Ի՞նչ կապ ուներ Քոչարյանը 120 մլն դրամի հետ․ պաշտպանները Արթուր Դավթյանի հայտարարությունը դեռ կքննարկեն՝ այդ կապը հասկանալու համար

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ Քոչարյանի գործով նախնական դատական նիստի ընթացքին։

Պաշտպանները նշեցին, որ դատավարությունը թեև հարթ է անցել, սակայն որոշ խնդիրներ եղել են, քանի որ դատավարության վերջին օրը պաշտպանները ելույթ են ունեցել մեկ անգամով պակաս, ինչը խախտել է կողմերի միջև հավասարակշռությունը։

Անդրադառնալով Քոչարյանին առաջադրված մեղադրանքին՝ պաշտպան Արամ Օրբելյանը նշեց, որ եթե փողոց դուրս գան և հարցնեն, թե ինչի համար է դատվում Քոչարյանը, ապա այդ հարցին կտրվեն զանազան պատասխաններ:

Ըստ Օրբելյանի՝ խափանման միջոցի հիմնավոր կամ ոչ հիմնավոր լինելու հարցը քննող դատավորի համար շատ ավելի բարդ է  որոշում կայացնել, քանի որ հարցի քննությունն ընթացել է դռնբաց նիստի պայմաններում, եղել է հրապարակային և թափանցիկ։

Անդրադառնալով դատարանում դատախազական կողմից հնչած մեղադրանքներին՝  Օրբելյանն ասաց, որ Ազատության հրապարակում 2008թ. մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանական օպերացիայի մասին Քոչարյանը չի իմացել։

«Այն, որ այդտեղ պետք է տեղի ունենա բախում, պարոն Քոչարյանը չի իմացել: Եվ որպես փաստարկ բերել է ԵՊՀ ուսանողների հետ հանդիպումից մի կտոր, մի հատված և ասել, որ այդ հանդիպմանն ասել են՝ կարող է բախում լինի: Իհարկե, կարող է բախում լինի ոստիկանների հետ, դա ոչ մեկ չէր կարող բացառել»,- ասաց Օրբելյանը։

Ինչ վերաբերում է դատախազական կողմի ելույթներին՝ պաշտպանը նշեց, որ իրենք կողմ են, որ գլխավոր դատախազը ներկա լինի և անձամբ ներկայացնի մեղադրանքը, սակայն, ըստ նրա, անօգուտ է, երբ դատախազը ներկայանում է մեկ առաջին, մեկ վերջին նիստին։

«Ընդ որում, վերջին նիստին ներկայանում է այն ժամանակ, երբ  քննարկվում է Արցախի երկու նախագահների երաշխավորության հարցը»,–ասաց Օրբելյանը։

Ասուլիսին ներկա պաշտպանական թիմի մեկ այլ անդամի՝ Հովհաննես Խուդոյանի խոսքով էլ Արթուր Դավթյանի՝ դատարանին ուղղված կոչերում սպառնալիք կար:

«Դատարանին ասել, որ ամբողջ պարտականությունն ընկել է ձեզ վրա և դուք եք պատասխանատու այս գործի համար, իրավական չէ և դատարանին լրացուցիչ լարվածության մեջ է դնում՝ առանց այն էլ ստեղծված լարված մթնոլորտում»,- նշեց նա:

Անդրադառնալով գլխավոր դատախազի՝ երեկ արած այն հայտարարությանը, թե 120 մլն դրամ ոչ բյուջետային միջոցներից հատկացվել է զինծառայողներին վարձատրելու համար, Խուդոյանն ասաց, որ այդ գումարները նախապես չեն բաժանվել ինչ-որ բանի դիմաց:

«Դրանք բաժանվել են հետագայում, արտակարգ դրության ժամանակ ծառայություն իրականացրած զինվորներին: Դա ներկայացվում է որպես շատ բացասական երևույթ: Արդյոք մասնավոր միջոցներից զինծառայողներին վարձատրություն տալը կարող է համարվել հանցագործություն: Եթե ոչ, կխնդրենք չշահարկել այդ հանգամանքը», – ասաց նա։

Դատախազի այդ հայտարարության վերաբերյալ Արամ Օրբելյանն էլ հավելեց․ «Սասուն Խաչատրյանը, երբ ասուլիսում այդ մասին հայտարարեց, ցույց էր տալիս Պաշտպանության նախարարության տեղեկագիր: Եթե ուզում ես մի բան թաքցնել, պաշտոնական փաստաթուղթ չես կազմում ու պաշտոնական փաստաթուղթ չես արխիվացնում: Իսկ մենք հետո կքննարկենք ու կհասկանանք՝ ինչ կապ ունեն այդ գումարները պարոն Քոչարյանի հետ»: