ԶԼՄ-ների մասով Քոչարյանի պնդումները դատարանում իրականությանը չեն համապատասխանում. Արամ Աբրահամյան

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը ֆեյսբուքի իր էջում արված գրառմամբ անդրադարձել է երեկ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ դատական նիստի ժամանակ արված այն հայտարարությանը, թե  « 2008թ. փետրվարի 23-ից մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում խոսքի ազատության սահմանափակումները ՀՀ-ի 1002 բնակավայրից գործել է միայն մեկում՝ Երևան քաղաքում: ՀՀ-ում այդ ժամանակ գործող 32 հեռուստաընկերությունից սահմանափակումների է ենթարկվել միայն 9-ը, մյուսներն աշխատել են առանց որևէ սահմանափակման»:

«2008 թվականի մարտի 2-ին ցերեկը ինձ զանգահարել էին «Արմինկոյից» (մեր այն ժամանակվա պրովայդերից) եւ տեղեկացրել են, որ ԱԱԾ-ի պահանջով aravot.am կայքն արգելափակվել է: Իսկ գիշերը «Տիգրան Մեծ» տպարանում տեղ զբաղեցրեց ԱԱԾ գրաքննիչը, որը պահանջում էր, նախագահի հրամանագրին համապատասխան, ներքին կյանքի վերաբերյալ հրապարակել միայն պաշտոնական տեղեկություններ: («Առավոտը» ոչ այն ժամանակ, ոչ էլ հիմա այդ պահանջը չի պատրաստվում կատարրել): Այնպես որ գոնե այս մասով Երկրորդ նախագահի ելույթի պնդումները դատարանում իրականությանը չեն համապատասխանում»,- ասված է հաղորդագրությունում: