872 վկայից միայն 3 հոգուն եմ բարև-բարլուս ասել․ ո՞ւմ ցուցմունքի վրա կարող եմ ազդել․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

«Երևան քաղաքում 2008թ. մարտի 1-ին 20 օրով  հայտարարվել է արտակարգ  դրություն և ՀՀ-ի 1002 բնակավայրից միայն սահմանափակումներ են մտցվել արտակարգ դրություն հայտարարված տարածքում՝ Երևանում, որը ՀՀ-ի  տարածքի ընդամենը 2 տոկոսն է զբաղեցնում, ուստի հիմա հարց է առաջանում՝ ինչպե՞ս են սահմանադրական նորմերը դադարել գործել ամբողջ Հայաստանում․ կարո՞ղ է ինձ ինչ-որ մեկը բացատրել, ես դա չեմ հասկանում»,- այս մասին այսօր դատարանում անդրադառնալով իր մեղադրական եզրակացությանը՝ սահմանադրական կարգը տապալելու դրույթին, ասաց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Խոսվում է նաև խոսքի ազատության սահմանափակումների մասին, ՀՀ-ում այդ ժամանակ գործող 32 հեռուստաընկերությունից սահմանափակումների է ենթարկվել միայն 9-ը, մյուսներն աշխատել են առանց որևէ սահմանափակման։ Երևանում մի քանի տասնյակ թերթեր կային և որևէ մեկի գործունեությունը չի սահմանափակվել, ինտերնետի նկատմամբ ևս սահմանափակում չի եղել, իսկ սա նշանակում է, որ խոսքի ազատության սահմանափակումները ՀՀ-ի 1002 բնակավայրից գործել է միայն մեկում՝ Երևան քաղաքում, հետևաբար սա կարելի էր դիտարկել սահմանադրական կարգի խախտում, բայց ոչ թե տապալում»,- ասաց  Քոչարյանը։

Քոչարյանը խոսեց նաև մեղադրող կողմի՝ իր կալանավորման հիմքերի և իր կողմից ցուցմունք տվողների վրա ազդեցության մասին։

«Բայց այդ 872 վկայից կա երեք մարդ, որոնց հետ ես բարև-բարլուս եմ ունեցել։ Սա աբսուրդի մի թատրոն է։ Այդ մարդկանցից մեկը Հայկ Հարությունյանն է, որի ցուցմունքի հետ ես համաձայն եմ, մյուսը՝ Վարդան Օսկանյանի ցուցմունքն է, որի հետ ես համաձայն եմ և կա Տիգրան Թորոսյանի ցուցմունքը, որի հետ ես համաձայն եմ։ Ո՞ւմ ցուցմունքը ես պետք է փոխեմ։ Ես քանի ամիս է բանտում նստած եմ, հիմա ինձ ասեք, այդ ո՞ր վկայի վրա կարող եմ ազդել, 80 հատորանոց  գործի  90 տոկոսը նրա մասին է, թե Լեոի փողոցի խաչմերուկում ինչ է կատարվում, բայց ես ի՞նչ կապ ունեմ այդ խաչմերուկի հետ»,- ասաց Քոչարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։