Մոսուլից եզդի ուսանողը դարձել է «Ավրորայի» նոր կրթաթոշակառուն

Լուրեր

01.07.2026 | 02:54
ԱԱ-2026. Ֆրանսիան խնդիրներ չունեցավ, Մբապեի դուբլը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 23:28
«Ուիմբլդոն»․ Կարեն Խաչանովը մեկնարկել է հաղթանակով
30.06.2026 | 23:16
Հայկ Խլոյանը հաղթել է օլիմպիական չեմպիոն Մուսա Եվլոևին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 22:58
ԱԱ-2026. Հոլանդի գոլը Նորվեգիային դուրս բերեց 1/8 եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 22:50
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.06.2026 | 22:34
Ուկրաինայում ռուսական ավիահարվածից ադրբեջանցի ուսանողուհի է մահացել. պատերազմից ի վեր ավելի քան 130 ադրբեջանցի է զոհվել
30.06.2026 | 22:20
Էրդողանն արձագանքել է Իսրայելի կառավարության՝ Հայոց ցեղասպանության ճանաչման որոշմանը
30.06.2026 | 22:04
Եվրոպայում շոգի նոր ալիք է սպասվում
30.06.2026 | 21:50
ԱՄՆ Գերագույն դատարանը մերժել է ծննդյան իրավունքով քաղաքացիության տրամադրումը սահմանափակելու՝ Թրամփի առաջարկը
30.06.2026 | 21:37
Ինչու Ալեն Սիմոնյանը չէր մասնակցում ՔՊ վարչության նիստին
30.06.2026 | 21:28
Հրդեհ Արմավիրի ավտոտնակներից մեկում. այրվել է Chevrolet մակնիշի ավտոմեքենա
30.06.2026 | 21:15
Գիտակցության և հիշողության խանգարումներ․ ինչու է կալանավորը 50 օր հացադուլի մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 21:08
Բաքվի դատարանում հայ գերիները հայտարարել են, որ իրենց մեղավոր չեն ճանաչում. փաստաբանները խնդրել են արդարացնել
30.06.2026 | 21:00
Ուրսուլա Ֆոն դեր Լայենի այցի ժամանակ կարևոր հարցեր կքննարկվեն․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 20:44
Խաղաղաշինության հանձնաժողովը կարևոր կամուրջ է. Պարույր Հովհաննիսյանը մասնակցել է ՄԱԿ նստաշրջանին
Բոլորը

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն հայտնում է եզդի աշակերտների համար ամենամյա նոր կրթաթոշակի հաստատման մասին, որն ստեղծվել է մարդու իրավունքների աշխարհահռչակ ակտիվիստ, ազգությամբ եզդի Լամիյա Հաջի Բաշարի հետ համագործակցությամբ։ Սա 7 միլիոն դոլար բյուջե ունեցող Երախտագիտության կրթաթոշակների ծրագրի հավելումն է, որը հիմնվել է՝ ի երախտագիտության այն երկրների ժողովուրդներին, որոնք ավելի քան մեկ դար առաջ սնունդ ևապաստան են տրամադրել Հայոց ցեղասպանության հետևանքով տեղահանվածներին։ Այս մասին հայտնում է auroraprize.com-ը։

Լամիյա Հաջի Բաշարի անվան առաջին կրթաթոշակառուն 18-ամյա Այիդո Խիրո Օմարն է Իրաքի Մոսուլ քաղաքից՝ մի քաղաք, որը 2014 թվականից ի վեր խոշտանգվում է չդադարող բռնությունից։ Այիդոն ընտրվել է ոչ միայն իր ցուցաբերած բացառիկ առաջադիմության, այլեւ Իրաքում կրթության հնարավորությունից զրկված որբերի համար կրթական հնարավորություններ ստեղծելու համարձակ նախաձեռնության համար։

Լամիյա Հաջի Բաշարի անվան կրթաթոշակն ամեն տարի տրվելու է ի նշան Իսլամական պետության սանձազերծած սեռական ստրկության դեմ Լամիյայի 2014 թվականի մղած պայքարի։ Բազմաթիվ անհաջող փորձերից հետո Լամիյային 2016 թվականին վերջապես հաջողվեց փախչել ստրկությունից, սակայն դեմ առնելով ականի՝ դաժան պայթյունից ստացել է բազմաթիվ վնասվածքներ։ Ներկայումս Լամիյան շարունակում է նվիրումով ծառայել իր գործին եւ աշխատում է Գերմանիայում իբրեւ հանրային իրավապաշտպան՝ բարձրացնելով եզդիների կրած տառապանքների մասին իրազեկությունն աշխարհում։

«Լամիյան բոլորիս համար է օրինակելի գործիչ, հատկապես երիտասարդների, որոնք աշխարհի տարբեր կողմերում պայքարում են հանուն սոցիալական արդարության։ Նա փայլուն օրինակն է այն ազնվության ու նվիրումի, որոնք «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ջանք չի խնայում ճանաչման արժանացնելու եւ դրանցով երիտասարդ առաջնորդներին ոգեշնչելու համար»,– ասել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության եւ UWC Dilijan միջազգային դպրոցի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը։ «Եւ երբ UWC Dilijan դպրոցը ձգտում է ամբողջ աշխարհից մեկտեղ հավաքել նպատակասլաց երիտասարդ առաջնորդների, Լամիյա Հաջի Բաշարի անվան կրթաթոշակը հիշեցնում է մեր աշակերտներին, որ կրթությունը կարող է խաղաղության ուժ ունենալ»,– նշել է Վարդանյանը։

«Մեր համայնքի երիտասարդների համար այս կրթաթոշակը անկրկնելի հնարավորություն է, եւ ես երախտապարտ եմ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությանը տառապած եւ ծանրագույն խոչընդոտներ հաղթահարած աշակերտների առջեւ վերափոխիչ նշանակություն ունեցող համաշխարհային կրթության դուռը բաց անելու համար»,– ասել է Լամիյա Հաջի Բաշարը։

Հայաստանի UWC Dilijan միջազգային դպրոցում, որն աշակերտներ ունի 82 երկրից, Այիդոն կուսանի Միջազգային բակալավրիատի երկամյա ծրագրով՝ ստանալով լիարժեք կրթաթոշակ, որը ներառում է կրթության, կեցության եւ մնացյալ ծախսերը։ «Եռանդ ու իդեալիզմ պահանջող փորձառական կրթական ծրագրի շնորհիվ Այիդոյին ձեռք կբերի այնպիսի մի հարթակ, որով կկարողանա ինչպես իրազեկել իր դասընկերներին եզդիական մշակույթի մասին, հավատացած լինելով, որ երկրի հարուստ պատմությունը չի մոռացվի, այնպես էլ երախտագիտությունն ի գործ դնել, որպեսզի իր երազանքները վերածվեն իրաքցի որբերի համար իրականության»,– ասել է UWC Dilijan դպրոցի տնօրեն Դենիս Դեյվիդսոնը։

Այիդոն կմիանա 2017 թվականի Երախտագիտության կրթաթոշակների ծրագրի մյուս 10 կրթաթոշակառուներին, որոնցից յուրաքանչյուրն ընտրվել է իր մտավոր ներուժի եւ հանրային ընդգրկվածության համար։ Այս 11 աշակերտները Սիրիայից են, Լիբանանից, Լիբանանի պաղեստինյան ճամբարներից, Պաղեստինից, Իսրայելից, Հորդանանից, Հունաստանից, Եգիպտոսից, Եթովպիայից եւ Իրաքից։ Նրանցից ամեն մեկն առանձին կա՛մ փախստականն է, կա՛մ տեղահանված անձ, ապրելիս է եղել կա՛մ ծայրահեղ աղքատության պայմաններում, կա՛մ առանց ծնողի ու խնամակալի։ Աշակերտներն իրենց դասերը կսկսեն սեպտեմբերին՝ աշխարհի 17 UWC քոլեջներից որեւէ մեկում։

Երախտագիտության կրթաթոշակների ծրագիրը Մերձավոր Արեւելքի հիմնադրամի եւ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համատեղ ձեռնարկումն է։ Ծրագրի գործողության ընթացքում հակամարտություններից, տեղահանություններից եւ աղքատությունից տուժած երկրներից 100 պատանիների հատկացվելու է կրթաթոշակ, որի օժանդակությամբ նրանք հնարավորություն կստանան ուսանելու «Միավորված աշխարհի քոլեջներ» (UWC) միջազգային ցանցի՝ չորս մայրցամաքներով տարաբաշխված 17 քոլեջներից մեկում։ Մինչ օրս, Երախտագիտության կրթաթոշակային ծրագրի աջակցությամբ UWC քոլեջների ցանցում իրենց ուսումնառությունն են սկսել 21 ուսանողներ։