որովհետև, ի վերջո, պետք է գիտակցել, որ Փաշինյանն այլևս ընդդիմադիր գործիչ չէ, նրա հանրային աջակցությունն արդեն եղել է ընտրությունների միջոցով: Որևէ իշխանություն չի ունեցել այսքան մեծ լեգիտիմություն, որքան Փաշինյանի կառավարությունը և նրա ձևավորած Ազգային ժողովը: Ուստի այդ լեգիտիմությունը պետք է օգտագործել և գնալ՝ արդեն աշխատեցնելով այդ կառույցները:

– ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն արդեն քննարկումներ է նախաձեռնել անցումային արդարադատության հետ կապված: Քաղհասարակությունը մի ամբողջ տարի պահանջում էր, որպեսզի իրականացվի անցումային արդարադատությունը, բայց մինչ այս պահը ոչինչ չի արվել: Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ:

– Գիտեք՝ երբ անցումային արդարադատության մասին խոսում էինք, անգամ ծաղրանքի ենք արժանացել նույն իշխանության կողմից: Երևի առիթը պիտի լիներ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակումը, որպեսզի իշխանական շրջանակներում լիներ այդ զայրույթը, որ փորձ արվեր խոսել, վերադառնալ դրան կամ ձեռքը նետել փրփուրներին:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Մհեր Արշակյան